18.5 C
Yerevan

Հայաստա­նը, Թուրքիան Եւ Միջանցքնե­րը

(Մաս 5‑րդ)

Ընդ որում՝ թուրքա­կան պետությունը կարո­ղա­ցել է այնպես դիրքա­վորվել, որ ասիա­կան տարբեր երկրներ հենց նրա միջո­ցով տեսնեն ելքը դեպի Եվրո­պա և նույնիսկ Թուրքիա­յին հրա­վի­րեն մաս կազմել «միջանցքա­յին գործարքնե­րում»:

Վահրամ Հովհաննիսյան

Միջանցքնե­րի հարցը Թուրքիա­յի իշխա­նություննե­րի 

խոսույթումՎահրամ Հովհաննիսյան

«Լաչինն» ու «Զանգե­զուրը» տարա­ծաշրջա­նա­յին միջանցքնե­րի համա­տեքստում «Փոփոխվող աշխարհա­կարգի» մասին բազմանշա­նակ խոսակցություննե­րի և երկրագնդի տարբեր անկյուննե­րում տեղի ունե­ցող աշխարհա­քա­ղա­քա­կան գործընթացնե­րի պարա­գա­յում առանցքա­յին են դարձել միջազգա­յին տնտե­սա­կան հարա­բե­րություննե­րը և մրցակցությունն առա­ջին հերթին այդ հարցում շահե­րի բախում ունե­ցող բևեռնե­րի միջև։ Տասնամյակներ շարունակ մշակված և որոշ դեպքե­րում՝ մեծա­մա­սամբ իրա­գործված տնտե­սա­կան (այդ թվում՝ լոգիստիկ) ծրագրերն այսօր արդեն բախում են մի շարք տարա­ծաշրջաննե­րի դռնե­րը, որոնք հեռանկա­րում ընդգրկված են եղել այդ ծրագրե­րում, սակայն ժամա­նա­կա­յին առումով թողնվել են «վերջում լուծմա­նը»։ Դրանցից է, կարծես, նաև Հայաստա­նի Հանրա­պե­տությունը ներա­ռող տարա­ծաշրջա­նը՝ որպես արև­ելք-արևմուտք՝ մի կողմից, և հյուսիս-հարավ՝ մյուս կողմից, հանդի­պա­կաց շահե­րի գոտի։ Ընդ որում՝ խնդիրն այն է, որ դրանք էակա­նո­րեն հակա­սում են միմյանց և կարող են անզի­ջում պայքա­րի պատճառ դառնալ։ Եվ եթե հյուսիս-հարավ տարբե­րա­կը Հայաստա­նի համար խիստ ցանկա­լի է, այդ ուղղությամբ մեծա­ծա­վալ աշխա­տանքներ արդեն իսկ իրա­կա­նացվել են, ներդրումներ են կատարվել, ապա արև­ելք-արևմուտք երթուղին ռիսկեր է առա­ջացրել հայկա­կան պետության համար։ Պատճառն Ասիան Եվրո­պա­յին կապող ուղին Հայաստա­նի տարածքով, նրա վերահսկո­ղությունից դուրս միջանցքի տրա­մա­բա­նությամբ անցկացնե­լու ձգտումն է, որի շուրջ այսօր տարա­ծաշրջա­նա­յին նոր հակա­մարտություն է հասունա­նում. Երև­անն ու Թեհրա­նը դեմ են, մինչդեռ Բաքուն, Անկա­րան և Մոսկվան (գուցե նաև՝ դեռևս չբարձրա­ձայնող այլ շահա­ռուներ) օր օրի ավե­լի են մեծացնում սպառնա­լից հռե­տո­րա­բա­նությունը։ Ընդ որում՝ թուրքա­կան պետությունը կարո­ղա­ցել է այնպես դիրքա­վորվել, որ ասիա­կան տարբեր երկրներ հենց նրա միջո­ցով տեսնեն ելքը դեպի Եվրո­պա և նույնիսկ Թուրքիա­յին հրա­վի­րեն մաս կազմել «միջանցքա­յին գործարքնե­րում»: Այդպի­սին էր, օրի­նակ, Թայլանդի արտգործնա­խա­րա­րի հետ քննարկումը, որտեղ Անկա­րա­յին առա­ջարկվեց ուսումնա­սի­րել արև­ե­լաա­սիա­կան տնտե­սա­կան միջանցքի փորձը և դրա կիրառմամբ նպաստել Եվրո­պա­յի հետ ասիա­կան այդ տարա­ծաշրջա­նի կապի ապա­հովմա­նը, իսկ «ցորե­նի գործարքում» Թուրքիա­յի հաջո­ղությունը հաշվի առնե­լով, օրի­նակ, Արգենտի­նան կարև­ո­րեց Թուրքիա­յի դերա­կա­տա­րումը նաև Հարա­վա­յին Կովկա­սում առկա խնդիրնե­րի լուծման գործում՝ իհարկե շեշտադրումով, որ «շրջա­փա­կումնե­րը դրան հասնե­լու ճանա­պարհ չեն»: «Միջանցքա­յին հակա­մարտությունն» է, վստա­հա­բար, խթա­նել 2020թ. Արցա­խի դեմ ծավալված պատե­րազմը, 2021, 2022 և 2023 թվա­կաննե­րին հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նի նկատմամբ Բաքվի ագրե­սիան, իսկ այժմ նաև՝ նոր պատե­րազմով ահա­բե­կե­լը։ Դատե­լով թուրքա­կան ղեկա­վա­րության մի շարք հայտա­րա­րություննե­րից՝ Հայաստա­նի տարածքով միջանցքը «օդ ու ջրի պես» պահանջված է՝ հատկա­պես վերոնշյալ արև­ելք-արևմուտք կապի ապա­հովման, հայ-իրա­նա­կան սահմա­նի խափանման, Հայաստա­նի մեկուսացման և օկուպացման, Իրա­նին հյուսի­սա­յին վստա­հե­լի գործընկե­րոջ հետ անմի­ջա­կան կապը խզե­լու և նրա միջո­ցով դեպի Եվրո­պա ելքի հեռանկա­րը կանխե­լու և մի շարք այլ նպա­տակնե­րով, որոնց շարքում ուշադրության է արժա­նի համաշխարհա­յին առևտրի համա­տեքստում տարանցիկ ուղի­նե­րի ապա­հո­վումը՝ ինչպես տարա­ծաշրջա­նա­յին երկրնե­րի, այնպես էլ նրանց արտա­տա­րա­ծաշրջա­նա­յին հովա­նա­վորնե­րի ու ծրագրե­րի շահա­ռունե­րի համար։ Ըստ այդմ՝ «Լաչի­նի միջանցքը» փակե­լը և դրա բացման դիմաց «Զանգե­զուրի միջանցք» պահանջելն այդ խոշո­րա­գույն ծրագրի իրա­կա­նացման ընդա­մե­նը մեկ բաղադրիչն է, բայց՝ ամե­նա­կարև­ո­րը‘ Հայաստա­նի անվտանգա­յին սպառնա­լիքնե­րի և դրա­նով շահագրգռված ու Հայաստա­նի նկատմամբ թշնա­մա­բար տրա­մադրված երկրնե­րի մասնակցության առումով։ Թուրքիան, մասնա­վո­րա­պես, տարանցիկ կենտրոն դառնա­լու իր մտադրությամբ, ինչպես տեսանք, ամե­նա­շատն է «Լաչի­նը» հակադրում «Զանգե­զուրին»՝ ամեն կերպ վերջի­նը ստա­նա­լու ձգտումով։ Եվ եթե Ադրբե­ջա­նը փորձում է ուղիղ կապ հաստա­տել Նախիջև­ա­նի հետ, Ռուսաստա­նը գործադրում է հնա­րա­վո­րը՝ խոստացված միջանցքը վերահսկե­լու, ապա Թուրքիա­յի համար այն դեպի Միջին Ասիա ծավալվե­լու, աշխարհա­քա­ղա­քա­կան նոր դիրք զբա­ղեցնե­լու, հարյուրամյա մտադրություննե­րը կյանքի կոչե­լու, ինչպես նաև Չինաստան-Եվրո­պա ճանա­պարհին տարանցիկ հանգույց դառնա­լու միջոց է։ Հայտնի է, որ այդկերպ «Մեկ գոտի, մեկ ուղի»-ն (BRI) էակա­նո­րեն եկամտա­բեր կդառնա՝ փոխադրումնե­րի ծախսե­րի և ժամկետնե­րի առումով, և տնտե­սա­կան գերա­կա­յություն կապա­հո­վի նախա­ձեռնո­ղի ու «հանգույցնե­րի» համար: Թուրքիան, տվյալ դեպքում, այդ ճանա­պարհին կարև­որ հանգույց դառնա­լու թիվ մեկ շահագրգիռն է։ Հաշվի առնե­լով, որ երթուղու մեծա­գույն մասն արդեն իսկ պատրաստ է շահա­գործման, և միայն հարավկովկասյան հատվա­ծում դեռ «խնդիր կա», բնավ պատա­հա­կան չեն 2023թ. ընթացքում պարբե­րա­կան դարձած թուրք-չինա­կան երկխո­սություններն այս թեմա­յով: Տպա­վո­րություն է, թե Թուրքիա­յի տնտե­սության համար շատ առումնե­րով փրկօ­ղակ դարձած չինա­կան ներդրումնե­րի դիմաց Անկա­րան ստանձնել է անխա­փան, չվե­րահսկվող երթուղի ձեռք բերե­լու պարտա­վո­րություն, իսկ այդ հարցում իրեն օգնե­լու խոստում է կորզել Մոսկվա­յից: Սակայն նրանց ծրագրե­րը, բացի Հայաստա­նի, Իրա­նի և այլ շահագրգիռ կողմե­րի անհա­մա­ձայնությունից, ունեն հապա­ղե­լու ավե­լի լուրջ պատճառներ, ինչը մեծացրել է միջանցքնե­րի հարցը տարա­ծաշրջա­նա­յին հակա­մարտության վերա­ճե­լու հավա­նա­կա­նությունը: Մասնա­վո­րա­պես, «Զանգե­զուրի միջանցք» ստա­նա­լու հարցում ռուս-թուրք-ադրբե­ջա­նա­կան խմբի «սեպտեմբերյան» շտա­պո­ղա­կա­նությունը բացատրվում է համաշխարհա­յին՝ գոնե այս պահին առաջնա­յին դարձած տրանսպորտա­յին մրցակցության շուրջ լրջա­գույն տեղա­շարժով: Բանն այն է, որ դեռևս 2022թ. ԱՄՆ‑ի կողմից առա­ջարկվել է չինա­կան «Մեկ գոտի, մեկ ուղի» ծրագրին հակազդե­լու Partnership for Global Infrastructure and Investment (PGII) նախա­ձեռնությունը, որը հավա­նության է արժա­նա­ցել G7‑ի երկրնե­րի կողմից: Որպես այդ նախա­ձեռնության մեկ ուղղություն՝ 2023թ. սեպտեմբե­րի 9–10‑ը Նյու Դելիում G20‑ի գագաթնա­ժո­ղո­վի շրջա­նակնե­րում Հնդկաստա­նը, ԱՄՆ‑ն, Սաուդյան Արա­բիան, ԱՄԷ‑ն, Ֆրանսիան, Գերմա­նիան, Իտա­լիան և ԵՄ‑ը համա­ձայնություն կնքե­ցին Հնդկաստան-Մերձա­վոր Արև­ելք (Սաուդյան Արաբիա-Իսրայել)-Եվրոպա (IMEC) տնտե­սա­կան միջանցք ստեղծե­լու վերա­բերյալ: Գուցե հետա­գա­յում սրա­նով կբա­ցատրվեն նաև իսրա­յե­լա­պա­ղեստինյան նոր պատե­րազմը և դրան ածանցվող այլ իրա­դարձություններ, բայց այստեղ շեշտենք, որ մինչ այդ քննարկվող հյուսիս-հարավ երթուղին, որ պիտի անցներ Իրա­նով ու Հայաստա­նով և Հնդկաստա­նը կապեր Եվրո­պա­յին, կարծես այլևս ուշադրության չի արժա­նա­նա­լու (եթե նույնիսկ չչե­ղարկվի): Ըստ այդմ՝ դեռևս 2022թ.-ից ի հայտ են եկել երկու՝ սկզբունքո­րեն տարբեր հանգա­մանքներ, որոնք պայմա­նա­վո­րում են աշխարհա­քա­ղա­քա­կան հին ճարտա­րա­պե­տության անկումը և նոր աշխարհա­կարգի ձևա­վորման ընթացքը:

[շարունա­կե­լի]

Աղբյուրը՝

https://www.aravot.am/2023/11/22/1384120/?fbclid=IwAR0i5boSi-cqCRgkWMoMaL0r_rTPBre1NoYWPsoE1BOfMAZmfbTb0cF2JwU

Առնչվող Հոդվածներ