ՄԵՐ ՈՒՂԻՆ

ՀՅԴ-Քոչարյան Պարադոքսը

Կասկածից դուրս է, որ Դաշնակցության ժողովրդականության վարկանիշի ահավոր անկումը Հայաստանում/Սփյուռքում՝ գլխավորաբար այդ «անհասկանալի» գործակցության բնական արդյունքն է։

Յարութ Գալայճեան

Քաղաքական որևե գործակցություն/դաշինք ընդգրկում է հետևյալ նախադրյալները, գոնե դրանցից երկուսը կամ առնվազն մեկը իբրև սկզբունքային հասարակական գիծ.
1- Գաղափարախոսական համընկնում
2- Պետական շահ
3- Ժողովրդի պահանջ

Հիմա հարց. ի՞նչ նպատակ է հետապնդում ՀՅԴ-ի 1998-ից մինչև այսօր սողացող սերտ գործակցությունը՝ դաշնակցական/այլ քաղաքական գործիչներ ահաբեկած, ժողովրդի ընտրությունները կեղծած, պետական գանձարանը թալանած, երկրի ինքնիշխանությունը անձնիշխանության զոհաբերած, պետական հարստությունները պարտքի դիմաց «ռազմավարական դաշնակցին» վաճառած ՀՀ 2-րդ նախագահի հետ։

Եվ կասկածից դուրս է, որ Դաշնակցության ժողովրդականության վարկանիշի ահավոր անկումը Հայաստանում/Սփյուռքում՝ գլխավորաբար այդ «անհասկանալի» գործակցության բնական արդյունքն է։

Թեև երերսնամյա այդ տխու՜ր վերջնարդյունքը հեղաշրջելու հավանականության շուրջ կա հանրային մեծ թերահավատություն, ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ, հանուն հարյուրամյա փառապանծ պատմության սիրույն` արժի սպասել, որ 2024-ի ամռան, ՀՅԴ Արտահերթ 35-րդ ԸԺ-ը գերբնական ճիգով՝ փորձի ՄԵԿ ԱՆԳԱՄ ԸՆԴՄԻՇՏ ձերբազատվել Քոչարյանականության Արատից, արմատական վերակազմակերպման ենթարկել Հայաստանյան Կառույցը և 21-րդ դարի պահանջների համահունչ՝ վերամշակել Դաշնակցության Կանոնագիր/Ծրագիրը ու
այդ հեղափոխական օրենսդրությունից անմիջապես հետո՝ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ քաղաքականությամբ և ՆՈՐ/ԱՆԲԻԾ ԴԵՄՔԵՐՈՎ լծվել ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ։

30 Դեկտեմբեր 2023
Մուղնի

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *