Հիմա էլ ամերիկյան շատ պաշտոնյաների, ինչպես օրինակ Բլինքենի խոսույթում նկատում ենք Սյունիքի նկատմամբ ընդգծված ուշադրություն, որովհետև այդ թեման իրենց ևս պետք է։ Նրանք խոսում են ՀՀ տարածքային ամբողջականության մասին, գիտեն հայ-ռուսական հարաբերությունների բացերը և կփորձեն լրացնել դա։
Վիգեն Հովսեփյան
1InTV-ին զրուցել է ամերիկահայ քաղաքագետ Վիգեն Հովսեփյանի հետ։
Զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ամերիկյան հարաբերությունների ընթացքն ու հեռանկարները, դիտարկվել, թե ինչ հնարավորություններ ու ռիսկեր կան այդ հարաբերությունների դինամիկայում։
Վիգեն Հովսեփյանը նկատեց, որ դժվար է միանշանակ գնահատական տալ մեկ-երկու հանդիպմանը։ Հարկավոր է ավելի խորը հայացք նետել կատարվող իրադարձություններին։ Ուշադիր լինելու դեպքում կնկատենք, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցերը հստակ հետագծեր ունեն ԱՄՆ և ԱՄՆ դաշնակիցների, օրինակ Անգլիայի կամ Ֆրանսիայի հետ, այսինքն այդ ամենը մեկ ընդհանուր համակարգված իրողության առանձին մասեր են, որ մեկ ամբողջություն են կազմում։ Մի քանի ամիս առաջ Արմեն Գրիգորյանը կրկին այցելել է ԱՄՆ, կրկին հանդիպել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես օրինակ՝ Սալիվանի։ Այդ բոլոր այցերը, հանդիպումները պատահականություն չեն, դրանք հստակ համակարգված են։ Նույնիսկ ԱՄՆ պաշտոնյաների խոսքում էլ նկատելի է ուշադրությունը Հայաստանի նկատմամբ։
Այն հարցին, թե արդյո՞ք մենք չափազանցված սպասելիքներ չունենք այդ հանդիպումներից, որովհետև Հայաստանում նաև այն մտայնությունը կա, որ ամերիկացիների հետ հարաբերությունները տանում են նրան, որ շուտով Վաշինգտոնի միջոցով հնարավոր կլինի լուծել բոլոր հարցերը, քաղաքագետը պատասխանեց, որ հարաբերությունների նման մակարդակում դժվար է միանգամից խոշոր տեսանելի արդյունք ունենալ։ Ընդհանրապես ամերիկյան քաղաքականության մեջ ամրագրված է այդ դանդաղության մեթոդը, քանի խոսքը գնում է բազմաշերտ երևույթի մասին։ Ընդ որում, հայ-ամերիկյան հարաբերությունների հարցին պետք է ուշադրություն դարձնենք նաև ԱՄՆ տեսանկյունից։ Ըստ էության ԱՄՆ-ը հարաբերություններ է ակտիվացնում իր հիմնական ու գլխավոր մրցակիցներից մեկի՝ ՌԴ դաշնակից Հայաստանի հետ, այնպես, որ կայծակնային արդյուքներ սպասելը ռեալ չէ։ Ամենայն հավանականությամբ առաջին տեսանելի արդյուքները կլինեն տնտեսական կամ հարակից որևէ ոլորտում, իսկ պաշտպանական հարցերում արդյունքներն ավելի ուշ տեսանելի կլինեն։ Շատ հարցերի մասին շատ բան կլսենք, բայց պետք չէ համարել, որ ամեն ինչ արդեն իդեալական է։ Հիմա էլ ամերիկյան շատ պաշտոնյաների, ինչպես օրինակ Բլինքենի խոսույթում նկատում ենք Սյունիքի նկատմամբ ընդգծված ուշադրություն, որովհետև այդ թեման իրենց ևս պետք է։ Նրանք խոսում են ՀՀ տարածքային ամբողջականության մասին, գիտեն հայ-ռուսական հարաբերությունների բացերը և կփորձեն լրացնել դա։
Վիգեն Հովսեփյանը խոսեց նաև ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրությունների մասին։ Քաղաքագետն ընդգծեց, որ ԱՄՆ-ում վարչակարգ ասվածը միայն հանրապետական-դեմոկրատ չի ենթադրում և ԱՄՆ կողմից արտաքին հարաբերությունների հաստատումն ու կարգավորումը կտրուկ չի փոփոխվում ըստ վարչակարգերի։ Այո՛, կարող են որոշ փոփոխությունների լինել, ձևաչափի, ժամանակի կամ ընթացքի մասով, բայց հիմնական ուղղությունը չի փոխվում։ Թրամփի ընտրվելու պարագայում գուցե առաջանան առաջնահերթության հարցեր։ Բայց նաև պիտի հաշվի առնենք այն, որ օրինակ ռուս-ուկրաինական պատերազմը մեկ օրում չի կարող ավարտվել և դեռ հնարավոր է երկար տևի, այնպես, որ Թրամփը իշխանություն լինելու դեպքում էլ չի կարողանա մի ակնթարթում կտրուկ փոփոխություններ ձեռնարկել։
Քաղաքագետը նաև հավելեց, որ մինչև ընտրությունները դեռևս բավական ժամանակ կա, որը կարող է ռուս-ուկրաինական պատերազմում որոշակի փոփոխություններ մտցնել, որը հաջորդ վարչակարգը չի կարող հաշվի չառնել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝