16.6 C
Yerevan

Ո՞ւմ Է Պարտք Ալիևը

Պուտի­նի համար Էրդո­ղա­նի հետ «եղբայրա­կան հարա­բե­րություննե­րում» վերա­դառնա­լիության ռեսուրս մնացե՞լ է: Սեպտեմբե­րի 4‑ի պայմա­նա­վորվա­ծություննե­րից Էրդո­ղա­նը ետքա՞յլ է անում: Թուրքիան ամեն դեպքում ՆԱՏՕ‑ի անդամ է։

Վահրամ Աթա­նեսյան

Ռուս-թուրքա­կան դիմակայությու՞ն. ու՞մ է մուրհակ մարե­լու Իլհամ Ալիեւը

Թուրքիա­յի արտգործնա­խա­րար Ֆիդա­նը երեկ Բաքվում էր, եւ մինչեւ Ալիեւի հետ նրա հանդիպման մասին կտա­րածվեր հաղորդագրություն, Ադրբե­ջա­նի ԱԳՆ պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցի­չը հերքեց լուրը, թե հունվա­րին Վաշինգտո­նում Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րարնե­րի հանդիպման համա­ձայնություն է ձեռք բերվել: Ադրբե­ջանցի պաշտո­նակցի հետ մամուլի ասուլի­սին Ֆիդա­նը կրկնեց թեզը, որ երրորդ երկրնե­րը ոչ կառուցո­ղա­կան միջամտություն են ցուցա­բե­րում եւ վնա­սում հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորմա­նը: Որ երկրնե­րի եւ ինչ միջամտության մասին է խոսքը, նա չակնարկեց:

Ֆիդա­նը Բաքու է մեկնել Վաշինգտո­նում պետքարտուղար Բլինքե­նի հետ բանակցություննե­րից հետո: Քննարկվել է նաեւ հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման հարցը: Նոյեմբե­րի 15-ին Կոնգրե­սում «Լեռնա­յին Ղարա­բա­ղի ապա­գան» անվանված լսումնե­րից հետո Իլհամ Ալիեւը հայտա­րա­րել է, որ ԱՄՆ‑ը «չի կարող անկողմնա­կալ միջնորդ լինել»: Ֆրանսիա­յի դեպքում Ալիեւը չի խուսա­փում ավե­լի կոշտ ձեւա­կերպումնե­րից: Դեկտեմբե­րի 6‑ի ծրագրա­յին ելույթում նա հավա­նա­կան է տեսել բանակցություննե­րի երկու՝ ռուսաստանյան եւ բրյուսելյան տրե­կը:

Բայց Ֆիդա­նի Բաքու այցը, կարծես, բացա­հայտում է շատ ավե­լի կարեւոր միտում. Թուրքիան ձգտում է հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րին անմի­ջա­կան մասնակցության: «Բանակցություննե­րին Թուրքիա­յի մասնակցությունը նաեւ Հայաստա­նի համար օգտա­կար կլինի»-ասել է Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րար Բայրա­մո­վը: Նույն օրը Ռուսաստա­նի նախա­գահ Պուտի­նը բացա­հայտել է, որ տարե­վերջին Թուրքիա այցե­լե­լու մտադրություն է ունե­ցել, բայց Էրդո­ղա­նի աշխա­տանքա­յին խիտ ժամա­նա­կա­ցույցը հնա­րա­վո­րություն չի ընձե­ռել: Պուտի­նը հույս ունի, որ այդ հանդի­պումը տեղի կունե­նա եկող տարեսկզբին:

Այս իրա­վի­ճա­կին, կարծես, ներգրվում է հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րի վերա­բերյալ ՌԴ ԱԳՆ պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցչի անունից Մոսկվա­յի տարա­ծած «մեկնա­բա­նությունը»: Մեզա­նում այդ տեքստը հիմնա­կա­նում ընկալվեց որպես Կրեմլի հակա­հա­յաստանյան վերա­բերմունքի հերթա­կան դրսեւո­րում: Ըստ էության, սակայն, դա Թուրքիա­յի հանդեպ Ռուսաստա­նի դիվա­նա­գի­տա­կան կապի­տուլյա­ցիա­յի ակտ է: (Եթե չհե­տեւի Մարիա Զախա­րո­վա­յի կամ նույնիսկ Սերգեյ Լավրո­վի պաշտո­նանկությունը): Մոսկվան Հայաստա­նին մեղադրում է Լաչի­նի միջանցքը ոչ ըստ նշա­նա­կության օգտա­գործե­լու եւ Լեռնա­յին Ղարա­բաղ ռազմա­կան փոխադրումներ իրա­կա­նացնե­լու մեջ այն դեպքում, երբ նոյեմբե­րի 9‑ի փաստաթղթով ամրագրված է, որ միջանցքի անվտանգությունը երաշխա­վո­րում է Ադրբե­ջա­նը, իսկ այն գտնվում է ռուսա­կան խաղա­ղա­պահ ուժե­րի վերահսկո­ղության ներքո:

Մոսկվան կարող է հայտնվել չափա­զանց «դելի­կատ» կացության մեջ: Ադրբե­ջա­նում գերիշխում է հանրա­յին կարծիք, որ Իլհամ Ալիեւը «երե­սուն տարի հետո երկի­րը վերստին դնում է ռուսա­կան սապո­գի տակ»: Զուգա­հե­ռա­բար փառա­բանվում է Թուրքիան, անձամբ նախա­գահ Էրդո­ղա­նը: Բավա­կան է թռուցիկ դիտարկել սոցիա­լա­կան մեդիան. Գրե­թե բոլոր օգտա­տե­րե­րի անձնա­կան էջում Թուրքիա­յի դրոշն է՝ «Բաշըն սաղ օլսուն Թուրքիա» (բառա­ցի թարգմա­նությամբ՝ «Գլուխդ ողջ լինի, Թուրքիա») գրառմամբ:

Անկա­րան Բաքվին պարտադրու՞մ է, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղից ռուս խաղա­ղա­պահնե­րը հեռա­նա: Կարծես թե՝ այո: 2020–2022 թվա­կաննե­րին եռա­կողմ ձեւա­չա­փում ձեռք բերված «բազա­յին պայմա­նա­վորվա­ծություննե­րի» մասին Մոսկվա­յի դիվա­նա­գի­տա­կան մանտրան, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, խորքա­յին առումով հասցեագրված է Բաքվին, Ալիեւին: Ռուսաստա­նը հիշեցնում է, որ Ալիեւը քաղա­քա­կան պարտա­մուրհակ ունի մարե­լու: Ի՞նչ ծավա­լի եւ խորքի՝ կարե­լի է ամե­նա­տարբեր ենթադրություններ անել:

Բայց Ալիեւը Մոսկվա­յի հանդեպ ինքնաբա՞վ պարտա­պան է, թե՝ Էրդո­ղա­նով միջնորդավորվա՞ծ: Իսկ Էրդո­ղա­նը համաձա՞յն է, որ Ալիեւը Պուտի­նին մուրհակ մարի՞: Վաշինգտո­նի, Բրյուսե­լի, նաեւ Թեհրա­նի համար ընդունե­լի՞ է, որ Էրդո­ղա­նը եւ Ալիեւը Պուտի­նին մուրհակ մարեն: Բաքվի մամուլը հիմնա­կա­նում անտե­սել է Զախա­րո­վա­յի «ինքնա­մա­տուցումը»: Ալիեւի համար ամեն ինչ անցած-կատարված-ավարտվա՞ծ է: Երեկ Ռուսաստա­նի Արտա­քին հետա­հուզության ծառա­յության տնօ­րեն Նարիշկի­նը խոսել է ԱՊՀ երկրնե­րում հաստատված պետա­կան համա­կարգը փոխե­լու Արեւմուտքի մտադրվա­ծությունից: Ադրբե­ջա­նում նախա­գա­հա­կան արտա­հերթ ընտրություններ են նշա­նակված:

Սա զգուշացու՞մ է Ալիեւին: Բաքվում ձերբա­կալվում են արեւմտյան դրա­մաշնորհնե­րով գործող լրատվա­մի­ջոցնե­րի ղեկա­վարներ, հետաքննող լրագրողներ: Ալիեւն այդպի­սով ընդա­ռա­ջում է Մոսկվայի՞ն: Պուտի­նի համար Էրդո­ղա­նի հետ «եղբայրա­կան հարա­բե­րություննե­րում» վերա­դառնա­լիության ռեսուրս մնացե՞լ է: Սեպտեմբե­րի 4‑ի պայմա­նա­վորվա­ծություննե­րից Էրդո­ղա­նը ետքա՞յլ է անում: Թուրքիան ամեն դեպքում ՆԱՏՕ‑ի անդամ է: ԱՄՆ պետդե­պի խոսնակ Միլլե­րը դրա­կան է որա­կել հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորմա­նը Թուրքիա­յի ներգրավվա­ծությունը: Դա Ալիեւին վաշինգտոնյան-բրյուսելյան հարթակ վերա­դարձի գի՞նն է: Բայց այդ դեպքում ի՞նչ է Հայաստա­նին խոստա­նում Բլինքեն-Միրզո­յան-Բայրա­մով հանդի­պումը, եթե այն մինչեւ հունվա­րի վերջ, այնուա­մե­նայնիվ, կայա­նա…

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ