18.5 C
Yerevan

Ճանա­պարհ Դեպի Լույսը

Բարե­բախտա­բար Հայաստա­նը ընտրել է ժողովրդա­վա­րության ուղին և, ի պատիվ ու ի մեծա­րում մեր ժողովրդի, անգամ պատե­րազմով և 3000-ամյա հայրե­նի­քից բռնի տեղա­հա­նումով, հետա­դի­մա­կան համա­կարգը չկա­րո­ղա­ցավ կոտրել մեր ժողովրդի ոգին և իր ձեռքի տակ եղած գործա­կալ մարիո­նետնե­րով վերա­ծել Հայաստա­նի Հանրա­պե­տությունը Չեռնա­ռուսի Հանրա­պե­տության։

Արամ Սարգսյան


Աշխարհը այլևս նույնը չի լինի՝ այս տեսա­կե­տին են գրե­թե բոլոր գերտե­րություննե­րի ղեկա­վարնե­րը։ Իսկ ինչպիսի՞ն կլի­նի, և՝ ի՞նչ պետք է անեն ոչ գերտե­րություննե­րը այլևս փոփոխված աշխարհում…
Ես քաղա­քա­գետ չեմ, առա­վել ևս աշխարհա­քա­ղա­քա­կա­նության մասնա­գետ, բայց կփորձեմ, իրո­ղություննե­րը համադրե­լով, վերլուծել, այնպես որ՝ խիստ չդա­տեք։
21-րդ դարը ակնհայտ դարձրեց, որ ավե­լի բարե­կե­ցիկ ու պաշտպանված են ապրում այն պետություննե­րում, որոնք գիտե­լիք են ստեղծում։ Իսկ ո՞ր պետություններն են գիտե­լիք ու նոր տեխնո­լո­գիա­ներ ստեղծում։ Ակնհայտ է՝ ժողովրդա­վա­րության ուղին բռնած պետություննե­րը, որովհետև ստեղծա­գործել ու նորը ստեղծել կարող է միայն ազատ մտա­ծող մարդը, որ ունի մտա­ծա­ծը իրա­կա­նացնե­լու նյութա­կան հնա­րա­վո­րություններ։ Բնա­կա­նա­բար՝ ավտոկրատ ղեկա­վարնե­րին այս իրա­վի­ճա­կը չի բավա­րա­րում, սեփա­կան իշխա­նությունը պահե­լու ու ժողովրդի ընդվզումը ճնշե­լու միջո­ցը նրանք գտնում են մեղքը արտա­քին թշնա­մու վրա բարդե­լով՝ ռազմա­կան գործընթացներ սկսե­լու տարբե­րա­կի մեջ, նման պահվածքի մղե­լով առա­ջին հերթին իրենց ազդե­ցության տակ գտնվող փոքր պետություննե­րին ու ցեղախմբե­րին։ «Ժողովրդա­վա­րությունը ավե­լի լուրջ պաշտպա­նության կարիք ունի» ասում է ԱՄՆ նախա­գահ Ջո Բայդե­նը և օժանդա­կում է ինչպես ռազմա­կան, այնպես էլ ժողովրդա­վար երկրնե­րին բնո­րոշ հիմնա­կան առա­վե­լության գործի­քա­կազմով՝ գիտե­լի­քա­հեն, մոբիլ և զարգա­ցող աշխարհի հետ կապող տեխնո­լո­գիա­կան տնտե­սություն ձևա­վո­րե­լով։ Բարե­բախտա­բար Հայաստա­նը ընտրել է ժողովրդա­վա­րության ուղին և, ի պատիվ ու ի մեծա­րում մեր ժողովրդի, անգամ պատե­րազմով և 3000-ամյա հայրե­նի­քից բռնի տեղա­հա­նումով, հետա­դի­մա­կան համա­կարգը չկա­րո­ղա­ցավ կոտրել մեր ժողովրդի ոգին և իր ձեռքի տակ եղած գործա­կալ մարիո­նետնե­րով վերա­ծել Հայաստա­նի Հանրա­պե­տությունը Չեռնա­ռուսի Հանրա­պե­տության։ Նոր, վերա­փոխվող աշխարհում հայ ժողո­վուրդը իր ուղին ընտրել է՝ դեպի ժողովրդա­վա­րություն, դեպի արա­րում ու գիտե­լիք, որ ճանա­պարհ է դեպի լույսը, որը հաղթե­լու է և որը այլընտրանք չունի… Քաղա­քա­կիրթ աշխարհը գնա­հա­տել է մեր ժողովրդի տոկունությունը և մեզ օգնում է ինչպես քաղա­քա­կան, այնպես էլ ռազմա­կան, տնտե­սա­կան և, ինչը հիմա շատ էական է, լոգիստիկ խնդիրնե­րում։ ԱՄՆ Պետդե­պարտա­մենտը Օ Բրա­յա­նի շուրթե­րով հայտա­րա­րեց, որ եթե Ադրբե­ջա­նը փորձի ուժա­յին տարբե­րա­կով ճանա­պարհ բացել, ԱՄՆ‑ը կօգտա­գործի ողջ գործի­քա­կազմը, իսկ եթե ճանա­պարհը անցնի իրենց համար ոչ ընդունե­լի ուղիով, թույլ չեն տա, որ գործի։ Թուրքիան, որ Ադրբե­ջա­նի հետ նույն գծի մեջ է, իր տնտե­սությունը ոտքի կանգնեցնե­լու համար որո­շել է սկսել տրանսպորտա­յին կապուղի­նե­րից, որի արդիա­կա­նացման համար անհրա­ժեշտ է 30–35 միլիարդ դոլա­րի ներարկում։ Էրդո­ղա­նը այդ խնդի­րը լուծե­լու համար մեկնեց նախ Սաուդյան Արա­բիա, հետո Արա­բա­կան Միացյալ Էմի­րություններ։ Ըստ որոշ լրատվա­կան աղբյուրնե­րի՝ սաուդնե­րը համա­ձայնել են տրա­մադրել միջոցներ, եթե Թուրքիա­յով կառուցվող կապուղի­նե­րը շրջանցեն Իրա­նը: Այդ դեպքում այլընտրանքը Հայաստա­նով է։ Ստացվում է, որ կամ Թուրքիան պետք է հրա­ժարվի իր տրանսպորտա­յին ծրագրե­րից, կամ պարտադրի Ալիև­ին խաղա­ղության համա­ձայնա­գիր ստո­րագրել։ «Մենք ամե­րիկյան կողմին ասա­ցինք, որ Թուրքիան աջակցում է երկու երկրնե­րի միջև խաղա­ղության համա­ձայնագրին և անում է հնա­րա­վո­րը, որպեսզի փաստա­թուղթը ստո­րագրվի։ ԱՄՆ‑ը նույն դիրքո­րո­շումն է զբա­ղեցնում։ Մենք համոզված ենք, որ տարա­ծաշրջա­նում կարգա­վո­րումը բխում է հենց տարա­ծաշրջա­նի շահե­րից»՝ սա Թուրքիա­յի ԱԳ նախա­րար Հաքան Ֆիդա­նի խոսքն է ԱՄՆ պետքարտուղար Էնտո­նի Բլինկե­նի հետ հանդիպման ժամա­նակ։ Հնդկաստա­նը ոչ միայն սպա­ռա­զի­նություն և ռազմա­տեխնի­կա­կան օժանդա­կություն է ցուցա­բե­րում մեզ, այլև ամե­նա­բարձր մակարդա­կով հայտա­րա­րում է, որ պատրաստ է առանձին տարածք տրա­մադրել ՀՀ-ին իր նավա­հանգիստնե­րում։ Բայդեն-Սի Ձինպին հանդի­պումից հետո, երբ հայտա­րա­րե­ցին, որ աշխարհը բավա­կա­նին մեծ է, որ երկու երկրնե­րը գործե­լու տարածք ունե­նան, Չինաստա­նի դեսպա­նը ՀՀ-ում հայտա­րա­րեց, որ Պեկի­նը շահագրգռված է, որ իր «Մեկ ճանա­պարհ, մեկ գոտի» Եվրո­պա­յին միացնող մայրուղին անցնի Հայաստա­նով։ Ադրբե­ջա­նի նախա­գա­հը հայտա­րա­րում է, որ խաղա­ղության համա­ձայնագրի ստո­րագրումը բխում է բոլո­րի շահերց… Որ սաուդնե­րը վաղե­մի թշնա­մանք ունեն Իրա­նի նկատմամբ, հայտնի փաստ է, բայց որ առանց Արևմուտքի գործուն քաղա­քա­կա­նության ոչ Սաուդյան Արա­բիան իրեն այդպես կդրսև­ո­րեր և ՀՀ‑ի հետ դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություններ կհաստա­տեր, ոչ Հնդկաստա­նը զենք կմա­տա­կա­րա­րեր, ոչ էլ Չինաստա­նը առա­ջարկներ կաներ, փաստ է նույնպես։ Արտերկրում ապրող իմ փորձա­ռու ընկերնե­րից մեկը կարծում է, որ խաղա­ղության համա­ձայնա­գի­րը պատրաստ է ու ամբողջ խնդի­րը վայրն է՝ որտե՞ղ կստո­րագրվի։ Ես վստահ չեմ, բայց եթե այդպես է, վայրը գերկարև­որ է: 2020‑ի պատե­րազմից հետո էլ, մեր հորդորնե­րին հակա­ռակ ասում էին, որ կարև­ո­րը խաղա­ղա­րարներ լինեն ու շփման գիծ, թե ո՞ր երկրինն են լինե­լու, այդքան էլ կարև­որ չէ, հետև­անքը բոլորս տեսանք։ Եթե պատրաստ է խաղա­ղության փաստա­թուղթը ստո­րագրման, միանշա­նակ պետք է ստո­րագրվի Արևմուտքում, նախ որովհետև Արևմուտքի ջանքե­րով է, որ կարող է իրա­կա­նություն դառնալ և դեպի Արևմուտք ճանա­պարհն է, որը հնա­րա­վո­րություն է ստեղծում 5–6 տարում վերա­կանգնել մեր ռազմա­կան բալանսը, դիվերսիֆի­կացնել տնտե­սությունը ու դառնալ գիտե­լիք ստեղծող և առա­ջա­դեմ աշխարհի մաս։ Հակա­ռակ պարա­գա­յում Ադրբե­ջա­նը, հայե­լա­յին քաղա­քա­կա­նություն վարե­լով, արդյունքներ է գրանցե­լու և իր սուտը ճշտի տեղ է անցկացնե­լու։ Մենք ասում ենք Արցա­խը հայկա­կան է, Ալիևը ասում է՝ Զանգե­զուրը ադրբե­ջա­նա­կան է։ Մենք ասում ենք արցա­խա­հա­յությունը պետք է հայրե­նիք վերա­դառնա, Ալիևն ասում է՝ ադրբե­ջանցի­նե­րը պետք է «Արև­ելյան Զանգե­զուր» վերա­դառնան։ Արցա­խը ինքնա­վար մարզ է եղել, իսկ ՀՀ-ում ադրբե­ջա­նաբնակ Զանգե­զուրի ինքնա­վար մարզ չի եղել։ Ամբողջ աշխարհը գիտի հայոց ցեղասպա­նության մասին, հիմա էլ՝ Արցա­խի շրջա­փակման, հետո՝ էթնիկ զտման, Բաքուն նման հիմնա­վո­րում չունի։ Ադրբե­ջա­նը առա­վե­լա­գույնն է փորձում պոկել, որովհետև ռազմա­կան առումով հիմա ուժեղ է։ Մեզ էլ պետք է ուժե­ղա­նալ, և Ադրբե­ջա­նը իրեն այդպես չի պահի: Փաստը 29 տարի առաջվա իր պահվածքն էր, երբ ոչ թե Հայաստա­նի, այլ Արցա­խի բանա­կի հրա­մա­նա­տա­րի ստո­րագրությամբ խաղա­ղություն էր խնդրում: 1994-ին և 2020-ին ստրագրված փաստաթղթե­րի երաշխա­վոր ընտրե­ցինք ՌԴ-ին, ու ի հետև­անս ոչ միայն չզարգա­ցանք, չուժե­ղա­ցանք, այլև պարտվե­ցինք ու ծանր կորուստներ ունե­ցանք։ Փառք Աստծո, հիմա ի պատիվ մեր ժողովրդի՝ ընտրության ու տոկունության՝ դեպի առա­ջա­դեմ աշխարհ գնա­լու ու ոտքի կանգնե­լու հնա­րա­վո­րություն ունենք ու այդ հնա­րա­վո­րությունը որևէ պարա­գա­յում բաց չենք թողնե­լու։

Գրա­ռումը՝ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ