16.6 C
Yerevan

Սատա­նան Մանրուքնե­րի Մեջ Է

Ոչ պակաս կարեւոր է նաեւ ներհայկա­կան վերե­բերմունքը: Ռազմա­գե­րի­նե­րի վերա­դարձի այս դրվա­գը, երեւի, առանձնա­հա­տուկ չափակշռված մեկնա­բա­նություննե­րի է արժա­նի: Կկարողանա՞նք պահել չափա­վո­րությունը:

Վահրամ Աթա­նեսյան

Եթե սատա­նան մանրուքնե­րի մեջ է, ապա հրեշտակն ինչու՞ չպետք է գա դրանք հաղթա­հա­րե­լու ճանա­պարհով

Հայաստա­նը եւ Ադրբե­ջա­նը իրա­կա­նացրել են «պահվող զինծա­ռա­յողնե­րի փոխա­նա­կություն» – ասված է ռազմա­գե­րի­նե­րի, պատանդնե­րի եւ անհայտ կորած անձանց հարցե­րով այդ երկրի Պետա­կան հանձնա­ժո­ղո­վի պաշտո­նա­կան հաղորդագրության տեքստում, որ փոխանցում են Բաքվի լրատվա­մի­ջոցնե­րը: Ավե­լի վաղ «Թուրան» գործա­կա­լությունը հայտնել էր, որ փոխա­նա­կումը տեղի կունե­նա «առա­ջի­կա ժամե­րին» եւ ավե­լացրել, որ Ադրբե­ջա­նը Հայաստա­նի կվե­րա­դարձնի երե­սուներկու զինծա­ռա­յո­ղի, որ «գերի էին վերցվել Հադրութի շրջա­նում»: Սա էական նշա­նա­կության փաստագրում է:

Հադրութի շրջա­նի Խծա­բերդ եւ Հին թաղեր բնա­կա­վայրե­րի մոտ երեք տարի առաջ գերե­վարված հայ զինծա­ռա­յողներն Ադրբե­ջա­նի կողմից համարվել են «ահա­բե­կիչներ»: Բաքուն մի քանի անգամ պաշտո­նա­պես հայտա­րա­րել է, որ նրանք «ռազմա­գե­րի­ներ չեն, այլ՝ հանցա­գործներ, որ ձերբա­կալվել են Ադրբե­ջա­նի դեմ ահա­բեկչություն նախա­պատրաստե­լու եւ իրա­կա­նացնե­լու փորձի պահին»: Հայ զինծա­ռա­յողնե­րի դեմ հարուցվել է քրեա­կան գործ, նրանք դատա­պարտվել են ազա­տազրկման: Արդյոք կողմե­րը պայմանավորվե՞լ են, որ պահվող անձանց փոխա­նակման համա­ձայնության մանրա­մասնե­րը հրա­պա­րա­կայնացման ենթա­կա չեն:

Եթե անգամ այդպես է, ապա դա եւս շատ զգուշո­րեն կարե­լի է հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րում թեկուզ նվա­զա­գույն, բայց ամեն դեպքում առա­ջընթաց համա­րել: Մանա­վանդ որ մարդա­սի­րա­կան համա­ձայնությունը ձեռք է բերվել ուղղա­կի բանակցություննե­րի արդյունքում. «ջենթլմե­նա­կան» համա­ձայնությունը կարող է նախա­դե­պա­յին լինել նաեւ այլ հարցե­րում:

Կողմե­րը նաեւ բարձր եւ բարձրա­գույն մակարդա­կով չեն թաքցնում, որ բանակցություննե­րում մեծ է փոխա­դարձ անվստա­հության գործո­նի բացա­սա­կան ազդե­ցությունը, հանգա­մանք, որ ընդգծում են նաեւ միջնորդնե­րը: Պահվող անձանց փոխա­նակման համա­ձայնության իրա­կա­նա­ցումը, հավա­նա­բար, որո­շա­կիո­րեն կարող է մեղմել հայ-ադրբե­ջա­նա­կան ուղղա­կի բանակցություննե­րի վերա­բերյալ կարծրա­տի­պը, եթե հաջողվի պահպա­նել դինա­մի­կան:

Անշուշտ, դիլե­տանտա­կան մոտե­ցում կլի­նի զուտ մարդա­սի­րա­կան համա­ձայնությունը պրո­յեկտել աշխարհա­քա­ղա­քա­կան նշա­նա­կության կարգա­վորման հավա­նա­կա­նության համա­տեքստին եւ արտա­ծել, թե Հայաստա­նը եւ Ադրբե­ջա­նը նույնքան անցնցում կհասնեն նաեւ արմա­տա­կան հաշտության, բայց քաղա­քա­կա­նության մեջ «քայլ առ քայլ առա­ջընթա­ցի» սկզբունքը ոչ ոք չի մերժել: Եթե «սատա­նան մանրուքնե­րի մեջ է»՝ ինչպես ընդունված է ասել, ապա ինչու՞ չպետք է գոյության իրա­վունք ունե­նա նաեւ «հրեշտա­կը գալիս է սատա­նա­յա­կան մանրուքնե­րը հաղթա­հա­րե­լու ճանա­պարհով» մոտե­ցումը:

Էակա­նը, սկզբունքա­յի­նը քաղա­քա­կան կամքի առկա­յությունն է: Բաքուն կարո՞ղ է հաղթա­հա­րել կարծրա­տի­պը, որ «խաղա­ղությունն ամե­նից առաջ Հայաստա­նին է պետք» եւ որդեգրել «խաղա­ղությունն առա­ջին հերթին Ադրբե­ջա­նին է անհրա­ժեշտ» իրա­տե­սա­կան մոտե­ցում, թե՞ պահվող անձանց փոխա­նա­կումն Ալիեւի կողմից զուտ տակտի­կա­կան քայլ է՝ արտա­հերթ ընտրություննե­րից առաջ, այդ ընթացքում կամ հաջորդ փուլում միջազգա­յին իմիջ ստեղծե­լու համար: Ընկա­լումնե­րը կարող են տարբեր լինել նույնիսկ Ադրբե­ջա­նում: Բաքվի մամուլի հրա­պա­րա­կումնե­րից հնա­րա­վոր կլի­նի դիտարկել իշխա­նության եւ մերձիշխա­նա­կան շրջա­նակնե­րի տրա­մադրվա­ծությունը: Ոչ պակաս կարեւոր է նաեւ ներհայկա­կան վերե­բերմունքը: Ռազմա­գե­րի­նե­րի վերա­դարձի այս դրվա­գը, երեւի, առանձնա­հա­տուկ չափակշռված մեկնա­բա­նություննե­րի է արժա­նի: Կկարողանա՞նք պահել չափա­վո­րությունը:

Հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություններն, ինչ խոսք, անգամ հաշտության պայմա­նա­գիր ստո­րագրե­լուց, սահմա­նա­զա­տում իրա­կա­նացնե­լուց հետո հրեշտա­կա­յին չեն լինե­լու ոչ միայն վաղը, այլեւ՝ տեսա­նե­լի ապա­գա­յում: Պետություննե­րի միջեւ առհա­սա­րակ հրեշտա­կա­յին հարա­բե­րություններ չեն լինում: Խնդի­րը սատա­նա­յա­կան մանրուքներ հաղթա­հա­րե­լու եւ նորե­րը չստեղծե­լու հարա­բե­րա­կան համա­ձայնության մեջ է: Հնարավո՞ր է հասնել դրան:
Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ