20.7 C
Yerevan

Իշխա­նություննե­րը Կամ Մեծա­միտ Են, Կամ՝ Վախկոտ

Իշխա­նություննե­րը պիտի հասկա­նան, որ այս պահին գոնե, Ռուսաստա­նը մեր թշնա­մի երկիրն է: Մենք վերջին երեք տարում այնքան ենք տուժել, որ հաշվել հնա­րա­վոր չէ: Էլ ի՞նչ պիտի անի Ռուսաստա­նը, որ մենք հասկա­նանք, որ նա մեր դաշնա­կի­ցը չէ, ընկե­րը չէ:

Գուրգեն Սիմոնյան

1inTV‑ը տեսա­կա­պով զրուցել է քաղա­քա­կան գիտություննե­րի թեկնա­ծու Գուրգեն Սիմոնյա­նի հետ: Զրույցում քննարկվել է ՌԴ նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի հայտա­րա­րությունն առ այն, որ վերջինս հույս է հայտնել, որ դեկտեմբե­րի 26‑ի Պետերբուրգում կայա­նա­լիք ԱՊՀ պետություննե­րի առաջնորդնե­րի հավա­քին ներկա կլի­նեն բոլոր գործընկերնե­րը և տարա­ծաշրջա­նում ՀՀ-ին սպառնա­վող մարտահրա­վերներն ու հնա­րա­վո­րություննե­րը:

Գուրգեն Սիմոնյանն հստակ նշեց, որ Պետերբուրգ այցե­լե­լը ՀՀ շահե­րից չի բխում: Այդ այցե­լությամբ ՀՀ‑ը, ըստ էության, ակնարկ է ուղարկում Արևմուտքին, որ ինքը շարունա­կում է հաա­գործակցությունն իր թշնա­մու հետ: Արևմուտքը, որ շարունա­կում է մեզ օգնել տեխնո­լո­գիա­նե­րով և շնչե­լու հնա­րա­վո­րություն է տալիս, անվերջ դա չի շարունա­կե­լու: Մեզ հստակ ու կանո­նա­կարգված արտա­քին քաղա­քա­կա­նություն է անհրա­ժեշտ: Օր առաջ պետք է պոկվել ռուսա­կան ազդե­ցությունից:

Քաղա­քա­գե­տը նշեց, որ իր սպա­սումներն այն հաշվով, որ դեկտեմբե­րի վերջին ՀՀ‑ը կկա­րո­ղա­նա դուրս գալ ՀԱՊԿ-ից չեն իրա­կա­կա­նա­նում և դա շատ վտանգա­վոր է: Շարունա­կել մնալ Ռուսաստա­նի դաշնա­կի­ցը, նշա­նա­կում է շարունա­կել նոր հարվածնե­րի սպա­սել: Ռուսաստա­նը Ադրբե­ջա­նի հետ համա­պարփակ անվտանգության ու ռազմակտնտե­սա­կան փոխօգնության պայմա­նա­գիր է ստո­րագրել, մի պայմա­նա­գիր, որ իր էությամբ հակա­ռակ է Հայաստա­նի շահե­րին: Ու մենք, փոխա­նակ պոկվե­լու ռուսա­կան ազդե­ցությունից, շարունա­կում ենք ավե­լի խորա­նալ այդ ճահճում: Գուրգեն Սիմոնյա­նը ասաց, որ այս իշխա­նություննե­րը պատմա­կան հնա­րա­վո­րություն ունեն հայ ժողովրդի ապա­գան փոխե­լու, բայց կարծես. Թե չեն հասկա­նում իրա­վի­ճա­կի լիջությունը:

Պատասխա­նե­լով այն հարցին, թե միգուցե Ռուսաստա­նից պոկվե­լու հանրա­յին պահանջ չկա, դրա համար իշխա­նություննե­րը վճռա­կան չեն այդ հարցում, Սիմոնյանն ասաց, որ հանրա­յին պահանջ կա ու այդ պահանջը միայն ցույցե­րով կամ երթե­րով չի սահմա­նա­փակվում: Նա օրի­նակ բերեց վերջերս Բրյուսե­լում կայա­ցած Հայաստան-ԵՄ հանդի­պումը և այդ ժամա­նակ ելույթ ունե­ցած մասնա­կիցնե­րի եթերնե­րի ու խոսե­քե­րի հանդեպ հանրա­լին լայն աջակցությունը: Նրա կարծի­քով, եթե պահը գա և հասունա­նա, ապա լայն հանրությունը ևս էապես կհայտա­րա­րի իր պահանջի մասին: Իսկ իշխա­նություննե­րը պիտի հասկա­նան, որ այս պահին գոնե, Ռուսաստա­նը մեր թշնա­մի երկիրն է: Մենք վերջին երեք տարում այնքան ենք տուժել, որ հաշվել հնա­րա­վոր չէ: Էլ ի՞նչ պիտի անի Ռուսաստա­նը, որ մենք հասկա­նանք, որ նա մեր դաշնա­կի­ցը չէ, ընկե­րը չէ:

Սիմոնյա­նը նաև խոսեց այն մասին, որ այս քաղա­քա­կա­նությունը նաև հենց իշխա­նություննե­րին է սպառնում: Ռուսաստանն իր ձեռքով Արցա­խի հետ մեկտեղ նրա իշխա­նություննե­րին զոհեց ռուս-ադրբե­ջա­կա­նա­կան շահե­րին: Նրանք, ովքեր ռուսա­մետ քաղա­քա­կա­նության ջատա­գովն ու գիծը տանողներն էին, այսօր Բաքվի բանտե­րում են՝ ձեռքե­րը հետև­ին կապված, ստո­րա­ցած: Նույնը սպասվում է ՀՀ իշխա­նություննե­րին, որոնց քաղա­քա­կա­նությունը դժվար է նորմալ գնա­հա­տել: 

Քաղա­քա­գետն ասաց, որ ամեն անգամ, երբ Պուտի­նը կարծես, թե աջակցող տոնով է խոսում Փաշինյա­նի հասցեին, նա ուղիղ հարվա­ծում է հենց Փաշինյա­նին: Ռուսաստա­նում շատ լավ գիտեն, որ Հայաստա­նում ՌԴ-ին դավա­ճան են համա­րում, իսկ եթե դավա­ճա­նը գովում է Փաշինյա­նին, ապա նա ևս դավա­ճան է: Այս իշխա­նություննե­րը պարտա­վոր են օր առաջ դուրս հանել երկի­րը ռուսա­կան լծի տակից, որպեսզի այն այսօր մյուս օրը ռուսա­կան լճա­ցած կայսրության ծայրա­մաս չդառնա: Մինչդեռ, փոխա­նակ պահի լիջությունը հասկա­նա­լու, իշխա­նություննե­րը չգի­տես ինչով են զբաղված: 

Գուրգեն Սիմոնյա­նը ասաց, որ հանուն պետա­կան շահի, հանրության մի մեծ հատված կարող է շարունա­կել աջակցել իշխա­նություննե­րին, բայց դա լիմի­տա­վորված պահվածք է, որը սպա­ռե­լուց հետո իշխա­նություննե­րը պիտի պատասխան տան այս պատմա­կան պահ թողնե­լու և Հայաստանն այս օրը հասցնե­լու համար: Քաղա­քա­գետն այն եզրա­կա­ցությա­նը եկավ, որ եթե իշխա­նություննե­րը իրոք չեն պատաստվում որևէ լուրջ հակա­դարձում անել ռուսնե­րին ու նաև ռուսա­կան գործա­կալներ չեն, ապա կամ այնքան մեծա­միտ են, որ կարծում են, թե կարող են միայնակ պայքա­րել ռուսա­կան գիշա­տիչ քաղա­քա­կա­նության դեմ, կամ այնքան վախկոտ են, որ չեն համարձակվում որևէ սուր քայլ անել, չնա­յած նրան, որ հայե­րի առաջ հիմա գոյութե­նա­կան հարց է դրված:

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ