19.3 C
Yerevan

Հայաստա­նը Մեծ Կշիռ Եւ Դեր Ունի

Հայաստա­նը փոքր և թույլ երկիր չէ։ Հայստա­նից շատ բան է կախված և մենք չպետք է վախվո­րած նստենք և սպա­սենք, թե մեր հաշով ով ինչ կմտա­ծի կամ կասի։ Հատկա­պես երբ մենք Իրա­նի հաշվով ինչ որ սպա­սե­լիքներ ունենք, պետք է Իրա­նին զգուշացնենք, որ այդ միջանցքը առա­ջին հերթին իրենց է շնչա­հեղձ անե­լու։ Եթե Իրա­նը չի ցանկա­նում վերջնա­կա­նա­պես մեկուսա­նալ և խեղդվել, ապա ամեն ինչ պիտի անի, որ իրեն ապա­հո­վագրի այդ միջանցքի գոյության թեկուզ և փոքր հնա­րա­վո­րությունից անգամ։

Ազատ Արշակյան

1inTV‑ի հյուրն էր Գերա­գույն Խորհրդի պատգա­մա­վոր Ազատ Արշակյա­նը։

Խոսե­լով տարա­ծաշրջա­նում վերա­դա­սա­վո­րումնե­րի և դրանցում ամեն շահագրգիրռ պետության դերի, ծրագրե­րի ու նպա­տակնե­րի մասին՝ Ազատ Արշակյա­նը ներկա­յացրեց երկու իրա­րից խիստ տարբերվող ձևա­չա­փեր ու մոտե­ցումներ։ Դրանցից մեկն ամե­րիկյան՝ փոխշա­հա­վե­տության սկզբունքի վրա հիմնված գործունեությունն է, իսկ երկրորդը կամ ռուսա­կա­նը՝ ստի­պե­լու, ենթարկե­լու քաղա­քա­կա­նությունը։ Ամե­րի­կան շահի երկիր է, այնտեղ բոլորն իրենց շահերն ունեն, ընդ որում ցանկա­նում են այնպես անել, որ բոլո­րի շահե­րը քիչ թե շատ համընկնեն, քանի որ այդպես հնա­րա­վոր է ավե­լի ապա­հով և երկա­րատև դարձնել ցանկա­ցած գործունեություն։ ԱՄՆ‑ը հենց դա է առա­ջարկում Միջին Ասիա­յին, Հարա­վա­յին Կովկա­սին։ Ամեն տեղ։ Իսկ Ռուսաստա­նը ոչ թե հանդես է գալիս որպես իր սեփա­կան խոսքն ու ազդե­ցությունն ունե­ցող երկիր, այլ Մետրո­պո­լիա, որն ամեն կերպ ձգտում է հանդես գալ որպես որո­շա­կի երկրնե­րի առաջնորդի անունից։ Բայց Ռուսաստանն այդ պահը բաց է թողել։ ԽՍՀՄ‑ը կործանվել է, հեռա­ցել է և՛ Միջին Ասիա­յից, և՛ Հարա­վա­յին Կովկա­սից։ Հեռա­ցել է, որովհետև ո՛չ գաղա­փար ունի տալու, ո՛չ ծրա­գիր՝ առա­ջարկե­լու, ոչ էլ փող։ Փողը ԱՄՆ-ում է և ԱՄՆ—ը ինքն էլ գործընկե­րա­յին տրա­մա­բա­նությամբ է դիմում մյուսնե­րին, այլ ոչ թե Ռուսաստա­նի պես։ Եթե ԱՄՆ‑ը աշխարհն ընկա­լում է որպես գործընկերներ ու մրցա­կիցներ, ապա Ռուսաստա­նը համա­րում է վասալներ ու թշնա­մի­ներ։

Ազատ Արշակյանն ուշադրություն հրա­վի­րեց նաև միջանցքի վրա, ոչ միայն բառի, այլև էության ու նշա­նա­կության՝ ընդգծե­լով, որ սուվե­րե­նությունից դուրս եկող միջանցքը արդեն իսկ կոնֆլիկտի առարկա է։ Ի վերջո երկրորդ համաշխարհա­յին մեկնարկի պատճառնե­րից մեկն էլ Գդանսկի(Դանցիգ) միջանցքն էր։

Հայաստա­նը փոքր և թույլ երկիր չէ։ Հայստա­նից շատ բան է կախված և մենք չպետք է վախվո­րած նստենք և սպա­սենք, թե մեր հաշով ով ինչ կմտա­ծի կամ կասի։ Հատկա­պես երբ մենք Իրա­նի հաշվով ինչ որ սպա­սե­լիքներ ունենք, պետք է Իրա­նին զգուշացնենք, որ այդ միջանցքը առա­ջին հերթին իրենց է շնչա­հեղձ անե­լու։ Եթե Իրա­նը չի ցանկա­նում վերջնա­կա­նա­պես մեկուսա­նալ և խեղդվել, ապա ամեն ինչ պիտի անի, որ իրեն ապա­հո­վագրի այդ միջանցքի գոյության թեկուզ և փոքր հնա­րա­վո­րությունից անգամ։ Ինչպես ուզում են, թող անեն, մենք ինքներս մեծ քանա­կությամբ այլ խնդիրներ էլ ունենք։

Ազատ Արշակյա­նի եզրա­կացմամբ  միջանցքը չի լինե­լու, դրա համար բազմա­թիվ պատճառներ կան։ Միակ տարբե­րա­կը համա­գործակցա­յին-գործընկե­րա­կան հարա­բե­րություններն են։

Ազատ Աշրակյա­նը նաև խոսեց Ռուսաստա­նի՝ իր դաշնա­կիցնե­րի հանդեպ ցուցա­բերված վերա­բերմունքի, միջազգա­յին տարա­ծաշրջաննե­րում, հատկա­պես Հարա­վա­յին Կովկա­սում և Միջին Ասիա­յում Թուրքիա­յին տարա­ծաշրջա­նա­յին զիջումներ անե­լու և Արևմուտքին խանգա­րե­լու մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ