16.6 C
Yerevan

Փակ Նիստ, Վտանգա­վոր Սպա­սե­լիքներ

Իրենց իսկ ընտրած պարոն Սամվել Շահրա­մանյա­նը թուղթ է ստո­րագրել, որով 2024 թվա­կա­նի հունվա­րի 1‑ից լուծա­րում է Արցա­խի հանրա­պե­տությունը: Եթե նրանք լուծա­րում են ամբողջ հանրա­պե­տությունը բոլոր ինստի­տուտնե­րով, Ազգա­յին ժողո­վը ինչի՞ հիման վրա է շարունա­կե­լու գործել:

Դավիթ Ստե­փանյան

Հայաստա­նում կայա­ցած ԼՂ ԱԺ նիստի «մութ կողմե­րը», ինչո՞ւ է այն անցել փակ, ի՞նչ է ծրագրվում. Դավիթ Ստե­փանյա­նի դիտարկումնե­րը

«Եթե դրա բովանդա­կության մասին չի հայտնվում անգամ արցախցի­նե­րին, ուրեմն խնդրա­հա­րույց է, առա­ջացնում է հարցեր»:

Այս մասին «Հայկա­կան ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյա­նը՝ անդրա­դառնա­լով մամուլում շրջա­նառվող այն տեղե­կություննե­րին, ըստ որի՝ օրերս ԼՂ Ազգա­յին ժողո­վը փակ նիստ է անցկացրել:

«Ինչո՞ւ է նիստը եղել փակ, եթե այնտեղ քննարկվել է մի օրա­կարգ, որը կապված է Արցա­խի կամ արցախցի­նե­րի հետա­գա անե­լիքնե­րի հետ, իսկ այդ օրա­կարգա­յին հարցե­րը արցախցի­նե­րի մասով հարյուրա­վորն են: Սա առա­ջացնում է հարցեր, և ես կածում եմ, որ այդ հարցե­րը հենց առա­ջին հերթին արցախցի­նե­րը պետք է ուղղեն իրենց Ազգա­յին ժողո­վին: Ուրեմն այնտեղ քննարկվել է ինչ-որ մի բան, որը իրոք համա­պա­տասխա­նում է պարոն Պապո­յա­նի բնո­րոշմա­նը, այսինքն՝ ռումբ է ՀՀ ինքնիշխա­նության համար: Դա նշա­նա­կում է, որ այնտեղ քննարկվել են զավթե­լու ճանա­պարհնե­րով ինչ-որ հարցեր լուծե­լու փորձեր»,- ասում է նա:

Ստե­փանյա­նը նաև նկա­տում է՝ ընդհանրա­պես այս երկու ամսվա ընթացքում, երբ արցախցի­նե­րը դարձան էթնի­կա­կան զտման զոհ, ԼՂ ԱԺ‑ն նույնիսկ մեկ հայտա­րա­րություն չի արել այդ կապակցությամբ. «Արցա­խի ԱԺ‑ն, լինե­լով լեգի­տիմ իշխա­նություն, չի արել ոչ մի հայտա­րա­րություն, որևէ տեղ նրա ձայնն անգամ չենք լսել վերջին երկու ամսվա ընթացքում: Նույն էթնի­կա­կան զտման փաստը գոնե առնվազն պետք է արձա­նագրեին»:

Ըստ քաղա­քա­գե­տի՝ այն, որ ԼՂ այս, այսպես ասած, իշխա­նությա­նը ղեկա­վա­րում են Ռուսաստա­նից, փաստ է:

«Չեմ կարող ասել՝ տվյալ դեպքում ինչ են նրանք պլա­նա­վո­րում՝ հեղաշրջում կամ երկիշխա­նություն, բայց այն, որ Արցա­խի ժողո­վուրդը դարձավ էթնի­կա­կան զտման զոհ՝ ՌԴ‑ի քավո­րությամբ և ԼՂ իշխա­նության հլու-հնա­զանդ կատա­րությամբ, փաստ է: Հիմա կշեռքի նշա­ձո­ղին այլ բան չկա դնե­լու, քան ՀՀ ինքնիշխա­նությունը: Արցա­խը իրենք հաջո­ղությամբ հանձնել են, ի նկա­տի ունեմ 1994 թվա­կա­նից ի վեր բոլոր Արցա­խի ղեկա­վարնե­րի գործո­ղություննե­րը, որոնք զբաղվել են թալա­նով, մսխել են Արցա­խի ռեսուրսնե­րը, այստե­ղից ուղարկվող գումարնե­րը, որոնք չեն աշխա­տել ու չեն բարձրացրել Արցա­խի ինքնա­պաշտպա­նությունը, որոնք հույսնե­րը դրել են ՌԴ‑ի վրա, ինչպես և իրենց այստե­ղի տերե­րը՝ Ռոբերտ Քոչարյա­նը և Սերժ Սարգսյա­նը, տասնամյակնե­րով տևող գործո­ղություննե­րի ընթացքում ստա­ցել են այն, ինչ ստա­ցել են: Իրենք են մեղա­վոր, կարծում եմ՝ դա բոլո­րը գիտեն, առա­ջին երթին՝ արցախցի­նե­րը»,- ասում է Ստե­փանյա­նը:

Քաղա­քա­գե­տը չի տեսնում հնա­րա­վո­րություններ, որ այս մարդիկ կարող են Հայաստա­նում իշխա­նություն զավթել, այլա­պես դա հենց Հայաստան գալու օրը կանեին. «Դա նշա­նա­կում է, որ կարող են ինչ-որ գործո­ղություններ անել, որոնք կխանգա­րեն ՀՀ‑ի և Ադրբե­ջա­նի միջև խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրմա­նը, որովհետև խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրումը չի բխում ՌԴ շահե­րից»:

Անդրա­դառնա­լով կրկին ԼՂ Ազգա­յին ժողո­վին՝ Ստե­փանյանն ասում է. «Նրանք պարզ ասում են, որ չեն ուզում լուծարվել ու շարունա­կում են իրենց աշխա­տանքը: Ես պարզա­պես չեմ կարող հասկա­նալ՝ ինչպես են դա պատրաստվում անել, եթե իրենց իսկ ընտրած պարոն Սամվել Շահրա­մանյա­նը թուղթ է ստո­րագրել, որով 2024 թվա­կա­նի հունվա­րի 1‑ից լուծա­րում է Արցա­խի հանրա­պե­տությունը: Եթե նրանք լուծա­րում են ամբողջ հանրա­պե­տությունը բոլոր ինստի­տուտնե­րով, Ազգա­յին ժողո­վը ինչի՞ հիման վրա է շարունա­կե­լու գործել: Ուրեմն պետք է նախ այդ հայտա­րա­րությունից հրա­ժարվել, ասել՝ լեգի­տիմ չէ, որպեսզի կարո­ղա­նան շարունա­կել գործել ՀՀ-ում կամ մեկ այլ երկրի տարածքում: Եթե չեն հրա­ժարվում, ու լուծարվում է, ուրեմն իրենք էլ պետք է լուծարվեն»:

Հերմի­նե Կարա­պետյան

Առնչվող Հոդվածներ