18.1 C
Yerevan

Հայաստա­նը Շատ Ժամա­նակ Չունի

Մեր ղեկա­վա­րությունը շատ լավ հասկա­նում է, որ իրա­կա­նում այդ հարթակնե­րից Հայաստա­նի համար ու անձամբ իրենց համար անհնար է որևէ լավ բան սպա­սել: Գնան ի՞նչ անեն, որ պետք է գնան ու այնտե­ղից լսեն միայն քննա­դա­տություն ու պահանջներ՝ հարգել ու ճանա­չել Ադրբե­ջա­նի «լեգի­տիմ» շահե­րը, որոնք համընկնում են Ռուսաստա­նի շահե­րին:

Դավիթ Ստե­փանյան

Ժամա­նա­կը չի աշխա­տում մեր օգտին, պետք ԱՄՆ‑ի հետ ունե­նանք իրա­վա­պայմա­նագրա­յին լուրջ հարա­բե­րություններ. Դավիթ Ստե­փանյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է Միջազգա­յին և անվտանգության հարցե­րի հայկա­կան ինստի­տուտի (ՄԱՀՀԻ) ասո­ցացված փորձա­գետ Դավիթ Ստե­փանյա­նը

– Պարո՛ն Ստե­փանյան, ՌԴ արտգործնա­խա­րար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստա­նի համար չկան ոչ բարե­կամ երկրներ, կան ոչ բարե­կա­մա­կան որո­շումներ կայացնող կառա­վա­րություններ, «և մենք այդ կառա­վա­րություննե­րին դնում ենք համա­պա­տասխան ցուցա­կում»: Հայաստանն այս ցուցակո՞ւմ է, ու եթե այո՝ ի՞նչ է դա ենթադրում:

– Նախ ես կուզեմ նշել, որ Ռուսաստանն ունի մեկ թշնա­մի, և դա Ռուսաստա­նի կառա­վա­րությունն է՝ հանձինս Վլա­դի­միր Պուտի­նի, որն ամեն ինչ անում է, որպեսզի Ռուսաստա­նի վիճա­կը գնա­լով վատա­նա: Իր հայտնվե­լուց հետո ամբողջ իր գործո­ղությունը, մանա­վանդ 2007 թվա­կա­նին իր մյունխենյան ճառից հետո, ուղղված է դրան:

Չեմ կարծում, որ Հայաստա­նի ղեկա­վա­րությունը Ռուսաստա­նի թշնա­մին է, համե­նայնդեպս, դա են ասում հենց Պուտինն ու նրա մամուլի քարտուղար Պեսկո­վը, որը երեկ ասել է, որ Հայաստանն իրենց դաշնա­կիցն է, ու իրենք պատրաստ են Հայաստա­նի հետ երկխո­սե­լու և այդ դաշնակցա­յին հարա­բե­րություններն ամրապնդե­լու:

– Եթե դիտարկենք վերջին շրջա­նում Հայաստա­նի կողմից վարվող արտա­քին քաղա­քա­կա­նությունը, կարո՞ղ ենք ասել, որ դրանք միտված են վեկտո­րի փոփո­խությա­նը:

– Դուք տալիս եք հարց, որի պատասխանն այսօր ոչ մեկը չունի, ես անձամբ չունեմ այդ պատասխա­նը, որովհետև եթե մենք տեսնում ենք որո­շա­կի քայլեր, որոնք արվում են, դա ռազմա­տեխնի­կա­կան բնա­գա­վա­ռում դիվերսիֆի­կա­ցումն է, իսկ դա տեղի է ունե­նում, դա մեր արտգործնա­խա­րա­րի ու Անվտանգության խորհրդի քարտուղա­րի այցերն են, որով եվրո­պա­ցի­ներն ու ամե­րի­կա­ցի­նե­րը Հայաստան են գալիս:

Այո՛, դիվերսիֆի­կա­ցում կա, եթե մենք դատում ենք այն հայտա­րա­րություննե­րից, որոնք հնչում են Նիկոլ Փաշինյա­նի շուրթե­րից, որ ասում է, թե վեկտո­րի փոփո­խություն չկա: Եթե մենք դատում ենք Ալեն Սիմոնյա­նի հայտա­րա­րություննե­րից, որն ասում է, որ մենք պետք է գնանք Սանկտ Պետերբուրգում մասնակցենք ԱՊՀ նիստին, դժվար է ասել, որ կա, այսինքն՝ այսպի­սի վիճակ է, երբ մի կողմից մի բան կա, մյուս կողմից՝ լրիվ այլ:

Դժվա­րա­նում եմ ձեր հարցին պատասխա­նել, այնքան ժամա­նակ չեմ պատասխա­նի այդ հարցին, մինչև դա հստակ չլսեմ մեր ղեկա­վա­րությունից, որովհետև ասվում է մի բան, արվում՝ բոլո­րո­վին այլ:

– Իսկ եթե նկա­տի ունե­նանք, որ հայկա­կան կողմը խուսա­փում է ռուսա­կան հարթակնե­րի գրե­թե բոլոր հանդի­պումնե­րից:

– Սրա համար կա երկու պատճառ. նախ պետք է նշել, որ առա­ջին հերթին ՀԱՊԿ-ում չի մասնակցում, որովհետև օրա­կարգ չկա, ՀԱՊԿ-ում Հայաստանն այլևս օրա­կարգ չունի ու չունի այնքան ժամա­նակ, որքան ՀԱՊԿ‑ը չի ճանա­չել ՀՀ տարածքա­յին ամբողջա­կա­նությունը:

Երկրորդ՝ այլ հարթակնե­րում, որքան ես հասկա­նում եմ, լինե­լու են հանդի­պումներ, հիմա, եթե Փաշինյա­նը գնաց Սանկտ Պետերբուրգ, նշա­նա­կում է, որ չմասնակցե­լը վերա­բե­րում է միայն ՀԱՊԿ-ին: Երրորդ՝ ինձ մոտ տպա­վո­րություն է ստեղծվում, որ մեր ղեկա­վա­րությունը շատ լավ հասկա­նում է, որ իրա­կա­նում այդ հարթակնե­րից Հայաստա­նի համար ու անձամբ իրենց համար անհնար է որևէ լավ բան սպա­սել: Գնան ի՞նչ անեն, որ պետք է գնան ու այնտե­ղից լսեն միայն քննա­դա­տություն ու պահանջներ՝ հարգել ու ճանա­չել Ադրբե­ջա­նի «լեգի­տիմ» շահե­րը, որոնք համընկնում են Ռուսաստա­նի շահե­րին:

– Պարո՛ն Ստե­փանյան, դեկտեմբե­րի 2‑ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրի­գորյա­նը աշխա­տանքա­յին այցով մեկնե­լու է Վաշինգտոն: Ի՞նչ կարե­լի է սպա­սել այս այցից:

– Նախ ես կուզեմ հատուկ նշել, որ պարոն Գրի­գորյա­նի գործունեությունը որպես մեր կառա­վա­րության մաս, անդամ, ինձ համար ուղե­նիշ է, ես հույսեր եմ կապում այդ թևի հետ, որ գոնե այդ մարդիկ կարող են բացատրել իրենց կոլե­գա­նե­րին, այդ թվում նաև՝ ավե­լի բարձր պաշտոն զբա­ղեցնողնե­րին, որ Արևմուտքի, առա­ջին հերթին՝ ԱՄՆ‑ի հետ հարա­բե­րություննե­րի ամրապնդումը մեզ համար այլընտրանք չունի: Սա Հայաստա­նում այն քիչ կառույցնե­րից է, որը գիտի՝ ինչով է զբաղված և ունի աշխա­տանքի հստակ ուղղություն:

Երկրորդ՝ հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րի ամրապնդումն այսօր այլընտրանք չունի, հաշվի առնե­լով, որ ԱՄՆ‑ն աշխարհում շարունա­կում է մնալ հեգե­մոն պետություն, որի շահե­րը համընկնում են Հայաստա­նի հետ: Ես չգի­տեմ, թե դա որքան կտևի, բայց այսօր համընկնում են: Սա նշա­նա­կում է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր համա­գործակցությունը ԱՄՆ‑ի հետ ամրապնդենք: Այս առումով նման այցե­րը ողջունե­լի են, հուսով եմ, որ կունե­նան հագե­ցած օրա­կարգ, ու վերջում կձև­ա­վորվի երկկողմ քաղա­քա­կան պայմա­նա­գիր, ինչի անհրա­ժեշտության մասին ես արդեն մի քանի տարի է խոսում եմ:

Ամե­նա­կարև­ո­րը՝ մենք ունենք ժամա­նա­կի խնդիր. ԱՄՆ-ում մյուս տարի անցկացվե­լու են նախա­գա­հի ընտրություններ, ու կարող է այնպես լինել, որ մի քանի ամիս հետո մենք ընդհանրա­պես ոչ մեկին պետք չլի­նենք այնտեղ, խոսքը վարչա­կազմի մասին է: Կարծում եմ, հենց Ալիևն էլ է իր խաղադրույքը դրա վրա կատա­րում, հույս ունե­նա­լով, որ այնտեղ կարող է վարչա­կազմ փոխվել, ու մեր շահե­րը հերթա­կան անգամ ոտնա­հարվել: Դրա համար ժամա­նա­կը շատ քիչ է ու չի աշխա­տում մեր օգտին, մենք այս ժամա­նա­կը պետք է օգտա­գործենք, ունե­նանք իրա­վա­պայմա­նագրա­յին լուրջ հարա­բե­րություններ ԱՄՆ‑ի հետ, հստակ ծրա­գիր, որպեսզի այն սկսի գործել, որպեսզի եթե անգամ վարչա­կազմը փոխվի, այդ գործընթա­ցը չկանգնի:

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ