30 C
Yerevan

Երև­ա­նը Բարձր Է Գնա­հա­տում Իրա­նին

Գործնա­կա­նում, նա Երեւա­նում հայտա­րա­րել է, որ Կովկա­սում էլ խաղա­ղություն հնա­րա­վոր է միայն ռեգիո­նալ դերա­կա­տարնե­րի երաշխա­վո­րությամբ՝ «առանց արտա­քին միջամտության»:

Հակոբ Բադալյան

Հայաստա­նի բարձր գնա­հա­տա­կանն Իրա­նին

Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Արա­րատ Միրզո­յա­նը դեկտեմբե­րի 27-ին Երեւա­նում հյուրընկա­լե­լով Իրա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Ամիր Ամբո­դա­լիա­հին, բավա­կա­նին բարձր, թերեւս աննա­խա­դեպ գնա­հա­տա­կան է հնչեցրել ռեգիո­նալ խաղա­ղության ուղղությամբ Իրա­նի դերա­կա­տա­րությա­նը: Համա­տեղ ասուլի­սում պատասխա­նե­լով դրա վերա­բերյալ հարցին, Արա­րատ Միրզո­յա­նը հայտա­րա­րել է, որ Իրա­նի դերի մասին խոսել է բազմիցս, բայց միշտ էլ հաճե­լի է խոսել այդ մասին: Ըստ Արա­րատ Միրզո­յա­նի, Իրա­նի դերա­կա­տա­րությունը «լավա­գույնն» է: «Անշուշտ կարող են արվել հանդի­պումնե­րի կազմա­կերպումներ, տարբեր կողմե­րի կողմից, բայց միեւնույն ժամա­նակ, շարունա­կա­բար եւ վճռա­կա­նո­րեն հաստա­տա­կամ կերպով նշե­լով ու ամրագրե­լով այն սկզբունքնե­րը, այն հիմնասյունե­րը, որոնց վրա պետք է հենված լինի խաղա­ղությունը, երեւի ամե­նա­մեծ ներդրումն է (Իրա­նի ներդրումը-խմբ.), կամ ամե­նա­մեծ ներդրումնե­րից մեկն է այդ գործընթա­ցում: 

Փաստա­ցի, Արա­րատ Միրզո­յա­նը հայտա­րա­րում է, որ Իրանն է խաղա­ղության ապա­հովման ուղղությամբ ամե­նա­գործնա­կան դերա­կա­տա­րը: Ընդ որում, այդ ֆոնին թերեւս երկրորդա­կան չէ հիշա­տա­կել մի դրվագ, կապված նախորդ տարի սեպտեմբե­րին Ջերմուկի ուղղությամբ ադրբե­ջա­նա­կան հարձակման հետ: Երեւա­նը այդ երկօրյա փաստա­ցի պատե­րազմից հետո ԱԽ քարտուղա­րի մակարդա­կով մի քանի անգամ հայտա­րա­րել է, որ կռի­վը դադա­րեց ԱՄՆ ջանքով: Սակայն, դրա­նից որոշ ժամա­նակ անց, Հայաստա­նի փոխարտգործնա­խա­րար Կոստանյա­նը հարցազրույցում հայտա­րա­րել էր, որ Իրա­նի միջնորդա­կան ջանքն է եղել հրա­դա­դա­րի գրա­վա­կա­նը: Անշուշտ, մեկը չի հակա­սում մյուսին, եւ այդ իմաստով հրա­դա­դա­րը կարող է լինել ոչ թե մեկի, այլ տարբեր ջանքե­րի հանրա­գումար, սակայն այս պարա­գա­յում հատկանշա­կան է Երեւա­նից հնչող հայտա­րա­րություննե­րի հանգա­մանքը:

Այդ հատկանշա­կա­նությունը ոչ միայն Իրա­նի դերի Հայաստա­նի արտգործնա­խա­րա­րի այսօր տված բարձր գնա­հա­տա­կա­նի ֆոնին է, այլ նաեւ Իրա­նի արտգործնա­խա­րա­րի հայտա­րա­րության, որ նա արեց երեւանյան ասուլի­սում՝ հղե­լով Միացյալ Նահանգնե­րին: Իրա­նի արտգործնա­խա­րա­րը Երեւա­նում համա­տեղ ասուլի­սի վերջում բարձրա­ձայնեց, որ Հայաստա­նում քննարկել է նաեւ Գազա­յի իրա­վի­ճա­կը, շնորհա­կալ է Երեւա­նին, որ դատա­պարտում է պատե­րազմը, եւ միա­ժա­մա­նակ հայտա­րա­րեց, որ դիմում է Միացյալ Նահանգնե­րին: Աբդո­լա­հիա­նը, ըստ սինքրոն թարգմա­նության, հայտա­րա­րեց, թե ուզում է «զգուշացնել» Նահանգնե­րին, որ «նրանք կասկած չունե­նան»՝ Գազա­յի հատվա­ծում չի կարող լինել Իսրա­յե­լի հաղթա­նակ: «Վերա­դարձեք ձեր տներն ու թողեք Պաղեստի­նի եւ Գազա­յի հատվա­ծի ժողո­վուրդը իրենք իրենց ճակա­տագրի համար կայացնեն որո­շում», Երեւա­նում հայտա­րա­րել է Իրա­նի արտգործնա­խա­րա­րը, դիմե­լով Նահանգնե­րին: 

Երեւա­նի համար համա­տեղ ասուլի­սի այդ հանգա­մանքը եղել է անակնկա՞լ, անսպա­սե­լի՞, թե՞ Հայաստա­նը իրա­զեկված էր այդօ­րի­նակ բարձրա­ձայնման մտադրության մասին: Բարդ է ասել: Անկասկած է, որ այդ հայտա­րա­րության վայրը Աբդո­լա­հիա­նը ընտրել է ոչ պատա­հա­կան, կամ այսպես ասած հանգա­մանքնե­րի բերումով: Գործնա­կա­նում, նա Երեւա­նում հայտա­րա­րել է, որ Կովկա­սում էլ խաղա­ղություն հնա­րա­վոր է միայն ռեգիո­նալ դերա­կա­տարնե­րի երաշխա­վո­րությամբ՝ «առանց արտա­քին միջամտության»: Ըստ էության, Թեհրա­նը Կովկա­սի եւ մերձա­վո­րաա­րեւելյան իրո­ղություննե­րը դիտարկում է այսպես ասած մեկ ամբողջության մեջ: Ի՞նչ կոնկրետ առա­ջարկ է արել Թեհրանն այդ ամբողջության մեջ Երեւա­նին, որ արժա­նա­ցել է աննա­խա­դեպ բարձր գնա­հա­տա­կա­նի։

https://www.1in.am/3367936.html

Առնչվող Հոդվածներ