18.5 C
Yerevan

ՀՀ-ԱՄՆ Խորա­ցող Եւ Լուրջ Հարա­բե­րություններ

Հիմա էլ ամե­րիկյան շատ պաշտոնյա­նե­րի, ինչպես օրի­նակ Բլինքե­նի խոսույթում նկա­տում ենք Սյունի­քի նկատմամբ ընդգծված ուշադրություն, որովհետև այդ թեման իրենց ևս պետք է։ Նրանք խոսում են ՀՀ տարածքա­յին ամբողջա­կա­նության մասին, գիտեն հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րի բացե­րը և կփորձեն լրացնել դա։

Վիգեն Հովսեփյան

1InTV-ին զրուցել է ամե­րի­կա­հայ քաղա­քա­գետ Վիգեն Հովսեփյա­նի հետ։

Զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րի ընթացքն ու հեռանկարնե­րը, դիտարկվել, թե ինչ հնա­րա­վո­րություններ ու ռիսկեր կան այդ հարա­բե­րություննե­րի դինա­մի­կա­յում։

Վիգեն Հովսեփյա­նը նկա­տեց, որ դժվար է միանշա­նակ գնա­հա­տա­կան տալ մեկ-երկու հանդիպմա­նը։ Հարկա­վոր է ավե­լի խորը հայացք նետել կատարվող իրա­դարձություննե­րին։ Ուշա­դիր լինե­լու դեպքում կնկա­տենք, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրի­գորյա­նի այցե­րը հստակ հետագծեր ունեն ԱՄՆ և ԱՄՆ դաշնա­կիցնե­րի, օրի­նակ Անգլիա­յի կամ Ֆրանսիա­յի հետ, այսինքն այդ ամե­նը մեկ ընդհա­նուր համա­կարգված իրո­ղության առանձին մասեր են, որ մեկ ամբողջություն են կազմում։ Մի քանի ամիս առաջ Արմեն Գրի­գորյա­նը կրկին այցե­լել է ԱՄՆ, կրկին հանդի­պել մի շարք բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րի հետ, ինչպես օրի­նակ՝ Սալի­վա­նի։ Այդ բոլոր այցե­րը, հանդի­պումնե­րը պատա­հա­կա­նություն չեն, դրանք հստակ համա­կարգված են։ Նույնիսկ ԱՄՆ պաշտոնյա­նե­րի խոսքում էլ նկա­տե­լի է ուշադրությունը Հայաստա­նի նկատմամբ։

Այն հարցին, թե արդյո՞ք մենք չափա­զանցված սպա­սե­լիքներ չունենք այդ հանդի­պումնե­րից, որովհետև Հայաստա­նում նաև այն մտայնությունը կա, որ ամե­րի­կա­ցի­նե­րի հետ հարա­բե­րություննե­րը տանում են նրան, որ շուտով Վաշինգտո­նի միջո­ցով հնա­րա­վոր կլի­նի լուծել բոլոր հարցե­րը, քաղա­քա­գե­տը պատասխա­նեց, որ հարա­բե­րություննե­րի նման մակարդա­կում դժվար է միանգա­մից խոշոր տեսա­նե­լի արդյունք ունե­նալ։ Ընդհանրա­պես ամե­րիկյան քաղա­քա­կա­նության մեջ ամրագրված է այդ դանդա­ղության մեթո­դը, քանի խոսքը գնում է բազմա­շերտ երև­ույթի մասին։ Ընդ որում, հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րի հարցին պետք է ուշադրություն դարձնենք նաև ԱՄՆ տեսանկյունից։ Ըստ էության ԱՄՆ‑ը հարա­բե­րություններ է ակտի­վացնում իր հիմնա­կան ու գլխա­վոր մրցա­կիցնե­րից մեկի՝ ՌԴ դաշնա­կից Հայաստա­նի հետ, այնպես, որ կայծակնա­յին արդյուքներ սպա­սե­լը ռեալ չէ։ Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ առա­ջին տեսա­նե­լի արդյուքնե­րը կլի­նեն տնտե­սա­կան կամ հարա­կից որևէ ոլորտում, իսկ պաշտպա­նա­կան հարցե­րում արդյունքներն ավե­լի ուշ տեսա­նե­լի կլի­նեն։ Շատ հարցե­րի մասին շատ բան կլսենք, բայց պետք չէ համա­րել, որ ամեն ինչ արդեն իդեա­լա­կան է։ Հիմա էլ ամե­րիկյան շատ պաշտոնյա­նե­րի, ինչպես օրի­նակ Բլինքե­նի խոսույթում նկա­տում ենք Սյունի­քի նկատմամբ ընդգծված ուշադրություն, որովհետև այդ թեման իրենց ևս պետք է։  Նրանք խոսում են ՀՀ տարածքա­յին ամբողջա­կա­նության մասին, գիտեն հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րի բացե­րը և կփորձեն լրացնել դա։

Վիգեն Հովսեփյա­նը խոսեց նաև ԱՄՆ-ում սպասվող նախա­գա­հա­կան ընտրություննե­րի մասին։ Քաղա­քա­գետն ընդգծեց, որ ԱՄՆ-ում վարչա­կարգ ասվա­ծը միայն հանրա­պե­տա­կան-դեմոկրատ չի ենթադրում և ԱՄՆ կողմից արտա­քին հարա­բե­րություննե­րի հաստա­տումն ու կարգա­վո­րումը կտրուկ չի փոփոխվում ըստ վարչա­կարգե­րի։ Այո՛, կարող են որոշ փոփո­խություննե­րի լինել, ձևա­չա­փի, ժամա­նա­կի կամ ընթացքի մասով, բայց հիմնա­կան ուղղությունը չի փոխվում։ Թրամփի ընտրվե­լու պարա­գա­յում գուցե առա­ջա­նան առաջնա­հերթության հարցեր։ Բայց նաև պիտի հաշվի առնենք այն, որ օրի­նակ ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմը մեկ օրում չի կարող ավարտվել և դեռ հնա­րա­վոր է երկար տևի, այնպես, որ Թրամփը իշխա­նություն լինե­լու դեպքում էլ չի կարո­ղա­նա մի ակնթարթում կտրուկ փոփո­խություններ ձեռնարկել։

Քաղա­քա­գե­տը նաև հավե­լեց, որ մինչև ընտրություննե­րը դեռևս բավա­կան ժամա­նակ կա, որը կարող է ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմում որո­շա­կի փոփո­խություններ մտցնել, որը հաջորդ վարչա­կարգը չի կարող հաշվի չառնել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ