30 C
Yerevan

Հայաստա­նի ԵԱՏՄ-ական Փորձությունը

Ի՞նչ խնդիրներ կարող է հարուցել Հայաստա­նը, ընդ որում՝ Ռուսաստա­նի համար: Խոսքն արդյոք այն մասին չէ՞, որ Ռուսաստա­նը եւ Ադրբե­ջա­նը արդյունա­բե­րության եւ տրանսպորտի ոլորտնե­րում կարող են այնպի­սի ծրագրեր նախա­ձեռնել, որ կենթադրեն Հայաստա­նի կենսա­կան, այդ թվում՝ անվտանգությա­նը եւ սահմաննե­րին վերա­բե­րող «կարգա­վո­րումներ»:

Վահրամ Աթա­նեսյան

ԱՊՀ ոչ պաշտո­նա­կան գագաթնա­ժո­ղո­վից երկու օր անց Ռուսաստա­նի Դաշնության վարչա­պետ Միշուստի­նը հեռա­խո­սազրույց է ունե­ցել Ադրբե­ջա­նի պաշտո­նա­կից Ասա­դո­վի հետ: Ռուս-ադրբե­ջա­նա­կան տնտե­սա­կան համա­գործակցության շուրջ մտքե­րի փոխա­նա­կության ընթացքում հիմնա­կան ուշադրությունը կենտրո­նա­ցել է արդյունա­բե­րության եւ տրանսպորտի ոլորտնե­րի վրա: Ինչպես Ռուսաստա­նի կառա­վա­րության տարա­ծած հաղորդագրությունն է ասում՝ երկխո­սությունը հիմնվում է նախընթաց քննարկումնե­րի վրա, երբ նոյեմբե­րին Ադրբե­ջա­նի վարչա­պե­տը հյուրընկա­լել էր ՌԴ գործընկե­րո­ջը:

Պաշտո­նա­կան տեղե­կատվության առանցքա­յին, կարե­լի է անվա­րան ասել՝ հիմնա­րար ձեւա­կերպումն այն է, որ կողմե­րը շոշա­փել են ԱՊՀ եւ բազմա­կողմ ձեւա­չա­փե­րում ջանքե­րի համա­տե­ղումը, որ «արտա­ցո­լում է Ռուսաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ ռազմա­վա­րա­կան գործընկե­րության խորությունը»: Ընդ որում, Ադրբե­ջա­նի վարչա­պետն ընդգծել է, որ համա­գործակցության հիմնա­կան ուղղությունը վերա­բե­րում է «տրանսպորտա­յին տրանզի­տի ոլորտին»՝ մասնա­վո­րեցնե­լով Հյուսիս-հարավ միջանցքի ռազմա­վա­րա­կան կարեւո­րությունը տարա­ծաշրջա­նա­յին զարգացման, բոլոր երկրնե­րի տնտե­սա­կան աճի գործում:

Սանկտ-Պետերբուրգում ԵԱՏՄ Տնտե­սա­կան բարձրա­գույն խորհրդի նիստը եւ ԱՊՀ ոչ պաշտո­նա­կան գագաթնա­ժո­ղո­վը փաստա­ցի համա­տեղվել են: Եւ եթե դրան անմի­ջա­պես հաջորդում է Ռուսաստա­նի եւ Ադրբե­ջա­նի կառա­վա­րության ղեկա­վարնե­րի հեռա­խո­սազրույցը, որի ընթացքում փաստա­ցի անոնսա­վորվում է արդյունա­բե­րության եւ տրանսպորտի բնա­գա­վառնե­րում համա­գործակցություն, որ ԱՊՀ ու այլ բազմա­կողմ ձեւա­չա­փե­րում ռազմա­վա­րա­կան կարեւո­րություն է ստա­նում, ուրեմն Սանկտ-Պետերբուրգում սկզբունքա­յին համա­ձայնությունը կայա­ցել է:

Եկող տարի ԵԱՏՄ ԲՏԽ նախա­գա­հությունն անցնում է Հայաստա­նին: Ռուսաստա­նի արտգործնա­խա­րար Լավրո­վը հույս է հայտնել, որ դա Մոսկվա­յի համար խնդիրներ չի հարուցի: Ի՞նչ խնդիրներ կարող է հարուցել Հայաստա­նը, ընդ որում՝ Ռուսաստա­նի համար: Խոսքն արդյոք այն մասին չէ՞, որ Ռուսաստա­նը եւ Ադրբե­ջա­նը արդյունա­բե­րության եւ տրանսպորտի ոլորտնե­րում կարող են այնպի­սի ծրագրեր նախա­ձեռնել, որ կենթադրեն Հայաստա­նի կենսա­կան, այդ թվում՝ անվտանգությա­նը եւ սահմաննե­րին վերա­բե­րող «կարգա­վո­րումներ»: Դատե­լով Միշուստին-Ասա­դով հեռա­խո­սազրույցի մասին հաղորդագրության տոնայնությունից՝ ռուս-ադրբե­ջա­նա­կան մանա­վանդ կոմունի­կա­ցիոն նախագծե­րը կարող են «փաթե­թա­վորվել եվրա­սիա­կան ընդհա­նուր տան առաջնա­հերթություննե­րի» տեսքով:

ԵԱՏՄ անդա­մի կարգա­վի­ճա­կում Հայաստա­նը, թերեւս, մանեւրի ռեսուրս ունի: Ստանձնե­լով Միության Բարձրա­գույն տնտե­սա­կան խորհրդի նախա­գա­հությունը, Հայաստա­նը հայտնվում է չափա­զանց դելի­կատ վիճա­կում. Նախա­գա­հող կողմը, որպես կանոն, ինքն է նախա­ձեռնո­ղա­կա­նություն ցուցա­բե­րում կամ առնվազն չի հակադրվում կառույցի անդամնե­րի միջեւ համա­ձայնեցված նախագծե­րին: Այս իմաստով ռուս-ադրբե­ջա­նա­կան հատկա­պես կոմունի­կա­ցիոն նախագծե­րը, որ արդեն իսկ ԱՊՀ տարածքի համար ռազմա­վա­րա­կան նշա­նա­կության են բնութագրվում, փորձություն կարող են լինել:

Հնարավո՞ր է, որ Ռուսաստա­նը եւ Ադրբե­ջա­նը տրանզի­տա­յին հարցե­րում հասնեն ԵԱՏՄ ձեւա­չա­փում ունի­վերսալ կարգա­վո­րումնե­րի: Եթե այդ ռեժի­մը տարածվի Սյունի­քի հատվա­ծի վրա, ապա Հայաստա­նը նույնը կստա­նա՞ Ադրբե­ջա­նի տարածքում:

Առնչվող Հոդվածներ