Կասկածից դուրս է, որ Դաշնակցության ժողովրդականության վարկանիշի ահավոր անկումը Հայաստանում/Սփյուռքում՝ գլխավորաբար այդ «անհասկանալի» գործակցության բնական արդյունքն է։
Յարութ Գալայճեան
Քաղաքական որևե գործակցություն/դաշինք ընդգրկում է հետևյալ նախադրյալները, գոնե դրանցից երկուսը կամ առնվազն մեկը իբրև սկզբունքային հասարակական գիծ.
1- Գաղափարախոսական համընկնում
2- Պետական շահ
3- Ժողովրդի պահանջ
Հիմա հարց. ի՞նչ նպատակ է հետապնդում ՀՅԴ‑ի 1998-ից մինչև այսօր սողացող սերտ գործակցությունը՝ դաշնակցական/այլ քաղաքական գործիչներ ահաբեկած, ժողովրդի ընտրությունները կեղծած, պետական գանձարանը թալանած, երկրի ինքնիշխանությունը անձնիշխանության զոհաբերած, պետական հարստությունները պարտքի դիմաց «ռազմավարական դաշնակցին» վաճառած ՀՀ 2‑րդ նախագահի հետ։
Եվ կասկածից դուրս է, որ Դաշնակցության ժողովրդականության վարկանիշի ահավոր անկումը Հայաստանում/Սփյուռքում՝ գլխավորաբար այդ «անհասկանալի» գործակցության բնական արդյունքն է։
Թեև երերսնամյա այդ տխու՜ր վերջնարդյունքը հեղաշրջելու հավանականության շուրջ կա հանրային մեծ թերահավատություն, ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ, հանուն հարյուրամյա փառապանծ պատմության սիրույն‘ արժի սպասել, որ 2024‑ի ամռան, ՀՅԴ Արտահերթ 35-րդ ԸԺ‑ը գերբնական ճիգով՝ փորձի ՄԵԿ ԱՆԳԱՄ ԸՆԴՄԻՇՏ ձերբազատվել Քոչարյանականության Արատից, արմատական վերակազմակերպման ենթարկել Հայաստանյան Կառույցը և 21-րդ դարի պահանջների համահունչ՝ վերամշակել Դաշնակցության Կանոնագիր/Ծրագիրը ու
այդ հեղափոխական օրենսդրությունից անմիջապես հետո՝ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ քաղաքականությամբ և ՆՈՐ/ԱՆԲԻԾ ԴԵՄՔԵՐՈՎ լծվել ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ։
30 Դեկտեմբեր 2023
Մուղնի
