20.7 C
Yerevan

Դուրս Պրծնել Ռուսա­կան Թակարդից

Այն ուխտադրուժ ու սրի­կա քաղա­քա­կա­նությունը, որ ռուսներն իրա­կա­նացնում են Հայաստա­նի նկատմամբ, ապշեցնում է նաև որոշ ռուսա­կան շրջա­նակնե­րի։ Մենք վաղուց պետք է համա­պա­տասխան գնա­հա­տա­կան տված լինեինք այդ ամե­նին, բայց դանդա­ղում ենք, իսկ այդ դանդա­ղե­լու ընթացքում կարող ենք կորցնել ամե­նա­թանկը; Հստակ պետք է ազատվել ռուսա­կան ազդե­ցությունից, եթե նույնիսկ դա ինչ-ինչ տնտե­սա­կան բարդություններ է առա­ջացնե­լու։ Պետությունն ու անկա­խությունը տնտե­սակսան մի քանի տոկոս աճից հաստատ ավե­լի կարև­որ են։

Հովսեփ Խուրշուդյան

1inTV‑ն զրուցել է վերլուծա­բան, Ազատ Քաղա­քա­ցի ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ 

Հովսեփ Խուրշուդյա­նը, խոսե­լով այն մասին, որ ՀՀ‑ը պարբե­րա­բար մերժում է Ռուսաստա­նի կողմից կազմա­կերպվող ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ հավաքնե­րը, բայց դրանցից վերջի­նին այս քանի օրը մասնակցեց փոխվարչա­պե­տի մակարդա­կով, նշեց, որ Հայստանն ընդհանրա­պես պետք է անտե­սի Ռուսաստա­նի կողմից կազմա­կերպվող ցանկա­ցած հանդի­պում՝ լինի ՀԱՊԿ, ԱՊՀ, թե ԵԱՏՄ։ Անդրա­դառնա­լով այն հարցին, որ հիմա քննարկվում է, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյա­նը մասնակցե­լու է դեկտեմբե­րի 25–26‑ը Պետերբուրգում կայա­նա­լիք հավա­քին՝ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ գնա­լու իմաստ չկա, այդ վնա­սից բացի ուրիշ ոչինչ չի տալու։ Բացի դրա­նից, այնտեղ է լինե­լու նաև Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիևը և հավա­նա­կան է, որ չնա­խա­տեսված հանդի­պում լինի ու Պուտի­նի և Ալիևի կողմից միասնա­բար ճնշում գործադրվի Փաշինյա­նի նկատմամբ։ Հ․ Խուրշուդյա­նը հիշեցրեց, որ ցանկա­ցած հանդի­պում, որը կազմա­կերպվել է Պուտի­նի կողմից, աչքի է ընկել հակա­հայկա­կան դիրքո­րո­շումով, ինչպես օրի­նակ Սոչիի հանդի­պումը, որի արձա­նագրություննե­րում ընդհանրա­պես գործա­ծությունից դուրս բերվեց Լեղնա­յին Ղարա­բաղ բառե­րը։ Հիմա գնա Պետերբուրգ ի՞նչ անի։ Լեգի­տի­մացնի՞ Արցա­խի զավթումն ու արցա­խա­հա­յե­րի բռնի տեղա­հա­նումը։

Հ․ Խուրշուդյանն ասաց, որ այս հանդի­պումը, բացի նրա­նից, որ հավա­նա­կան բացա­սա­կան ընթացք կունե­նա մեզ համար, նաև կարող է սխալ ընկալվել նաև հավա­քա­կան Արևմուտքի կողմից։ Արևմուտքը մեզ օգնում է ավե­լի շատ, քան մենք կարող էինք ակնկա­լել։ Մեզ հետ առանձին պետություններ նույնիսկ ռազմա­կան պայմա­նագրեր են կնքել։ Մեզ գրե­թե Եվրա­միություն են մտցրել, իսկ մենք շատ դանդաղ ենք աշխա­տում։

Հովսեփ Խուրշուդյա­նը շատ վատ գնա­հա­տեց կառա­վա­րության աշխա­տանքն այդ առումով։ Նա ասաց, որ մենք օր առաջ պիտի դուրս գանք ռուսա­կան այդ գրա­սենյակնե­րից, որտեղ մեզ համար միայն վատ անակնկալներ են պատրաստված։ Պուտինն այսօր անխոս կատա­րում է Ալիևի ցանկա­ցած ցանկություն և հիմա, նոր հանդիպման ժամա­նակ մեզ կարող են նոր փաստի առաջ կանգնե­ցել։ Ինչ վերա­բե­րում է ԵՄ հետ հարա­բե­րություննե­րի կայացմա­նը, ապա ուղղությունը ճիշտ է ընտրված, բայց աշխա­տանքներն ընթա­նում են ծայրա­հեղ դանդաղ ու ոչ արդյունա­վետ։ Վաղը-մյուս օրը մենք գուցե այս հնա­րա­վո­րություններն այլևս չունե­նանք։ Մենք հիմա շատ թանկարժեք պահեր ենք կորցնում, որոնք մեզ համար ճակա­տագրա­կան են լինե­լու։

Հովսեփ Խուրշուդյա­նը նաև ասաց, որ ամեն ինչից բացի խիստ բացա­սա­կան է գնա­հա­տում Նիկոլ Փաշինյա­նի կադրա­յին քաղա­քա­կա­նությունը։ Նրա կադրա­յին վատ աշխա­տանքի հետև­անքով ողջ կառա­վարչությունն ու օրենսդիր կորպուսը լցված է անբաննե­րով, որը հատկա­պես նկա­տե­լի է ԱԺ-ում։ Պատգա­մա­վորնե­րի գերակշիռ մեծա­մասնությունն իրեն նեղություն չի տալիս արդյունա­վետ աշխա­տե­լու։ Հ․ Խուրշուդյա­նը դժգո­հություն հայտնեց, որ իրենք կարղ են իրենց անձնա­կան հարցե­րը մի կողմ դնել և զբաղվել քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության կայացմանն ուղղված գործունեությամբ, բայց իշխա­նության ներկա­յա­ցուցիչնե­րի մի մասը պարապ նստած է։ Զուգա­հեռ նաև գլուխ է բարձրացնում կոռուպցիան։ Իսկ մենք այդքան ժամա­նակ չունենք։ 20 տարվա բացթո­ղումներն ու թալա­նը վերա­կանգնե­լու աշխա­տանքնե­րը չեն կարող հաջո­ղության հասնել, եթե շարունակվի նույն անհե­ռա­տես ու անբան աշխա­տե­լաո­ճը։

Վերլուծա­բա­նը խոսեց նաև Սերգեյ Լավրո­վի այն արտա­հայտության մասին, ըստ որի հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը քննության են ենթարկվում, քանի որ արևմուտքը փորձում է սեպ խրել երկու երկրնե­րի հարա­բե­րություննե­րի միջև և այն որա­կեց տխմար սրի­կա­յություն՝ հավե­լե­լով, որ ավե­լի հարմար բառեր գտնել չի կարո­ղա­նում։ Այն ուխտադրուժ ու սրի­կա քաղա­քա­կա­նությունը, որ ռուսներն իրա­կա­նացնում են Հայաստա­նի նկատմամբ, ապշեցնում է նաև որոշ ռուսա­կան շրջա­նակնե­րի։ Մենք վաղուց պետք է համա­պա­տասխան գնա­հա­տա­կան տված լինեինք այդ ամե­նին, բայց դանդա­ղում ենք, իսկ այդ դանդա­ղե­լու ընթացքում կարող ենք կորցնել ամե­նա­թանկը; Հստակ պետք է ազատվել ռուսա­կան ազդե­ցությունից, եթե նույնիսկ դա ինչ-ինչ տնտե­սա­կան  բարդություններ է առա­ջացնե­լու։ Պետությունն ու անկա­խությունը տնտե­սակսան մի քանի տոկոս աճից հաստատ ավե­լի կարև­որ են։

Տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ