18.5 C
Yerevan

Գաղտնի Նիստ. Ո՞ւմ Համար Է Աշխատւմ Արցա­խի Կառա­վա­րությունը

Ռուսնե­րի ջանքե­րով Արցա­խում տեղի ունե­ցած դավադրության հետև­անքով ձևա­վորվեց ինքնահռչակ կառա­վա­րություն, որն էլ ապա­հո­վեց Արցա­խի լուծա­րումը, այնպես էլ այստեղ՝ Երա­նում է փորձ արվում ձևա­վո­րել մի իրա­վի­ճակ, որի հետև­անքով ՀՀ-ում կձև­ա­վորվի մարիո­նե­տա­յին իշխա­նություն, որը լրիվ լոյալ կլի­նի ռուսնե­րին, կապա­հո­վի Հայաստա­նի տարածքով անցնող միջանցքի տրա­մադրումը, Հայաստա­նը կբա­ժան ռուսնե­րի և թուրք-ադրբե­ջա­նա­կան տանդե­մի միջև, ինչպես, որ Արցա­խի պարա­գա­յում եղավ:

Դավիթ Ստե­փանյան

1inTV‑ի եթե­րում քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյանն անդրա­դարձել է դեկտեմբե­րի երկուսին Երև­ա­նում Արցա­խի կառա­վա­րության ունե­ցած գաղտնի նիստին:

Ինչպես նշում է Ստե­փանյա­նը, այդ մասին խոսում են ռուսա­կան աղբյուրնե­րը և ինքը կասկածներ ունի, որ այդ լուրե­րը ճիշտ են: Քաղա­քա­գե­տի գնա­հատմամբ տեղի է ունե­նում շատ վտանգա­վոր մի հավաք, երբ Արցա­խի ինքնահռչակ կառա­վա­րությունը Երև­ա­նում գաղտնի նիստ է գումա­րում, որի օրա­կարգում, ըստ լուրե­րի, դրվում է արցախցի­նե­րի վերա­դարձի հարցը, բայց դրա մասին տեղյակ չեն պահում ո՛չ Արցա­խի բնա­կիչնե­րին, ո՛չ ՀՀ իշխա­նությա­նը:

Դավիթ Ստե­փանյա­նը մտա­վա­խություն հայտնեց, որ այդ նիստը, եթե այն կայա­ցել է, ապա նպա­տակ ունի ծառա­յել ռուսա­կան շահե­րին, ինչը հակա­սում է ՀՀ շահե­րին: Եթե նման բան չկա, ապա ինչո՞ւ այդ ժողո­վի մասին տեղյակ չեն պահվում ՀՀ իշխա­նություննե­րը, ինչո՞ւ է նիստը գաղտնի պահվում և ինչո՞ւ նիստում դրված օրա­կարգի հարցով Արցա­խի կառա­վա­րությունը պատասխա­նատվության չի կանչում ռուսնե­րին: Հենց ռուսներն են 2020թ նոյեմբե­րի 9‑ին ստո­րագրված համա­ձայնագրով պատասխա­նատվություն վերցրել խաղա­ղա­պահ առա­քե­լությամբ արցախցի­նե­րի կյանքի և գույքի պահպանման համար, բայց իրենց պարտա­կա­նությունը չեն կատա­րել և արցախցի­նե­րը ենթարկվել են բռնի տեղա­հա­նության:

Քաղա­քա­գե­տը տարա­կուսանք է հայտնում նաև այն առումով, որ այդ նիստի մասին չգի­տեն նա արցախցի­նե­րը, որոնց վերա­դարձի մասին էլ ընթա­ցել է նիստը:

Դավիթ Ստե­փանյա­նի գնա­հատմամբ, ինչպես, որ ռուսնե­րի ջանքե­րով Արցա­խում տեղի ունե­ցած դավադրության հետև­անքով ձևա­վորվեց ինքնահռչակ կառա­վա­րություն, որն էլ ապա­հո­վեց Արցա­խի լուծա­րումը, այնպես էլ այստեղ՝ Երև­ա­նում է փորձ արվում ձևա­վո­րել մի իրա­վի­ճակ, որի հետև­անքով ՀՀ-ում կձև­ա­վորվի մարիո­նե­տա­յին իշխա­նություն, որը լրիվ լոյալ կլի­նի ռուսնե­րին, կապա­հո­վի Հայաստա­նի տարածքով անցնող միջանցքի տրա­մադրումը, Հայաստա­նը կբա­ժան ռուսնե­րի և թուրք-ադրբե­ջա­նա­կան տանդե­մի միջև, ինչպես,  որ Արցա­խի պարա­գա­յում եղավ:

Դավիթ Ստե­փանյա­նը հաստա­տեց, որ տարա­ծաշրջա­նում ռուսա­կան և թուրքա­կան շահե­րը լիո­վին համա­պա­տասխա­նում են միմյանց և հույս հայտնեց, որ ՀՀ իշխա­նություննե­րը այդ ամե­նը շատ լավ են հասկա­նում՝ դա կանխե­լու համար:

Մանրա­մասնե­րը տեսանյութում՝

Առնչվող Հոդվածներ