Հայաստան

Մենք Կործանման Քաղաքականություն Ենք Որդեգրել

Ճգնաժամային պահերին միշտ պատասխանատվությունից խուսափելու հարց է առաջանում: Մեզ մոտ էլ քննարկվում է, որ եթե ժամանակին համաձայնվեինք, պատեազմը չէր լինի: Իսկ դա ոչ թե սթափ գնահատական է, այլ պատասխանատվություից փախչելու որոշում: 

Հակոբ Բադալյան

1inTV-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ: Զրույցն ընթացել է աշխարհաքաղաքական իրադարձությունների զարգացման և Հայաստանի վրա դրանց ազդեցության մասին:

MSNBC-ի կողմից նախօրեին տեղեկատվական արտահոսք էր տարածվել այն մասին, որ Սան-Ֆրանցիսկոյում կայացած Բայդեն-Սի Ցզինպին հանդիպման ընթացքում Չինաստանի առաջնորդը Բայդենին տեղեկացրել է, որ իրենք այսպես, թե այնպես լուծելու են Թայվանի հարցը՝ լինի դա խաղաղությամբ կամ ոչ և Բայդենից փորձել է որոշակի համաձայնություն կամ զիջումներ ստանալ այդ հարցով: Բայդենը մերժել է, որին ի պատասխան Պեկինը հարավ-չինական ծովում ահռելի քանակության զորքի և զինտեխնիկայի մասնակցությամբ վիթխարի զորաշարժ է սկսել: Արդյո՞ք Թայվանի հարցի շուրջ նման զարգացումները իրենց հետևանքը կունենան նաև մեր տարածաշրջանում:

Հակոբ Բադալյանը չբացառեց իրադարձությունների նման զարգացումը, բայց հավելեց, որ ներկայումս Չինաստանին դա հազիվ թե պետք լինի: Պեկինն ամեն դեպքում կփորձի հարցը լուծել խաղաղությամբ, մանավանդ, որ հենց Սի Ցզինպինն է խոսել այն մասին, որ իրենք ռազմական որևէ գործողություն սկսելու մտադրություն չունեն: Անշուշտ չինացիները հենց այդպես էլ պիտի ասեն, անգամ եթե նման մտադրություններ ունենան: Հակոբ Բադալյանը չբացառեց նաև այն վարկածը, որ ամրիկյան լրատվամիջոցները նման լուրեր տարածելով՝ այն է, Բայդենը չի զիջել Սի Ցզինպինին, փորձում են առաջիկա տարում կայանալիք նախագահական ընտրություններում որևէ կերպ ռեյտինգ ավելացնել Բայդենի վարչակարգին, մի բան, որի կարիքը նա խիստ է զգում՝ մանավանդ հաշվի առնելով այն, թե ինչ իրավիճակ է ստեղծվել Ուկրաինայում: 

Ինչպես հայտնի է Ուկրաինայում իրավիճակը բավական անորոշ վիճակում է: Ինչպես կարծում է Հակոբ Բադալյանը, երբ մենք ասում ենք Ուկրաինայի հաղթանակ կամ պարտություն, պետք է հասկանալ, թե ինչ նկատի ունենք: Ի՞նչ է նշանակում պարտություն Ուկրաինայի դեպքում: Իրադարձությունների ո՞ր զարգացումն է Ուկրաինայի համար պարտություն համարվում՝ որոշ տարածքերի զիջո՞ւմ, Միութենական պետության կազմի մեջ մտնել,թ ե այլ բան: Նույնը վերաբերում է նաև Թայվանին: Ընդ որում նաև Թայվանի կարծիքն է հետաքրիր: Ո՞րն է լինելու այն նշաձողը, որը պարտություն է համարվելու: Մանավանդ, որ Թայվանում էլ կան ուժեր, որոնք դեմ չեն Չինաստանի կազմում ներառվելուն:

Հակոբ Բադալյանը այդ քննարկումը տեղափոխեց Հայաստան, ասելով, որ ճգնաժամային պահերին միշտ պատասխանատվությունից խուսափելու հարց է առաջանում: Մեզ մոտ էլ քննարկվում է, որ եթե ժամանակին համաձայնվեինք, պատեազմը չէր լինի: Իսկ դա ոչ թե սթափ գնահատական է, այլ պատասխանատվություից փախչելու որոշում: 

Հ. Բադալյանն ասաց, որ երբ խոսում ենք արտաքին վեկտորի փոփոխման մասին, պիտի հասկանանք, որ դա պարզապես մեդիառեսուրսային հայտարարություն չէ: Մենք այս պահին չենք կաորղանում նույնիսկ մեր անվտանգությունն ապահովել, իսկ ԱՐևմուտքն իր աջակցության դիմաց (որի չափերն ինքն է որոշում), մեզնից պահանջում է հակադրվել մեկ ուրիշին:Մենք չենք հարցնում, թե մենք ինչ ենք ուզում: Սա կործանման քաղաքականություն է, ոչ ավելին: Եթե խաղաղության օրակարգը տակտիկական է ժամանակ շահելու համար, դա կարող է որոշ առումներով օգնել. Բայց որպես ռազմավարություն՝ ձախողված է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *