31.2 C
Yerevan

Նիկոլ Փաշինյա­նի Սխալնե­րի Ուղղումը

Մաս 3

Մեզ նոր ռազմա­վա­րություն է պետք, որի հիմքում աշխարհա­քա­ղա­քա­կան փոփո­խություննե­րը և անվտանգա­յին նոր ճարտա­րա­պե­տության մեջ տեղ ունե­նալն է (խուսա­փե­լով՝ երկկողմա­նի խոցե­լիությունից, որ ի հայտ կգա քաղա­քա­կան դուա­լիզմի շարունա­կա­կա­նության դեպքում):

Անա­հիտ Ադամյան


1.Վերջապես պետք է կատարվի քաղա­քակրթա­կան անհրա­ժեշտ ու անխուսա­փե­լի ընտրությունը՝ հօգուտ ժողովրդա­վա­րության: Եվրա­սիա­կան տարածքում Հայաստա­նի Հանրա­պե­տության համար ինքնիշխա­նության կորուստը ժամա­նա­կի հարց է: Եվրաա­սո­ցա­ցումը և Արևմուտքի հետ քաղա­քա­կան, առևտրատնտե­սա­կան, ռազմա­կան համա­գործակցության փոխշա­հա­վետ պայմա­նագրե­րը միայն կապա­հո­վեն Հայաստա­նի անվտանգությունը, ներդրումնե­րի ու նոր տեխնո­լո­գիա­նե­րի ներգրա­վումով արդյունա­բե­րության զարգա­ցումը, կենսա­մա­կարդա­կի բարձրա­ցումով և համա­կարգված քայլե­րով՝ ժողովրդագրա­կան պատկե­րի փոփո­խությունը:
2.Իրավիճակ փոխե­լու համար վարչա­պե­տը 2024‑ի հունվա­րից պետք է փոխի ՀՀ կառա­վա­րության կառուցվածքը՝ վերա­բա­ցե­լով առանցքա­յին նախա­րա­րություննե­րը (գիտության ու կրթության, մշա­կույթի, գյուղատնտե­սության, սփյուռքի, էներգե­տի­կա­յի) ու ավե­լացնե­լով տնտե­սության զարգացման պահանջնե­րին համա­պա­տասխան նոր նախա­րա­րություններ (ատո­մա­յին էներգե­տի­կա­յի, կանաչ էներգե­տի­կա­յի, ջրա­յին ռեսուրսնե­րի կառա­վարման, հանքա­հումքա­յին ռեսուրսնե­րի կառա­վարման, ԵՄ‑ի հետ քաղա­քա­կան, առևտրատնտե­սա­կան, գիտամշա­կութա­յին համա­գործակցության), բնա­կա­նա­բար՝ կատա­րե­լով նաև կադրա­յին փոփո­խություններ: Նախա­րա­րություննե­րի ենթա­կա­յությամբ գործում են տասնյակ կոմի­տե­ներ, որ կրկնում են միմյանց գործա­ռույթնե­րը, կառա­վա­րե­լիության արդյունա­վե­տության նպա­տա­կով պետք է կամ այդ կոմի­տե­նե­րի գործա­ռույթնե­րը համա­կարգել, կամ՝ նախա­րա­րության մեջ ներա­ռել: Ֆինանսա­կան մեծ ծախսեր պետք չեն լինի, պարզա­պես պետք է բյուջեում հատկա­ցումնե­րի փոփո­խություններ անել:
2018–2023‑ը բավա­րար ժամա­նակ էր, որպեսզի ՔՊ‑ն ստեղծեր ոչ միայն կուսակցա­կան ու մերձկուսակցա­կան շաղկապված անձանց, այլև մասնա­գի­տա­կան առումով պահեստա­յիննե­րի նստա­րան, որպեսզի հնա­րա­վոր դառնար համա­կարգա­յին կառա­վա­րումը ու պետության կառա­վա­րե­լիության ապա­հո­վումը: 3.Հայաստանին պետք է իրա­կան ժողովրդա­վա­րություն և իրա­կան տնտե­սություն, որի առա­ջին քայլը պետա­կան երկա­րա­ժամկետ ծրա­գիր կազմելն է՝ նվա­զա­գույնը 30 տարով՝ տնտե­սության ռազմա­վա­րա­կան ոլորտնե­րի ընդգրկումով: Իբրև նպա­տակ ունե­նա­լով Հայաստա­նի Հանրա­պե­տության ինքնիշխա­նության ամրապնդումը, ռազմա­կան, տնտե­սա­կան, պատմամշա­կութա­յին, կրթա­կան անվտանգությունը:
Պետության անվտանգության թիվ մեկ երաշխա­վո­րը բանակն է: Բանա­կի բարե­փոխման առանցքում պետք է լինի ոչ միայն ժամա­նա­կա­կից սպա­ռա­զի­նության ձեռքբե­րումը (որ հնա­րա­վոր է ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո) և 6‑րդ սերնդի զինա­տե­սակնե­րին տիրա­պե­տումը (որ հնա­րա­վոր է միայն ՆԱՏՕ‑ի հետ համա­գործակցությամբ), այլև ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ, խնդիր, որ ժամա­նակ ու գիտե­լիքներ է պահանջում (հենց ժամա­նակն է, որ մենք չունենք): Մեզ նոր ռազմա­վա­րություն է պետք, որի հիմքում աշխարհա­քա­ղա­քա­կան փոփո­խություննե­րը և անվտանգա­յին նոր ճարտա­րա­պե­տության մեջ տեղ ունե­նալն է (խուսա­փե­լով՝ երկկողմա­նի խոցե­լիությունից, որ ի հայտ կգա քաղա­քա­կան դուա­լիզմի շարունա­կա­կա­նության դեպքում):
Հ.Գ.
Հասա­րա­կության բարո­յա­հո­գե­բա­նա­կան մթնո­լորտի բարե­լավման մասին հնա­րա­վոր է խոսել միայն այս փոփո­խություննե­րից հետո: Իշխա­նություննե­րը փոխվում են, պետությունը պետք է լինի կայուն ու հաստա­տուն մեծություն, այն հավա­սա­րումը, որում իրոք գումա­րե­լի­նե­րի տեղա­փո­խումից (իշխա­նություն-ընդդի­մություն) գումա­րը (պետությունը) չի փոխվում, բայց փոխադրվում է նոր հարթություն: Սրան հասնե­լու համար մենք դարձյալ պետք է անցնենք ժողովրդա­վա­րա­կան երկար ժամա­նակ՝ չունե­նա­լով հենց այդ ժամա­նա­կը:
Հ.Գ.1
Դեկտեմբե­րի 25-ին մեկնե­լով Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ ոչ պաշտո­նա­կան և ԵԱՏՄ գագա­թա­ժո­ղովնե­րին մասնակցե­լու՝ ՀՀ վարչա­պե­տը շարունա­կում է իր քաղա­քա­կան դուա­լիզմը, քաղա­քակրթա­կան վճռա­կան ընտրության պահը հնա­րա­վո­րինս հետաձգե­լով, որը ստեղծում է մի իրա­վի­ճակ, երբ եվրա­սիա­կան դաշտում ունես միայն թշնա­մի­ներ և սեփա­կան ազգա­յին շահի թելադրանքով միմյանց, բայց ոչ Հայաստա­նին դաշնա­կիցներ, իսկ արևմտյան դաշտում քո ձեռքբե­րումնե­րը դնում ես հարվա­ծի տակ ու դարձնում թեա­կան՝ ամրապնդվե­լով անհուսա­լի ու անկանխա­տե­սե­լի դաշնակցի իմի­ջում՝ նվա­զեցնե­լով քեզ աջակցության մակարդա­կը:

Առնչվող Հոդվածներ