18.5 C
Yerevan

Ալիևը Ստիպված Է Համա­ձայնվել

Կրա­կո­ցը եղել է հատուկ, դա եղել է ծրագրա­վորված սպա­նություն, դիպուկա­հարն է կրա­կել և կրա­կել է մի ուղղությունից, որտեղ երբեք կրա­կոցներ չեն լինում, այսինքն՝ սա ուղղա­կի եղել է անսպա­սե­լի սպա­նություն և սա եղել է Լավրո­վի և Բայրա­մո­վի հանդիպման օրը, թուրքե­րը շատ են սիրում սիմվո­լիզմ, սա դրա արտա­հայտություննե­րից մեկն է: Այս կրա­կո­ցի նպա­տակն է ցույց տալ, որ դեռ շարունա­կե­լու են մեզ սպա­նել, որ անհոգ չլի­նենք։

Դավիթ Ստե­փանյան

Ալիևը կամա­վոր չի գնա­ցել այդ քայլին, ես վստա­հեցնում եմ՝ էլի են նման քայլեր լինե­լու. Դավիթ Ստե­փանյա­նը՝ Բաքվի կողմից 32 հայ գերի­նե­րին վերա­դարձնե­լու որոշման մասին

Դեկտեմբե­րի 7‑ին Հայաստա­նի Հանրա­պե­տության վարչա­պե­տի աշխա­տա­կազմը և Ադրբե­ջա­նի Հանրա­պե­տության նախա­գա­հի վարչա­կազմը համա­տեղ հայտա­րա­րություն տարա­ծե­ցին: Հայտա­րա­րության մեջ մասնա­վո­րա­պես նշվում էր. «Հայաստա­նի Հանրա­պե­տության վարչա­պե­տի աշխա­տա­կազմի և Ադրբե­ջա­նի Հանրա­պե­տության նախա­գա­հի վարչա­կազմի միջև բանակցություննե­րի արդյունքում պայմա­նա­վորվա­ծություն է ձեռք բերվել երկու պետություննե­րի միջև վստա­հության կառուցման ուղղությամբ շոշա­փե­լի քայլեր ձեռնարկե­լու մասին: Առաջնորդվե­լով մարդա­սի­րության արժեքնե­րով, և որպես բարի կամքի դրսև­ո­րում, Ադրբե­ջա­նի Հանրա­պե­տությունն ազատ է արձա­կում 32 հայ զինծա­ռա­յողնե­րի: Հայաստա­նի Հանրա­պե­տությունն իր հերթին, առաջնորդվե­լով մարդա­սի­րության արժեքնե­րով, և որպես բարի կամքի դրսև­ո­րում, ազատ է արձա­կում 2 ադրբե­ջանցի զինծա­ռա­յողնե­րի»:

Քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյա­նը Zarkerak.am‑ի հետ զրույցում անդրա­դառնա­լով տարածված հայտա­րա­րությա­նը՝ նշեց. «Ալիևը կամա­վոր չի գնա­ցել այդ քայլին, Օ’Բրա­յե­նը գնա­ցել է Բաքու և այնտեղ Ալիև­ին շատ լավ ամեն ինչ բացատրել է: Ալիևը վերջին ամիսնե­րին ցանկա­ցած գնով խուսա­փում էր ԱՄՆ‑ի հետ բանակցել, որովհետև հասկա­նում էր, որ այնտեղ իր վրա ճնշում է գործադրվե­լու, Փաշինյա­նի վրա չի գործադրվում, ինչը որ Արևմուտքն առա­ջարկել է, Փաշինյա­նը համա­ձայնել է: ԱՄՆ‑ն կոշտացրել է հռե­տո­րա­բա­նությունը, Օ’Բրա­յե­նը մի քանի օր առաջ Ալիև­ին ասում էր՝ մենք ձեզ թույլ չենք տա գալ ԱՄՆ, մենք ձեզ չենք ընդունի, Ալիևն էլ ասաց, եթե այդպես է, մենք էլ ձեզ չենք ընդունի, բայց մենք տեսանք՝ ինչ եղավ, Օ’Բրա­յե­նը հանգիստ նստեց ինքնա­թիռ և գնաց Բաքու և Ալիևը նրան ընդունեց, որովհետև Ալիևը շատ փոքր խաղա­ցող է: Վաշինգտոնն է ստի­պել Ալիև­ին, որ անի այդ քայլը, ես վստա­հեցնում եմ՝ էլի են նման քայլեր լինե­լու»:

Խոսե­լով երկու կողմե­րի ուղիղ բանակցե­լու փաստի մասին՝ Ստե­փանյանն ասաց. «Ես մտա­վա­խություն ունեի, որ կարող է մեր իշխա­նություննե­րը որո­շել են առանց միջնորդության Ալիևի հետ գնալ ուղիղ բանակցություննե­րի, այդ տեքստում նշվում է, որ որո­շումը կայացվել է ուղիղ բանակցություննե­րի արդյունքում, ես կարծում եմ՝ սա ավե­լի շատ դիվա­նա­գի­տա­կան քայլ է և իրա­կա­նում ոչ մի ուղիղ բանակցություննե­րի մասին խոսք չկա, այո՝ բանակցություններն ուղիղ են, բայց դրանց հետև­ում կանգնած է ԱՄՆ‑ն»:

Քաղա­քա­գե­տի խոսքով՝ ԱՄՆ‑ն այժմ գնում է խաղա­ղության պայմա­նա­գիր կնքե­լու ճանա­պարհով. «Վաշինգտո­նը հանձնա­ռու է, որպեսզի այդ պայմա­նա­գի­րը ստո­րագրվի: Եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես գնում է հիմա՝ խաղա­ղության պայա­մանգի­րը կստո­րագրվի, բայց քաղա­քա­կա­նությունում երբեք ոչ մի բան չի կարե­լի բացա­ռել, ես սպա­սում եմ ՌԴ‑ի ռեակցիա­յին: Ալեն Սիմոնյա­նը շատ ճիշտ նշեց, որ պայմա­նագրի կնքումը մի քանի օրվա հարց է, ամեն ինչ արդեն համա­ձայնեցված է, այն ինչը որ սեղա­նի վրա դրված է, Ալիևը կամ ասում է այո, կամ՝ ոչ, ամեն ինչ այսօր կախված է նրա­նից: Եթե նա համա­ձայնությունը տալիս է, խաղա­ղության պայմա­նա­գի­րը ստո­րագրվում է: Ռուսաստա­նի և ԱՄՆ‑ի միջև տարա­ծաշրջա­նի համար գնում է պայքար, այս բոլորն ինչ կատարվում է, այդ պայքա­րի համա­տեքստում է և մեջտե­ղում հիմա Ալիևն է: Եթե ՌԴ‑ն նրան անի ինչ-որ նոր առա­ջարկ և երաշխիքներ տա, որ ԱՄՆ‑ն չի կարող խեղդել իրենց վերջնա­կա­նա­պես, նրանք չեն ստո­րագրի, բայց եթե ստո­րագրեն՝ դա օրե­րի հարց է, նույնիսկ մինչև տարե­վերջ կարող է այդ պայմա­նա­գի­րը ստո­րագրվել»:

Անդրա­դառնա­լով նաև օրեր առաջ «Ղարա­բաղ. վերա­դարձ տուն 30 տարի անց. ձեռքբե­րումներ և դժվա­րություններ» խորագրով ֆորումի ժամա­նակ Ալիևի հնչեցրած հայտա­րա­րություննե­րին՝ մեր զրուցա­կի­ցը նշեց. «Ալիևը զբաղված է բառա­խա­ղով, իրա­կա­նում նրա ամբողջ ելույթն արդա­րա­նա­լու փորձ է, իհարկե արդա­րա­նա­լու ոչ Հայաստա­նի առջև, այլ՝ ԱՄՆ‑ի, ինքը ցույց է տալիս, որ ամբողջ խնդիրնե­րը գալիս են Հայաստա­նից, որ ինքը խաղա­ղա­սեր է, որ ինքը ցանկա­նում է խաղա­ղություն, բայց կան խնդիրներ, որոնք կարծես թե Հայաստա­նը սկսել է հարթել և համա­ձայնել է իր առա­ջարկնե­րին և պահանջնե­րին: Եթե խոսքն Արևմտյան Ադրբե­ջա­նի մասին է, պարզ է, որ այստեղ չի կարող լինել որևէ համա­ձայնություն, չի կարե­լի տանել զուգա­հեռներ արցախցի­նե­րի վերա­դարձի միջև և ադրբե­ջանցի­նե­րի վերա­դարձի միջև:

Ես՝ ընդհանրա­պես չեմ հավա­տում, որ արցախցի­նե­րը երբևէ կվե­րա­դառնան Արցախ, որովհետև դրա համար առնվազն պետք է, որ այնտե­ղից ռուսնե­րը գնան և գան ՄԱԿ‑ի խաղա­ղա­պահներ, ես հնա­րա­վո­րություն չեմ տեսնում, որ Ալիևը դրան կհա­մա­ձայնի: Երբ միջազգա­յին հանրությունը՝ ավե­լի կոնկրետ ԱՄՆ‑ն, խոսում է արցախցի­նե­րի վերա­դարձի մասին, նա նկա­տի ունի հետևյա­լը՝ արցախցի­նե­րը պետք է վերա­դառնան Արցախ, այնտեղ չպետք է լինեն ռուսներ, Ալիևը պետք է ռուսնե­րին այնտե­ղից հանի և ռուսնե­րի տեղը պետք է գան իրենք: ԱՄՆ‑ն Ալիևի համար ստեղծում է անհաղթա­հա­րե­լի խնդիրներ, Արցա­խի խնդի­րը նմանվում է Եղեռնի ճանաչման խնդրին, սա ԱՄՆ‑ի և Ադրբե­ջա­նի հարա­բե­րություննե­րում հերթա­կան մահակն է»:

Խոսե­լով Ալիևի այն հայտա­րա­րության մասին, որ ՀՀ‑ն չպետք է գնա ռևանշիզմի՝ քաղա­քա­գետն ասաց. «Ադրբե­ջա­նը չի վախե­նում, որ Հայաստա­նը կարող է հարձակվել իրենց վրա, դա բոլո­րին է պարզ, Ալիևն օդ է կրա­կում և չգի­տեմ՝ ում է ուզում խաբել, նա մաքսի­մում փորձում է սեփա­կան հանրությա­նը մոլո­րեցնել»:

Իսկ, թե ինչու այս հայտա­րա­րությունից առաջ Ադրբե­ջա­նը նորից սահմա­նին լարվա­ծություն ստեղծեց, որի պատճա­ռով հայկա­կան կողմը զոհ ունե­ցավ՝ Ստե­փանյանն ասաց. «Պարզ է, որ կրա­կո­ցը եղել է հատուկ, դա եղել է ծրագրա­վորված սպա­նություն, դիպուկա­հարն է կրա­կել և կրա­կել է մի ուղղությունից, որտեղ երբեք կրա­կոցներ չեն լինում, այսինքն՝ սա ուղղա­կի եղել է անսպա­սե­լի սպա­նություն և սա եղել է Լավրո­վի և Բայրա­մո­վի հանդիպման օրը, թուրքե­րը շատ են սիրում սիմվո­լիզմ, սա դրա արտա­հայտություննե­րից մեկն է: Այս կրա­կո­ցի նպա­տակն է ցույց տալ, որ դեռ շարունա­կե­լու են մեզ սպա­նել, որ անհոգ չլի­նենք»:

Անդրա­դառնա­լով միջանցքի վերա­բերյալ հայտա­րա­րությա­նը՝ Ստե­փանյանն ընդգծեց. «Ալիևը շատ լավ հասկա­նում է, որ միջանցքի թեմա այսօր չկա, դրա մասին խոսե­լը ռեալ չի, սա Ալիև­ին բոլորն են ասում, նա շանս չունի այդ օրա­կարգը հիմա առաջ տանե­լու, եթե իրա­վի­ճա­կը միջազգա­յին հարա­բե­րություննե­րում կտրուկ չփոխվի: Այս պայմաննե­րում միջանցքի թեման օրա­կարգ բերե­լու որևէ նախադրյալ չկա, ինքն ուղղա­կի անընդհատ խոսում է այդ մասին և փորձում է բոլո­րի առաջ արդա­րա­նալ: Եթե նա հնա­րա­վո­րություն ունե­նար միջանցքն ուժով բացել, ապա մեկ րոպե չէր վարա­նի, միանգա­մից կհարձակվեր, բայց նա գիտի, որ այդ հնա­րա­վո­րությունը հիմա չունի»:

Այս ամե­նի համա­տեքստում Ադրբե­ջա­նում փետրվա­րին սպասվում են արտա­հերթ նախա­գա­հա­կան ընտրություններ: Դավիթ Ստե­փանյանն նշեց, որ ուղիղ կապ կա այս որոշման և խաղա­ղության պայմա­նա­գիր ստո­րագրե­լու միջև. «Ալիևը որևէ դրդա­պատճառ չունի, որպեսզի այդ ընտրություններն անցկացնի՝ ելնե­լով ներքա­ղա­քա­կան հանգա­մանքնե­րից, Ադրբե­ջա­նում չկա ընդդի­մություն, Ալիևը չունի քաղա­քա­կան հակա­ռա­կորդներ, որևէ նախադրյալ չկա, որպեսզի այնտեղ անցկացվեն արտա­հերթ ընտրություններ: Նրա խնդիրն արտա­քին է, արտա­քի­նը՝ Հայաստա­նի հետ խաղա­ղության պայմա­նա­գիրն է: Ալիև­ին ժամա­նակ է պետք, նա փորձում է ցանկա­ցած կերպ ժամա­նակ ձգել և չստո­րագրել այդ պայմա­նա­գի­րը: Հիմա ինքը փորձե­լու է ամե­րի­կա­ցի­նե­րին ասել՝ մեզ մոտ նախընտրա­կան շրջան է, այսինքն՝ սա ուղղա­կի ժամա­նակ ձգե­լու հերթա­կան փորձն է, չստո­րագրել այդ պայմա­նա­գիրն այն հույսով, որ ԱՄՆ-ում սկսվե­լու է նախընտրա­կան շրջա­նը և նա հույս ունի, որ կարող է իր մասին մոռա­նան, այնպես, ինչպես մոռա­ցել են 44-օրյա­յի ժամա­նակ»:

Աննա Բզնունի

Հոդվա­ծը՝ zarkerak.am կայքից։

https://zarkerak.am/show/81070

Առնչվող Հոդվածներ