Հայաստան

Քոչարյանի Ամենածանր Հանցանքը

Քոչարյանը երրորդ հանրապետությանը այնպիսի մեծ վնաս է հասցրել, որը այսօր թույլ չի տալիս մեզ ոտքի կանգնել, թույլ չի տալիս մեզ դուրս գալ ռուսական լծի տակից, խանգարել է նրա հաջորդներին՝ Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նրանք կարողանային գլուխ հանել իրավիճակից և թույլ չտան որ մեզ հետ կատարվեն այն աղետները, որոնք կատարվեցին մեզ հետ Ռուսաստանի թեթև ձեռքով:

Դավիթ Ստեփանյան

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն 1inTV-ի տաղավարում անդրադարձել է նախօրեին ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու լուրերին:


Ստեփանյանի խոսքերով՝ նա իրականում տեսնում էր բոլոր հիմքերը, որ վաղ թե ուշ այս որոշումը կայացվելու  էր: Երկրորդ նախագահ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է նրան վերագրվող արարքի վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով: Հենց այդպիսի որոշում է կայացրել Աննա Դանիբեկյանի նախագահությամբ գործող դատարանը: Դավիթ Ստեփանյանն ասաց, որպեսզի բոլորի պարզ դառնա որ զբաղեության ժամկետն անցած լինելը բոլորովին չի նշանակում որ քրեական հետապնդումը պիտի դադարեցվի: Դա քրեական հետապնդում դադարեցրու ոչ արդարացնող հիմք է:  Ինչո՞ւմ է մեղադրվում երկրի երկրորդ նախագահը: Քոչարյանը ի սկզբանե մեղադրվում է 2018 թվականի սահմանադրական կարգը տապալելու, (մարտի 1-ի իրադարձների մասին է խոսքը) և գործարար Սիլվա Համբարձումյանից  կաշառք ստանալու մեջ: 2019 թվականին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով քրեական հետապնդումն արդեն իսկ դադարեցվել էր, քանի որ սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել այդ հոդվածը իսկ կաշառքի մասին քննությունը շարունակվում է և մենք տեսնում ենք որ երեկ դադրեցվեց նաև այն: 

Քաղաքագետն ասաց, որ Քոչարյանը Հայաստանի նորագույն պատմության մեջ այն քաղաքական գործիչն է, որն ամենամեծ վնասն է հասցրել մեր երկրրին: Եթե Գարեգին Նժդեհը պետականության կայացման մեծագույն գործիչն է, ապա Քոչարյանը՝ ամենամեծ վնաս տվածը: 

Նա ասաց, որ կարող է նշել, Քոչարյանը երրորդ հանրապետությանը այնպիսի մեծ վնաս է հասցրել, որը այսօր թույլ չի տալիս մեզ ոտքի կանգնել, թույլ չի տալիս մեզ դուրս գալ ռուսական լծի տակից, խանգարել է նրա հաջորդներին՝ Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նրանք կարողանային գլուխ հանել իրավիճակից և թույլ չտան որ մեզ հետ կատարվեն այն աղետները, որոնք կատարվեցին մեզ հետ Ռուսաստանի թեթև ձեռքով:

 Շատ կարևոր է վերադառնալ նրա նախագահ դառնալու իրողություններին և նշել, թե  Քոչարյանը  ե՞րբ է վերջին անգամ ընտրվել: Նա, ո՛չ  Արցախում, ոչ էլ Հայաստանում չի ընտրվել, այլ նշանակվել է: Նշանակվել է և անկախ նրանից, թե նշանակող իր ընկեր Պուտինն է եղել, թե այլ ազգանունով որևէ մեկը, դա նշանակում է, որ Քոչարյանը պիտի սպասարկեր իրեն նշանակողի շահերը և օրակարգը:

Դավիթ Ստեփանյանը տարօրինակ է համարում, որ դադարեցվում է քրեական հետապնդումը մի մարդու նկատմամբ, ով տարիներ շարունակ զբաղվել է երկրի ինքնիշխանությունը վաճառելով: Նույնիսկ մարտի 1-ի իրողությունն այնքան ծանր չէ, որքան երկրի անկախությունը ուրիշին հանձնելը: Եվ տարօրինակ չէ արդեն, որ այդ հարցը չի քննվում, որովհետև, եթե քննվի, ապա պետք է հարց առաջանա, թե ո՞ւմ է վաճառել: ԵՎ այդ դեպքում բոլոր կարմիր թելերը տանելու են դեպի Ռուսաստան:

Ընդ որում Ստեփանյանն ասաց, որ միայն Քոչարյանը չէ, որ վաճառել է Հայաստանի ինքնիշխանությունը, այլ նա ունեցել է տասնյակ հանցակիցներ, որոնք շարունակել են նրա գործը:  Նաև զարմանալի է ու չես հասկանում ի՞նչ ասել հայաստանյան ընդդիմության հասցեին, որ շարունակում են ներկայացնել ու պաշտպանել նրան:

Մանրամասները տեսանյութում՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *