Հայաստան

Իշխանությունները Կամ Մեծամիտ Են, Կամ՝ Վախկոտ

Իշխանությունները պիտի հասկանան, որ այս պահին գոնե, Ռուսաստանը մեր թշնամի երկիրն է: Մենք վերջին երեք տարում այնքան ենք տուժել, որ հաշվել հնարավոր չէ: Էլ ի՞նչ պիտի անի Ռուսաստանը, որ մենք հասկանանք, որ նա մեր դաշնակիցը չէ, ընկերը չէ:

Գուրգեն Սիմոնյան

1inTV-ը տեսակապով զրուցել է քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանի հետ: Զրույցում քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն առ այն, որ վերջինս հույս է հայտնել, որ դեկտեմբերի 26-ի Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ պետությունների առաջնորդների հավաքին ներկա կլինեն բոլոր գործընկերները և տարածաշրջանում ՀՀ-ին սպառնավող մարտահրավերներն ու հնարավորությունները:

Գուրգեն Սիմոնյանն հստակ նշեց, որ Պետերբուրգ այցելելը ՀՀ շահերից չի բխում: Այդ այցելությամբ ՀՀ-ը, ըստ էության, ակնարկ է ուղարկում Արևմուտքին, որ ինքը շարունակում է հաագործակցությունն իր թշնամու հետ: Արևմուտքը, որ շարունակում է մեզ օգնել տեխնոլոգիաներով և շնչելու հնարավորություն է տալիս, անվերջ դա չի շարունակելու: Մեզ հստակ ու կանոնակարգված արտաքին քաղաքականություն է անհրաժեշտ: Օր առաջ պետք է պոկվել ռուսական ազդեցությունից:

Քաղաքագետը նշեց, որ իր սպասումներն այն հաշվով, որ դեկտեմբերի վերջին ՀՀ-ը կկարողանա դուրս գալ ՀԱՊԿ-ից չեն իրակականանում և դա շատ վտանգավոր է: Շարունակել մնալ Ռուսաստանի դաշնակիցը, նշանակում է շարունակել նոր հարվածների սպասել: Ռուսաստանը Ադրբեջանի հետ համապարփակ անվտանգության ու ռազմակտնտեսական փոխօգնության պայմանագիր է ստորագրել, մի պայմանագիր, որ իր էությամբ հակառակ է Հայաստանի շահերին: Ու մենք, փոխանակ պոկվելու ռուսական ազդեցությունից, շարունակում ենք ավելի խորանալ այդ ճահճում: Գուրգեն Սիմոնյանը ասաց, որ այս իշխանությունները պատմական հնարավորություն ունեն հայ ժողովրդի ապագան փոխելու, բայց կարծես. Թե չեն հասկանում իրավիճակի լիջությունը:

Պատասխանելով այն հարցին, թե միգուցե Ռուսաստանից պոկվելու հանրային պահանջ չկա, դրա համար իշխանությունները վճռական չեն այդ հարցում, Սիմոնյանն ասաց, որ հանրային պահանջ կա ու այդ պահանջը միայն ցույցերով կամ երթերով չի սահմանափակվում: Նա օրինակ բերեց վերջերս Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ հանդիպումը և այդ ժամանակ ելույթ ունեցած մասնակիցների եթերների ու խոսեքերի հանդեպ հանրալին լայն աջակցությունը: Նրա կարծիքով, եթե պահը գա և հասունանա, ապա լայն հանրությունը ևս էապես կհայտարարի իր պահանջի մասին: Իսկ իշխանությունները պիտի հասկանան, որ այս պահին գոնե, Ռուսաստանը մեր թշնամի երկիրն է: Մենք վերջին երեք տարում այնքան ենք տուժել, որ հաշվել հնարավոր չէ: Էլ ի՞նչ պիտի անի Ռուսաստանը, որ մենք հասկանանք, որ նա մեր դաշնակիցը չէ, ընկերը չէ:

Սիմոնյանը նաև խոսեց այն մասին, որ այս քաղաքականությունը նաև հենց իշխանություններին է սպառնում: Ռուսաստանն իր ձեռքով Արցախի հետ մեկտեղ նրա իշխանություններին զոհեց ռուս-ադրբեջականական շահերին: Նրանք, ովքեր ռուսամետ քաղաքականության ջատագովն ու գիծը տանողներն էին, այսօր Բաքվի բանտերում են՝ ձեռքերը հետևին կապված, ստորացած: Նույնը սպասվում է ՀՀ իշխանություններին, որոնց քաղաքականությունը դժվար է նորմալ գնահատել: 

Քաղաքագետն ասաց, որ ամեն անգամ, երբ Պուտինը կարծես, թե աջակցող տոնով է խոսում Փաշինյանի հասցեին, նա ուղիղ հարվածում է հենց Փաշինյանին: Ռուսաստանում շատ լավ գիտեն, որ Հայաստանում ՌԴ-ին դավաճան են համարում, իսկ եթե դավաճանը գովում է Փաշինյանին, ապա նա ևս դավաճան է: Այս իշխանությունները պարտավոր են օր առաջ դուրս հանել երկիրը ռուսական լծի տակից, որպեսզի այն այսօր մյուս օրը ռուսական լճացած կայսրության ծայրամաս չդառնա: Մինչդեռ, փոխանակ պահի լիջությունը հասկանալու, իշխանությունները չգիտես ինչով են զբաղված: 

Գուրգեն Սիմոնյանը ասաց, որ հանուն պետական շահի, հանրության մի մեծ հատված կարող է շարունակել աջակցել իշխանություններին, բայց դա լիմիտավորված պահվածք է, որը սպառելուց հետո իշխանությունները պիտի պատասխան տան այս պատմական պահ թողնելու և Հայաստանն այս օրը հասցնելու համար: Քաղաքագետն այն եզրակացությանը եկավ, որ եթե իշխանությունները իրոք չեն պատաստվում որևէ լուրջ հակադարձում անել ռուսներին ու նաև ռուսական գործակալներ չեն, ապա կամ այնքան մեծամիտ են, որ կարծում են, թե կարող են միայնակ պայքարել ռուսական գիշատիչ քաղաքականության դեմ, կամ այնքան վախկոտ են, որ չեն համարձակվում որևէ սուր քայլ անել, չնայած նրան, որ հայերի առաջ հիմա գոյութենական հարց է դրված:

Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *