Հայաստան

Վեհաժողովն Ուշանում Է

Պետության քաղաքական իրավուքի կարեւոր ասպեկտներից է առավելագույնս շատ ընդհանուր շահերի միջավայրի ինստիտուցիոնալացումը, դրա միջոցով ձեւավորելով երկարաժամկետության նախադրյալներ:

Հակոբ Բադալյան

Հայաստանի կարեւոր պայմանագրերը Հունաստանի եւ Կիպրոսի հետ. բաց հարց

Հայաստանն ու Հունաստանը Հայաստանի պաշտպանության նախարարի այցի շրջանակում ստորագրել են ռազմա-տեխնիկական գործակցության մասին պայմանագիր: Մանրամասները, թե ինչ է ենթադրում պայմանագիրը, հայտնի չեն: Բայց, պայմանագիրն ինքնին թերեւս ենթադրում է, որ Հունաստանը սպառազինություն կմատակարարի Հայաստան: Ինչ ծավալի եւ տեսակի, գուցե ինչ որ բան պարզ լինի մոտ ապագայում: Թեեւ, կա նաեւ հարցի մյուս կողմը՝ թերեւս առավել նախընտրելի է, որ մանրամասները ի հայտ գան միայն հնարավոր որեւէ սպառազինության Հայաստան գալուց հետո միայն: Կարեւոր եւ առանցքային է այն, որ Հայաստանը հնարավորինս արագ եւ հնարավորինս արդյունավետ կերպով համալրի իր սպառազինության պաշարը, ձեւավորելով նաեւ ռազմավարական ռեզերվ: 

Նկատելի է, որ Հայաստանը փորձում է ձեւավորել մատակարարումների տարբեր աղբյուրներ: Դրանց կառուցվածքն ու համադրումը անշուշտ Հայաստանի ԶՈՒ ղեկավարության պլանավորման ենթակա, հանրային քննարկումների ոչ ենթակա հարց է եւ դրա արդյունքի պատասխանատվությունը հենց ԶՈՒ ղեկավարության վրա է, բայց աղբյուրների բազմազանությունը անշուշտ ունի թե ռազմմական, թե քաղաքական կարեւորություն: Տվյալ պարագայում հատկանշական է, որ Հայաստանը ռազմա-տեխնիկական գործակցության համաձայնագիր ստորագրում է Հունաստանի եւ Կիպրոսի հետ: Պաշտպանության նախարար Պապիկյանը Հունաստան է այցելում Կիպրոս այցից հետո, որտեղ եւս ստորագրվել էր համանման պայմանագիր: Հայաստանն անշուշտ իրացնում է ինքնապաշտպանության, պետական պաշտպանության իր ինքնիշխան իրավունքը, որը չի կարող լինել որեւէ քննարկման առարկա: Միաժամանակ, ռազմա-տեխնիկական գործակցությունը նաեւ պետության քաղաքական իրավունքի իրացման միջոց է: Իսկ պետության քաղաքական իրավուքի կարեւոր ասպեկտներից է առավելագույնս շատ ընդհանուր շահերի միջավայրի ինստիտուցիոնալացումը, դրա միջոցով ձեւավորելով երկարաժամկետության նախադրյալներ: 

Այյդ առումով, վերստին արդիական է հարցը, թե ի՞նչ հանգրվանում է Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ֆորմատի նախաձեռնությունը, որ Երեւանը սկսեց 2019-ի մարտին, բայց որը մինչ այժմ չի հասել երեք երկրների Վեհաժողով անցկացնելու աստիճանի: Ընդհանրապես, այդ իմաստով թերեւս ուշադրության է արժանի մի հանգամանք՝ Հայաստանը վերջին ամիսներին կամ տարվա ընթացքում դրսեւորում է բավականին բազմազան եւ ինտենսիվ դիվանագիտական աշխուժություն, սակայն դրանում կարծես թե բավականին սուղ է պետությունների ղեկավարների մակարդակով երկկողմ կամ բազմակողմ ձեւաչափերի ծավալումը: Սա նկատելի բաց է, որը թերեւս պահանջում է ուշադրություն եւ աշխատանք:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *