25.7 C
Yerevan

Փաշինյա­նի «Գործը» Եւ Միջազգա­յին Անգործությունը

Արցա­խից բռնի տեղա­հանված ավե­լի քան 100 հազար հայությունը հենց այն միջազգա­յին անգործության հետեւանքն է, որի մասին խոսում է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյա­նը: Մինչդեռ, փաստա­ցի այդ հետեւանքը «տարա­լուծվում» է Հայաստա­նում, իսկ միջազգա­յին հանրությունը բավա­րարվում է ընդա­մե­նը կցկտուր օգնության չափա­քա­նակնե­րով, որոնք ժամա­նա­կի ընթացքում անշուշտ կզրո­յա­նան՝ առա­վել եւս Հայաստա­նի կառա­վա­րությունից հնչող «հուսադրող» հայտա­րա­րություննե­րի ֆոնին:

Հակոբ Բադալյան

Միջազգա­յին անգործությունը, Փաշինյա­նի խոսքն ու լռության արժե­քը

Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը ԱԳՆ-ում ելույթ ունե­նա­լով Հայաստա­նում հավա­տարմագրված դիվա­նա­գետնե­րի համար կազմա­կերպված ընդունե­լությա­նը, անդրա­դարձել է Արցա­խի հայա­թափման, տեղա­հանման խնդրին, ասե­լով, որ չնա­յած Երեւա­նի ահա­զանգե­րին՝ միջազգա­յին հանրություը դրսեւո­րեց անգործություն: Միա­ժա­մա­նակ, Նիկոլ Փաշինյա­նը հայտա­րա­րել է, որ Հայաստա­նի կառա­վա­րությունը կարո­ղա­ցավ այնպես ընդունել ավե­լի քան 100 հազար արցա­խա­հա­յե­րի, որ չբա­ցեց փախստա­կաննե­րի ճամբարներ կամ վրաններ: Հայաստա­նում Արցա­խից տեղա­հանված հայե­րի փախստա­կաննե­րի վրաննե­րի ու ճամբարնե­րի բացա­կա­յությունն այլ բան չէ, քան նույն միջազգա­յին հանրության անգործությունը «լեգի­տի­մացնող», նաեւ հետա­գա անգործության համար նախադրյալ ստեղծող հանգա­մանք: Ինչ խոսք, կարեւոր են մարդկա­յին ճակա­տագրե­րը, եւ, եթե կա հնա­րա­վո­րություն մարդկանց տեղա­վո­րել ավե­լի բարվոք պայմաննե­րում, քան ճամբարնե­րը՝ վրա­նա­յին, թե մոդուլա­յին, ապա պետք է գնալ այդպի­սի լուծումնե­րի:

Բայց, ամբողջ հարցն այն է, որ Արցա­խից բռնի տեղա­հանված մեր հայրե­նա­կիցնե­րի մի մեծ մասը Հայաստա­նում տեղա­վորվել է այնքա­նով՝ որքա­նով: Նրանց շարքում մեծ տեղ են զբա­ղեցնում մարդիկ, որոնք թերեւս առա­վել նպա­տա­կա­հարմար կգտնեին փախստա­կաննե­րի ճամբա­րում բնակվե­լը՝ բարվոք եւ արժա­նա­պա­տիվ կենսա­պայմաաննե­րի ապա­հո­վումով, քան ապրել որտեղ պատա­հի, հաճապ ինքզինք զգալլով բեռ սեփա­կան հարա­զատնե­րի կամ բարե­կամնե­րի համար, կամ պարբե­րա­բար հայտնվե­լով վարձով բնա­կա­րա­նի փնտրտուքում, որովհե­տեւ չի բավա­կա­նացննում բնակվարձը, կամ ճարա­հատյալ ընտրել հեռա­վոր գյուղե­րում բնակվե­լու պայմաններ, որոնք մեղմ ասած հեռու են բավա­րար լինե­լուց: Հնա­րա­վոր է նկա­րագրել ամե­նա­տարբեր դեպքեր, դրանցով ողողվում է համա­ցանցը, երբ քաղա­քա­ցի­նե­րը փորձում են սեփա­կան ուժե­րով օժանդա­կել բռնի տեղա­հանված հայրե­նա­կիցնե­րին:

Խոսել այն մասին, որ կառա­վա­րությունը պատշաճ ընդունել է ավե­լի քան 100 հազար բռնի տեղա­հանված մարդկանց, այլ բան չէ, քան՝ կամ իրա­կա­նությունից կտրվա­ծություն, կամ քարոզչա­կան գործո­ղություն: Ըստ էության, փախստա­կաննե­րի համար կազմա­կերպված ճամբարնե­րի առկա­յությունը կլի­ներ ճարա­հատյալ քաղա­քա­ցի­նե­րի համար թերեւս նախընտրե­լի հնա­րա­վո­րություն՝ բնա­կա­նա­բար բարվոք կենսա­պայմաննե­րի ապա­հո­վումով, այլ ոչ թե բարձի­թո­ղի վիճա­կով: Դա նաեւ թույլ կտար պետա­կան մակարդա­կով առա­վել համա­կարգված աշխա­տել բռնի տեղա­հանված մեր հայրե­նա­կիցնե­րի կարիքնե­րի պարբե­րա­կան գնա­հատման եւ դրանցով պայմա­նա­վորված խնդիրնե­րի լուծման ուղղությամբ, նաեւ հնա­րա­վո­րություն տալով նրանց հոգե­բա­նա­կան ծանր վիճա­կով հանդերձ զերծ մնալ բյուրոկրա­տա­կան կամ «ֆինանսա-բանկա­յին» քաշքշուկնե­րից: Այլ կերպ ասած, դեռ մեծ հարց է, թե խնդրի կառա­վարման տեսանկյունից ինչը կլի­ներ առա­վել արդյունա­վետ եւ օգտա­կար՝ ճամբարննե­րի կազմակերպու՞մը, թե՞ դրանց բացա­կա­յությունը:

Ավե­լին, դրանց բացա­կա­յությունը կամա, թե ակա­մա «նպաստում» է նաեւ հարցի քաղա­քա­կան լղոզմա­նը, այդ թվում հենց միջազգա­յին հանրության համար: Այն դեպքում, երբ Արցա­խից բռնի տեղա­հանված ավե­լի քան 100 հազար հայությունը հենց այն միջազգա­յին անգործության հետեւանքն է, որի մասին խոսում է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյա­նը: Մինչդեռ, փաստա­ցի այդ հետեւանքը «տարա­լուծվում» է Հայաստա­նում, իսկ միջազգա­յին հանրությունը բավա­րարվում է ընդա­մե­նը կցկտուր օգնության չափա­քա­նակնե­րով, որոնք ժամա­նա­կի ընթացքում անշուշտ կզրո­յա­նան՝ առա­վել եւս Հայաստա­նի կառա­վա­րությունից հնչող «հուսադրող» հայտա­րա­րություննե­րի ֆոնին: Ավե­լին, այսօր արդեն միջա­զա­յին հանրությունից, մասնա­վո­րա­պես ԵԽ նախա­գա­հի շուրթե­րից հնչում են հայտա­րա­րություններ, թե արցա­խա­հա­յե­րը «գոնե Արցախ այցելլե­լու հնա­րա­վո­րություն» պետք է ստա­նան: Այլ կերպ ասած, աներկբա չէ վերա­դարձի իրա­վունքը, այլ կա արդեն «այլընտրանք»՝ «գոնե այցե­լել»: Ընդ որում, այդ ֆոնին էլ Հայաստա­նի վարչա­պետն է անում հայտա­րա­րություն՝ «Եթե մեր հայրե­նա­կիցնե­րը վերա­դառնա­լու իրա­տե­սա­կան հնա­րա­վո­րություն չունե­նան, ապա մեր խնդիրն է, որպեսզի նրանք մնան ՀՀ-ում»:

Թվում է, որ կարեւոր շեշտադրում է՝ ապա­հո­վել, որպեսզի արցա­խի մեր հայրե­նա­կիցնե­րը մնան ՀՀ-ում, չհե­ռա­նան Հայաստանցից, թեեւ նրանցից մի քանի հազա­րը արդեն հեռա­ցել է: Բայց, փաստա­ցի, Հայաստա­նի կառա­վա­րությունը հնա­րա­վոր է համա­րում «վերա­դարձի անի­րա­տե­սա­կա­նությունը»: Հարցն այն չէ, որ կա դրա իրա­տե­սա­կան հնա­րա­վո­րություն: Իհարկե պետք չէ ընկնել պատրանքի մեջ: Բայց, պետք չէ նաեւ բարձր քաղա­քա­կան մակարդա­կում անել հայտա­րա­րություններ, որոնք կլե­գե­տի­մացնեն վերա­դարձի հնա­րա­վո­րության բացա­կա­յությունը: Այն դեպքում, երբ Հայաստա­նը թերեւս պետք է քաղա­քա­կան խնդիր համա­րի վերա­դարձի իրա­տե­սա­կան հնա­րա­վո­րության հասնե­լը: Այդ խնդիրն էլ անշուշտ պահանջում է թերեւս ավե­լի շատ լուռ դիվա­նա­գի­տություն, բայց այդ թվում նաեւ հակա­ռա­կից զերծ մնա­լու, «չվնա­սե­լու» տրա­մա­բա­նությամբ լռություն:


Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3363952.html

Առնչվող Հոդվածներ