30 C
Yerevan

Երև­ան — Թեհրան Զրույց

Կովկա­սում մրցակցում են նաեւ արեւմտյան տարբեր դերա­կա­տարներ, եւ թյուր է հավա­քա­կան Արեւմուտքի վերա­բերյալ պատկե­րա­ցումը: Մասնա­վո­րա­պես, բավա­կա­նին նուրբ, բայց Եվրա­միությունից, ըստ այդմ առա­ջին հերթին Ֆրանսիա­յից եւ Գերմա­նիա­յից տարբեր տրա­մա­բա­նությամբ է գործում Բրի­տա­նիան:

Հակոբ Բադալյան

Փաշինյան-Ռայի­սի ուշագրավ հեռա­խո­սազրույցը

Հարա­վա­յին Կովկա­սը չպետք է վերածվի արտա­տա­րա­ծաշրջա­նա­յին տերություննե­րի մրցակցության դաշտի, ըստ իրա­նա­կան լրատվա­մի­ջոցնե­րի Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի հետ նախօ­րեին տեղի ունե­ցած հեռա­խո­սազրույցում հայտա­րա­րել է Իրա­նի նախա­գահ Իբրա­հիմ Ռայի­սին: Հայաստա­նի վարչա­պե­տի գրա­սենյա­կը դեկտեմբե­րի 20‑ի երե­կո­յան տարա­ծած հաղորդագրության մեջ նշում էր, որ Փաշինյանն ու Ռայի­սին խոսել են երկկողմ պայմա­նա­վորվա­ծություննե­րի կատարման ընթացքի մասին, նաեւ քննարկել ռեգիո­նալ իրադրությունը, անդրաղդառնա­լով 3+3 ձեւա­չա­փին, օգտա­կար գնա­հա­տե­լով Թեհրա­նում շաբաթներ առաջ տեղի ունե­ցած հանդի­պումը, որին չէր մասնակցել միայն Վրաստա­նը: Կովկա­սում արտա­ռե­գիո­նալ դերա­կա­տարնե­րի հանդեպ իր դիրքո­րո­շումը Իրա­նը հայտնում է պարբե­րա­բար: 

Սակայն, դիտարկե­լով Իրա­նի նախա­գա­հի՝ իրա­նա­կան լրատվա­մի­ջոցնե­րի փոխանցմամբ խոսքը, նկա­տում ենք ուշադրության արժա­նի հանգա­մանք: Իրա­նի նախա­գա­հը խոսում է այն մասին, որ Կովկա­սը չպետք է դառնա արտա­տա­րա­ծաշրջա­նա­յին երկրնե­րի մրցակցության դաշտ: Գուցե կան թարգմա­նա­կան նրբություններ, սակայն ուշագրավ է, որ Իրա­նի նախա­գա­հը խոսում է արտա­տա­րա­ծաշրջա­նա­յին երկրնե­րի մրցակցության մասին, առնվազն հարց առա­ջացնե­լով, թե արդյո՞ք Իրա­նի նախա­գա­հը նկա­տի ունի մրցակցություն արտա­տա­րա­ծաշրջա­նա­յին երկրնե­րի միջեւ՝ Կովկա­սում: Այսինքն, ոչ թե մրցակցություն արտա­տա­րա­ծաշրջա­նա­յին եւ տարա­ծաշրջա­նա­յին երկրնե­րի միջեւ, այլ հենց արտա­տա­րա­ծաշրջա­նա­յին երկրնե­րի միջեւ: Դա միայն առա­ջին հայացքից կարող է թվալ տարա­կուսե­լի, որովհե­տեւ կա ընդհա­նուր տարածվածծ համո­զում, որ Կովկա­սում մրցակցում են արտա­ռե­գիո­նալ եւ ռեգիո­նալ երկրնե­րը: Գործնա­կա­նում սակայն, դա մրցակցության մի շերտ է միայն, իսկ մրցակցությունն իսկա­պես բազմա­շերտ է:

Ինչպես առիթ եմ ունե­ցել արտա­հայտվե­լու, Կովկա­սը վաղուց ըստ էության իր վրա կրում է ԱՄՆ-ՉԻնաստան դիմա­կա­յության ազդե­ցությունը, եւ Իրա­նի նախա­գա­հը միանգա­մայն կարող է նկա­տի ունե­նալ օրի­նակ հենց այդ, որ ԱՄն ու Չինաստա­նը Կովկա­սը չպետք է դարձնեն իրենց մրցակցության դաշտ, կամ՝ ռեգիո­նալ երկրնե­րը չպետք է դա թույլ տան: Սակայն, այստեղ կա այլ նուրբ պահ եւս: Կովկա­սում մրցակցում են նաեւ արեւմտյան տարբեր դերա­կա­տարներ, եւ թյուր է հավա­քա­կան Արեւմուտքի վերա­բերյալ պատկե­րա­ցումը: Մասնա­վո­րա­պես, բավա­կա­նին նուրբ, բայց Եվրա­միությունից, ըստ այդմ առա­ջին հերթին Ֆրանսիա­յից եւ Գերմա­նիա­յից տարբեր տրա­մա­բա­նությամբ է գործում Բրի­տա­նիան: 

Այդ հանգա­մանքը ոչ բոլոր պարա­գա­նե­րում է ողջունե­լի ԱՄՆ համար: Հատկանշա­կան է, որ հենց Լոնդոն այցի եւ բրի­տա­նա­կան մեդիա­յին հարցազրույցի ընթացքում է Ադրբե­ջա­նի նախա­գա­հի օգնա­կա­նը խոսում Կովկա­սում «հարա­բե­րա­կան խաղա­ղության» մասին, միեւնույն ժամա­նակ հենց Լոնդո­նից ԱՄՆ-ին «թելադրում» վաշինգտոնյան հարթա­կում բանակցությունը շարունա­կե­լու «պայմաններ»: Ով ով, բայց Իրա­նը թերեւս չափա­զանց իրա­զեկ ու նրբազգաց է Կովկա­սում ծավալվող մրցակցության այդ շերտե­րից: Այդ ֆոնին, Հայաստա­նի վարչա­պե­տի հետ Իրա­նի նախա­գա­հի հեռա­խո­սազրույցը անշուշտ հատկանշա­կան է, առա­վել եւս Իրա­նի նախա­գա­հի օրեր առաջ Մոսկվա կատա­րած այցի եւ Պուտի­նի հետ մի քանի ժամ տեւած բանակցության ֆոնին, որը անմի­ջա­պես հաջորդել էր Պուտի­նի ԱՄԷ եւ Սաուդյան Արա­բիա կատա­րած այցե­րին: Ընդ որում, հարց է նաեւ, թե ասե­լով ռեգիոն, ի՞նչ շրջա­նակ նկա­տի ունի Իրա­նը՝ Կովկա՞ս, թե՞ մեծ մերձա­վոր Արեւելք ընդհանրա­պես: 

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ