18.1 C
Yerevan

Իմի­տա­ցիա Ալիևյան Ձևով

 Ալիեւը մեծ նվեր է մատուցում Մոսկվա­յին, որ շարունա­կա­բար Արեւմուտքին մեղադրում է հետխորհրդա­յին տարածքում գունա­վոր հեղա­փո­խություններ ծրագրե­լու եւ իրա­վի­ճակն ապա­կա­յունացնե­լու մեջ:

Վահրամ Աթա­նեսյան

Ալիեւի «Ы Օպե­րա­ցիան»

Մեկ շաբաթվա ընթացքում Ադրբե­ջա­նում ձերբա­կալվել, ապա եւ կալա­նա­վորվել է չորս լրագրող: Բայց, ըստ երեւույթին, առանցքա­յին դեմքը Abzas-Media առցանց հարթա­կի տնօ­րեն Ուլվի Հաջի­լին է, որ ձերբա­կալվել է օդա­նա­վա­կա­յա­նում՝ արտերկիր թռիչքից կես ժամ առաջ: Նույն օրը, դարձյալ օդա­նա­վա­կա­յա­նում, ձերբա­կալվել է նրա աշխա­տակցուհի Սեւինջ Վագիֆկը­զին, որ Բաքու էր վերա­դառնում արտերկրից: Ըստ ոչ պաշտո­նա­կան տեղե­կատվության, ոստի­կա­նության հատուկ նշա­նա­կության ջոկա­տա­յիննե­րը խուզարկել են Abzas-Media‑ի խմբագրա­տունը եւ հայտնա­բե­րել 40 կամ 50 հազար եվրո: Հասանլիին առա­ջադրվել է «օտա­րերկրյա արժույթի մաքսա­նենգության մեղադրանք»: Նրա փաստա­բա­նը հայտա­րա­րել է, որ հիշյալ գումարնե­րի հետ Հասնա­լին եւ Վագիֆկը­զին ոչ մի առչություն չունեն:

Ուշագրավ է, որ նույն օրը Մոսկվա­յի օդա­նա­վա­կա­յաննե­րից մեկում ձերբա­կալվել է օտա­րերկրյա քաղա­քա­ցի, որի ձեռքի ուղե­բե­ռում հայտնա­բերվել է 120 հազար ֆունտ-ստեռլինգ: Բաքվի լրատվա­մի­ջոցնե­րը գրել են, որ նա պատրաստվում էր Մոսկվա­յից թռչել Ադրբե­ջան: Երեւում է, գործ ունենք հատուկ ծառա­յություննե­րի կողմից մշակված գործո­ղության հետ: Ադրբե­ջա­նի ԱԳՆ‑ն հաղորդագրություն է տարա­ծել, որ առանձին-առանձին հրա­վի­րել է ԱՄՆ գործե­րի ժամա­նա­կա­վոր հավա­տարմա­տա­րին, Ֆրանսիա­յի եւ Գերմա­նիա­յի դեսպաննե­րին եւ բողոք հայտնել, որ այդ երկրնե­րի ֆիզի­կա­կան եւ իրա­վա­բա­նա­կան անձինք ֆինանսա­կան աջակցություն են ցուցա­բե­րել Abzas-Media առցանց հարթա­կին:

Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րությունը դեսպաննե­րի եւ ԱՄՆ գործե­րի ժամա­նա­կա­վոր հավա­տարմա­տա­րի ուշադրությունը հրա­վի­րել է ազգա­յին օրենսդրության այն պահանջի վրա, որ օտա­րերկրյա իրա­վա­բա­նա­կան եւ ֆիզի­կա­կան անձանցից ստացված դրա­մաշնորհնե­րը պետք է պարտա­դիր հայտա­րա­րագրվեն եւ հարկվեն, ինչը տեղի չի ունե­ցել Abzas-Media-ին ֆինանսա­կան աջակցության դեպքում: Բաքվի արտա­քին քաղա­քա­կան գերա­տեսչությունը նաեւ հատուկ ընդգծել է, որ ԱՄՆ, Ֆրանսիա­յի եւ Գերմա­նիա­յի կողմից Ադրբե­ջա­նում գրանցված կազմա­կերպություննե­րը շրջանցում են ադրբե­ջա­նա­կան օրենսդրության պահանջնե­րը եւ զգուշացրել, որ Ադրբե­ջանն իրեն իրա­վունք է վերա­պա­հում դիմել հետա­գա քայլե­րի:

Բաքուն, այսպի­սով, սպառնա­ցել է արգե­լել ամե­րիկյան, ֆրանսիա­կան եւ գերմա­նա­կան կազմա­կերպություննե­րի գործունեությունը, միա­ժա­մա­նակ այդ երկրնե­րին մեղադրել է ապօ­րի­նի ֆինանսա­կան գործունեություն ծավա­լե­լու մեջ: Abzas-Media‑ի տնօ­րեն Ուլվի Հասանլին փաստա­բա­նի միջո­ցով հայտա­րա­րություն է տարա­ծել, որ ենթարկվում է քաղա­քա­կան հետապնդումնե­րի եւ հիմնա­վո­րել, որ վերջին երկու ամիսնե­րին լրագրո­ղա­կան հետաքննություն էր սկսել՝ բացա­հայտե­լու իշխա­նության եւ բիզնես-էլի­տա­յի կոռուպցիոն կապե­րը: Ըստ փաստա­բա­նի՝ խմբագրա­տանն անցկացված խուզարկության ընթացքում ոստի­կա­նությունն առգրա­վել է համա­կարգիչնե­րը, էլեկտրո­նա­յին կրիչնե­րը, ձերբա­կա­լության պահին առգրա­վել են նաեւ Հասանլիի եւ Վագիֆկը­զիի հեռա­խոսնե­րը:

Դա ակնհայտ վկա­յություն է, որ ուժա­յին կառույցնե­րին հետաքրքրել է ձեռք բերված տեղե­կատվությունը, լրագրողնե­րի նամա­կագրությունը: Հնա­րա­վոր է՝ հետեւեն բացա­հայտումներ, բայց Ալիեւը ձեռնարկել է կանխարգե­լիչ քայլեր՝ երեք երկրի մեղադրե­լով Ադրբե­ջա­նում ապօ­րի­նի ֆինանսա­կան գործունեություն ծավա­լե­լու եւ այդ կերպ քաղա­քա­կան շահեր հետապնդե­լու մեջ: Նպա­տակն ակնհայտ է՝ կանխել Ադրբե­ջա­նի իշխա­նության կոռումպացվա­ծության բացա­հայտումը, տեղե­կատվա­կան արտա­հոսքը, որ արեւմտյան քաղա­քա­կան շրջա­նակնե­րը եւ իրա­վա­պաշտպան կառույցնե­րը կարող են օգտա­գործել իր դեմ: Միա­ժա­մա­նակ Ալիեւը մեծ նվեր է մատուցում Մոսկվա­յին, որ շարունա­կա­բար Արեւմուտքին մեղադրում է հետխորհրդա­յին տարածքում գունա­վոր հեղա­փո­խություններ ծրագրե­լու եւ իրա­վի­ճակն ապա­կա­յունացնե­լու մեջ:

Նման եւ այլ հարցե­րում Արեւմուտքի դեմ կանխատրա­մադրված է նաեւ Թուրքիան: Հայտնի չէ, թե Բաքվում ԱՄՆ, Ֆրանսիա­յի եւ Գերմա­նիա­յի դեսպա­նատներն ինչպես են արձա­գանքել Ադրբե­ջա­նի ԱԳՆ‑ի դեմարշին, բայց մեղադրանքը, որ ներկա­յացվել է այդ երկրնե­րին, բավա­կան լուրջ է, որպեսզի Վաշինգտո­նը, Փարի­զը եւ Բեռլի­նը Ալիեւի կազմա­կերպած «Ы օպե­րա­ցիան» անուշադրության մատնեն:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից

Առնչվող Հոդվածներ