25.7 C
Yerevan

Նիկոլ Փաշինյա­նի «Զիգզա­գը» Սանկտ-Պետերբուրգում

«Ռուսաստա­նի հետ հարա­բե­րությունում էլ Նիկոլ Փաշինյա­նը չի փորձում հատել «անշրջե­լիության կետը»: Այդ ֆոնին, մեկնե­լով Սանկտ-Պետերբուրգ, Նիկոլ Փաշինյա­նը ԵՏՄ վեհա­ժո­ղո­վի իր ելույթում ընդգծված շեշտադրում էր տնտե­սա­կա­նության հանգա­մանքը, նշե­լով, որ այն չպետք է դիտվի «աշխարհա­քա­ղա­քա­կան ցուցիչ»»։

Հակոբ Բադալյան

Սանկտ-Պետերբուրգում տեղի ունե­ցած ԵՏՄ վեհա­ժո­ղո­վի իր ելույթում Հայաստա­նի վարչա­պետ Փաշինյա­նը հայտա­րա­րել է, որ Հայաստա­նը ձգտում է կասեցնել Եվրա­սիա­կան տնտե­սա­կան միությունը քաղա­քա­կա­նացնե­լու փորձե­րը: Ըստ նրա, ԵԱՏՄ‑ն տնտե­սա­կան միություն է, որը չպետք է ունե­նա քաղա­քա­կան կամ առա­վել եւս աշխարհա­քա­ղա­քա­կան օրա­կարգ: Նիկոլ Փաշինյա­նը ըստ էության կրկնում է այն դիտարկումնե­րը, որոնք ԵՏՄ կազմա­վորման շրջա­նում արտա­հայտում էր Ղազախստա­նի նախկին նախա­գահ Նուրսուլան Նազարբաեւը: Երբ 2011 թվա­կա­նին նախա­գա­հի պաշտո­նին 2012‑ի ընտրությա­նը վերստին առա­ջադրվե­լու համար իր վերա­դարձի մասին հայտա­րա­րեց այն ժամա­նակ ՌԴ վարչա­պետ Պուտի­նը, նա Եվրա­սիա­կան միության գաղա­փա­րի մասին հոդված հրա­պա­րա­կեց Իզվեստիա­յում:

Կարճ ժամա­նակ անց Իզվեստիա­յում լույս տեսավ Ղազախստա­նի նախա­գահ Նազարբաեւի հոդվա­ծը, ըստ էության՝ «պատասխան» հոդվա­ծը, որտեղ առանցքա­յին մտքե­րից էր հենց այն, որ Եվրա­սիա­կան միությունը պետք է լինի զուտ տնտե­սա­կան միություն եւ չպետք է առաջ մղի քաղա­քա­կան օրա­կարգեր: Նազարբաեւը նաեը ընդգծում էր, որ տնտե­սա­կան այդօ­րի­նակ միության գաղա­փա­րը առա­ջի­նը բարձրա­ձայնել է հենց ինքը՝ դեռեւս 1991 թվա­կա­նից: Ինչ խոսք, միամտություն է եզրա­կացնել, թե ասե­լով տնտե­սա­կան, հնա­րա­վոր է չեղարկել այն քաղա­քա­կան ազդե­ցությունն ու գործոննե­րը, որ ունի ԵՏՄ‑ն՝ որքան էլ այն լինի զուտ տնտե­սա­կան միա­վո­րում: Դա մոտա­վո­րա­պես նույնն է, որ հերքվի ԲՐԻԿՍ‑ի քաղա­քա­կան նշա­նա­կությունը՝ չնա­յած զուտ տնտե­սա­կան բնույթին, կամ այլ միջազգա­յին տնտե­սա­կան կառույցնե­րի, ինչպես պրի­նակ Ասիա­խա­ղա­ղօվկիա­նոսյան կազմա­կերպությունը, կամ հենց նույնիսկ Եվրա­միությունը, որը հետա­գա­յում է իր տնտե­սա­կան բնույթից անցել նաեւ քաղա­քա­կա­նի, ընդ որում հենց այն պատճա­ռով, որ մասշտա­բա­յին միջազգա­յին տնտե­սա­կան նախագծե­րը կամ նախա­ձեռնություննե­րը չեն կարող չլի­նել նաեւ քաղա­քա­կան:

Նիկոլ Փաշինյա­նի հայտա­րա­րության մոտի­վը իհարկե թերեւս այն իրա­վի­ճակն է, որ հայ-ռուսա­կան հարա­բե­րության առնչությամբ նրա մոտ ստեղծվել է Արեւմուտքի հետ հարա­բե­րության մասով: Հատկանշա­կան է, որ նույն օրը, երբ Փաշինյա­նը մեկնում է Սանկտ-Պետերբուրգ, հրա­պա­րակվում է ՆԱՏՕ գլխա­վոր քարտուղա­րի հատուկ ներկա­յա­ցուցիչ Կոլո­մի­նա­յի հարցազրույցը, որտեղ նա ասում է, որ Հայաստա­նը որո­շա­կիո­րեն հեռա­նում է Ռուսաստա­նից եւ իրենք խրա­խուսում են դա: Նիկոլ Փաշինյա­նը այդ օրա­կարգը փորձում է դարձնել Արեւմուտքին Հայաստա­նի անվտանգության խնդիրնե­րի հանդեպ կոնկրետ, առարկա­յա­կան պատասխա­նատվության ավե­լի մոտեցնե­լու միջոց, այն կենսունակ դարձնե­լու համար հրա­ժարվե­լով մասնակցել Բիշքե­կում ԱՊՀ վեհա­ժո­ղո­վին, հետո Մինսկում ՀԱՊԿ վեհա­ժո­ղո­վին, անե­լով մի շարք քաղա­քա­կան հայտա­րա­րություններ:

Սաննկտ-Պետերբուրգ՝ ԵՏՄ եւ ԱՊՀ վեհա­ժո­ղովնե­րի համար մեկնումը սակայն այդ ֆոնին առա­ջացնում է աժիո­տաժ, որովհե­տեւ Փաշինյա­նը այդ, այսպես ասած «հակա­ռուսա­կա­նության» առումով սահմա­նել էր այնպի­սի «նշա­ձող»՝ թե անմի­ջա­կա­նո­րեն, թե հարա­կից փորձա­գի­տա­կան շրջա­նակնե­րի միջո­ցով, որ Ռուսաստան որեւէ մեկնում արդեն «սպառնում» է այդ նշա­ձո­ղի կոտրվե­լով: Առա­վել եւս, որ Արեւմուտքում թերեւս սպա­սում են հենց այդպի­սի առի­թի, քանի որ Ադրբե­ջա­նի հետ խաղա­ղության պայմա­նագրի բացա­կա­յության, Թուրքիա­յի հետ Հայաստա­նի հարա­բե­րության կարգա­վորվա­ծության բացա­կա­յության պայմաննե­րում Արեւմուտքը հազիվ թե ունի Հայաստա­նի հանդեպ անվտանգա­յին շոշա­փե­լի ու երկա­րա­ժամկետ խատասխա­նատվություն ստանձնե­լու ցանկություն, ինչի մասին ակնարկում է պարբե­րա­բար՝ գրե­թե բաց տեքստով:

Մյուս կողմից, նաեւ հենց այդ հանգա­մանքից ելնե­լով, Ռուսաստա­նի հետ հարա­բե­րությունում էլ Նիկոլ Փաշինյա­նը չի փորձում հատել «անշրջե­լիության կետը»: Այդ ֆոնին, մեկնե­լով Սանկտ-Պետերբուրգ, Նիկոլ Փաշինյա­նը ԵՏՄ վեհա­ժո­ղո­վի իր ելույթում ընդգծված շեշտադրում էր տնտե­սա­կա­նության հանգա­մանքը, նշե­լով, որ այն չպետք է դիտվի «աշխարհա­քա­ղա­քա­կան ցուցիչ»: Միեւնույն ժամա­նակ, Հայաստա­նը ԵՏՄ անդամ մյուս պետություննե­րի հետ միա­սին ստո­րագրել է վեհա­ժո­ղո­վի հռչա­կա­գիր՝ մինչեւ 2030 թվա­կա­նը տնտե­սա­կան զարգացման եւ մինչեւ 2045 թվա­կա­նը «Եվրա­սիա­կան տնտե­սա­կան ուղու» մասին:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3366979.html

Առնչվող Հոդվածներ