18.1 C
Yerevan

Տարբե­րել Երա­զանքն Ու Իրա­կա­նությունը

Իրենք Լիո­նի քաղա­քա­պե­տա­րա­նի հետ բավա­կան մեծ աշխա­տանք են տարել, որպեսզի Բաքվում պահվող Արցա­խի բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րի նկարնե­րը տեղադրվեն Լիո­նի քաղա­քա­պե­տա­րա­նի պատե­րին, այնպես, որ փողո­ցով քալող ֆրանսիա­ցին տեսնի այդ նկարնե­րը, հետաքրքրվի, թե դրանք ումն են և ինչու են տեղադրվել։

Ջորջ Քեփե­նիքյան

1inTV-ին զրուցել է ֆրանսաբնակ հասա­րա­կա­կան գործիչ, Լիո­նի նախկին քաղա­քա­պետ Ջորջ Քեփե­նիքյա­նի հետ։ Զրույցի ընթացքում շոշափվել են Հայաստա­նի և ԵՄ անդամ պետություննե­րի, մասնա­վո­րա­պես Ֆրանսիա­յի հետ հարա­բե­րություննե­րի մակարդա­կը, ինչպես նաև միջազգա­յին հարա­բե­րություննե­րում ռեալ հնա­րա­վո­րություննե­րի և երա­զանքնե­րի անհա­մադրե­լիության մասին։

Ինչպես նշում է Ջորջ Քեփե­նիքյա­նը, ԵՄ-ում հարցե­րը մեկ ձայնով և որո­շումով  չեն որոշվում, իրա­վի­ճա­կը ոչ միշտ է միանշա­նակ։ Օրի­նակ Գերմա­նիան, Իտա­լիան, Հունգա­րիան կարող են շատ հարցե­րում անհա­մա­ձայն լինել և ընդհա­նուր որո­շումը վիժեցնել կամ հետաձգել, կան անհատ պետություններ, որոնք կարող են իրենց մասշտա­բով գործունեություն ծավա­լել։ Օրի­նակ Ֆրանսիան բավա­կան ակտիվ է իր խոսքում ու գործում։ Մենք տեսնում ենք, որ բացի դիվա­նա­գի­տա­կան աջակցությունից, Փարի­զը նաև զենք է ուղարկում Հայաստան, ինչպես նաև նյութա­կան, բժշկա­կան այլ կարգի օգնություններ տրա­մադրում։

Ջորջ Քեփե­նիքյա­նը նկա­տեց, որ ամեն ինչից բացի կա նաև ռեալ պոլի­տիկ, որը պետք է հաշվի առնել։ Այսինքն հասկա­նալ, թե ինչ կարե­լի է ակնկա­լել, ինչ՝ ոչ։ Ֆրանսիան պատրաստ է ռազմա­կան հրա­հանգիչներ ուղարկել այստեղ՝ բանա­կի վերա­կազմա­կերպման ու մոդեռնացման համար, բայց Ֆրանսիան զորք չի ուղարկի, որ պայքա­րեն ու զոհվեն հանուն Հայաստա­նի, սա հասկա­նալ և ընդունել է պետք։ Այսինքն Ֆրանսիա­յի կողմից կան կոնկրետ, երև­ա­ցող գործո­ղություններ, բայց պետք է սթափ գնա­հա­տել իրա­կա­նությունը և երա­զանքնե­րով չտարվել։ Ֆրանսիան տարբեր խողո­վակնե­րով պատրաստ է և տրա­մադրում է աջակցություն, բայց ոչ այն միա­միտ երա­զանքի նման։ Այդպես չի եղել Ուկրաի­նա­յում, չի լինի նաև Հայաստա­նում։

Ժ․ Քեփե­նիքյա­նը խոսեց նաև այն մասին, որ շատ կարև­որ է քարոզչա­կան բնույթի աշխա­տանքը, որպեսզի հասա­րակ ֆրանսիա­ցին տեղյակ լինի, թե ինչ է կատարվում, որպեսզի հասկա­նա և ցանկություն ունե­նա մասնա­կից լինե­լու որևէ բանի։ Օրի­նակ իրենք Լիո­նի քաղա­քա­պե­տա­րա­նի հետ բավա­կան մեծ աշխա­տանք են տարել, որպեսզի Բաքվում պահվող Արցա­խի բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րի նկարնե­րը տեղադրվեն Լիո­նի քաղա­քա­պե­տա­րա­նի պատե­րին, այնպես, որ փողո­ցով քալով ֆրանսիա­ցին տեսնի այդ նկարնե­րը, հետաքրքրվի, թե դրանք ումն են և ինչու են տեղադրվել։ Այս և նման հարյուրա­վոր այլ աշխա­տանքներ կան, որ պետք է կատարվեն, որպեսզի ընդհա­նուր մթնո­լորտ ստեղծվի, որն էլ կարե­լի է ուղղել նախընտրած ուղղությամբ։

Ժ․ Քեփնիքյա­նը նաև ասաց, որ աշխարհասփյուռ հայությունը ուժ ունի, պոտնե­ցիալ ունի, միայն հարկա­վոր է համա­կարգել այդ ամե­նը՝ առա­վե­լա­գույնս արդյունա­վե­տությամբ աշխա­տե­լու համար։

Մանրա­մասնե­րը տեսանյութում՝

Առնչվող Հոդվածներ