18.7 C
Yerevan

Աղքա­տություն. Հայաստանն Ավե­րող Որդը

Պետք է հիշել, որ աղքա­տությունը, այսինքն տնտե­սա­կան ծանր իրադրությունն է եղել այն աննկատ ցեղասպա­նության, որ տեղի է ունե­ցել Հայաստա­նում 1991թ. սկսած, երբ փոքրա­թիվ մի խումբ դարձավ դոլա­րա­յին միլիո­նա­տեր, որոշնե­րը՝ միլիարդա­տեր, իսկ միլիո­նից ավել մարդ արտա­գաղթեց Հայաստա­նից: 

Արա­յիկ Մկրտումյան

Եւ երբոր երրորդ կնի­քը բացաւ, երրորդ կենդա­նիի­ցը լսե­ցի, որ ասում էր. Եկ եւ տես. եւ տեսայ եւ ահա մի սեւ ձի, և նորա վերայ նստո­ղը մի կշիռք ունէր իր ձեռքումը: 6.Եւ չորս կենդա­նի­նե­րի միջի­ցը մի ձայն լսե­ցի, որ ասում էր. Մի կապիճ ցորե­նը մի դենա­րի եւ երեք կապիճ գարին մի դենարի.…(ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՌԱՔԵԱԼԻ ՅԱՅՏՆՈՒԹԻԻՆԸ. ԳԼ.6)…

Պատա­հա­կան չէ, որ սովը Հովհաննե­սի Հայտնության ապո­կա­լիպսի­սի չորս հեծյալնե­րից մեկն է: Եվ նաև պատա­հա­կան չէ, որ տերունա­կան աղոթքում հնչող տողե­րից մեկում ասվում է. «Մեր ամեն օրվա հացը տուր մեզ», որովհետև մեր նախնի­նե­րը շատ լավ են հասկա­ցել ամեն օրվա հացի արժե­քը: Եվ աղոթքում Աստծուց խնդրել են ամե­նա­կարև­ո­րը՝ հաց՝ ապրե­լու օրվա հույս:

Հայաստա­նում այդ հացի խնդի­րը շարունա­կում է սուր մնալ: Ընդհանրա­պես աղքա­տությունն ուղեկցել է հայ ժողովրդին անկա­խությունից հետո: Խորհրդա­յին շրջա­նի, հատկա­պես երկրորդ ու համե­մա­տա­բար ապա­հով տարի­նե­րից հետո Հայաստա­նը հայտնվել է աղքա­տության ճիրաննե­րում: Աղքա­տությունը մի սարսա­փե­լի խնդիր է, որը չի կարո­ղա­ցել լուծել Հայաստա­նի և ոչ մի իշխա­նություն: 

Այսօր ևս, հենց այս պահին աղքա­տությունը շարունա­կում է բարձր մակարդա­կի վրա մնալ: Որքան էլ էկո­նո­մի­կա­յի նախա­րար Վ. Քերոբյա­նը անընդհատ շարունա­կում է ինչ որ հաշվեկշիռներ ներկա­յացնել, մարդիկ չեն հավա­տում, որ իրենք լավ են ապրում: ԵՎ սա քաղա­քա­կա­նության հետ ընդհանրա­պես կապ չունի: Մարդիկ լավ չեն ապրում: Ավե­լին՝ վատ են ապրում: Եվ պետք չէ Երև­ա­նի կենտրո­նա­կան փողոցնե­րի լեփ լեցուն սրճա­րաննե­րը, ռեստո­րաններն ու զվարճանքի կենտրոննե­րը ներկա­յացնել որպես տնտե­սության ցուցա­նիշ, մանա­վանդ, որ այդտեղ այցե­լողնե­րի մի հսկա մասը ո՛չ հայ է, ոչ էլ ՀՀ քաղա­քա­ցի: Գնե­րը շարունա­կում են անընդհատ բարձրա­նալ, արժեզրկվում է ՀՀ թղթադրա­մը, մարդկանց կենսա­մա­կարդա­կը շարունա­կում է անկում ապրել:

Աղքա­տությունը միա­գիծ երև­ույթ չէ և իր մեջ ներա­ռում է պարե­նա­յին անվտանգություն, հնա­րա­վո­րություններ տարբեր ծառա­յություննե­րից օգտվե­լու և այլն

Ըստ Hetq.am‑ի՝ 2022 թվա­կա­նին աղքատ է գնա­հատվել այն անձը, որը մեկ ամսում սպա­ռել է մոտ 53 հազար դրա­մից պակաս (121 ԱՄՆ դոլար): Իսկ ծայրա­հեղ աղքատնե­րի դեպքում այս շեմը մոտ 30 հազար դրամն է (69 դոլար): 2019 թվա­կա­նին նախորդող հինգ տարի­նե­րին աղքա­տության մակարդա­կը Հայաստա­նում աստի­ճա­նա­բար անկում է ապրել։ Ամե­նա­բարձր ցուցա­նի­շը 2013-ին է գրանցվել, ամե­նա­ցածրը՝ 2018-ին։ 2022 թվա­կա­նի տվյալնե­րով՝ Հայաստա­նի գյուղա­կան բնա­կա­վայրե­րում աղքա­տության մակարդակն ավե­լի բարձր է (29%), քան քաղա­քա­յին բնա­կա­վայրե­րում (22.1%): 2022 թվա­կա­նին Հայաստա­նում երկնիշ տնտե­սա­կան աճ է գրանցվել՝ 12.6%: Սակայն, միևնույն ժամա­նակ բարձր գնա­ճը բնակչությանն ուղեկցել է տարվա մաբողջ ընթացքում. տարե­կան միջին գնա­ճը կազմել է 8.6%: ( https://hetq.am/hy/article/162316)

Կա մի կարև­որ նրբություն: Անկախ թվա­յին ցուցա­նիշնե­րից, որոնք կարող են մոլո­րության մեջ գցել անտեղյակ ընթերցո­ղին, աղքա­տությունը խոշոր հաշվով չի նահանջել: Բնա­կան զարգացման տեմպե­րով Հայաստա­նը շատ չնչին աճ է գրանցել: 

Պետք է հիշել, որ աղքա­տությունը, այսինքն տնտե­սա­կան ծանր իրադրությունն է եղել այն աննկատ ցեղասպա­նության, որ տեղի է ունե­ցել Հայաստա­նում 1991թ. սկսած, երբ փոքրա­թիվ մի խումբ դարձավ դոլա­րա­յին միլիո­նա­տեր, որոշնե­րը՝ միլիարդա­տեր, իսկ միլիո­նից ավել մարդ արտա­գաղթեց Հայաստա­նից: Արտա­գաղթողնե­րը ոչ թե թուրքից էին փախչում, այլ աղքա­տությունից: Այդ սարսա­փե­լի արտա­գաղթն ավե­րեց Հայաստա­նի ապա­գան, ոչնչացրեց մարդկա­յին, ուղե­ղա­յին, ֆինանսա­կան պոտենցիալն ու մոտի­վա­ցիան: Հայաստա­նում հաստատված աղքա­տության բարձր մակարդա­կը հաստա­տեց մշտա­կան ճգնա­ժա­մի և անհուսության, մռայլության զգա­ցում և հավա­տի բացա­կա­յություն: Աղքա­տությունն իր հետ առա­ջացրեց հոգե­բա­նա­կան սարսա­փե­լի ճգնա­ժամ, որը հետ գցեց Հայաստա­նը տասնամյակնե­րով: Բացի արտա­գաղթողնե­րից, որոնք իրենց հետ տարան իրենց նյութա­կան ու ֆինանսա­կան, մարդկա­յին ռեսուրսն ու ապա­գան, Հայաստա­նի աղքա­տությունն արգե­լա­կեց արտադրության, արդյունա­բե­րության և զարգա­ցումն ընդհանրա­պես՝ ազդե­լով ոչ միայն կենսա­մա­կարդա­կի, այլև հոգև­որ-մշա­կութա­յին չափա­նիշներն իջեցնող դարձավ: Աղքատ և տնտե­սա­կան սթրե­սի մեջ գտնվող մարդիկ սովո­րա­բար շատ ժամա­նակ ու նյարդեր չեն ունե­նում հոգև­որ արժեքնե­րով ապրե­լու կամ գոյա­բա­նա­կան-փիլի­սո­փա­յա­կան հարցադրումներ առաջ քաշե­լու համար: Իսկ այդ ամե­նից զուրկ հասա­րա­կությունը նաև ինքն իրեն զրկում է ապա­գա­յի հնա­րա­վո­րությունից: 2020‑ի սարսա­փե­լի պատե­րազմում կրած ծանր պարտությունը հետև­անք էր նաև ծանր աղքա­տության, երբ թշնա­մին գերա­կա­յություն ուներ ամեն ինչում, իսկ Հայաստա­նը հնա­րա­վո­րություն չունե­ցավ պատշաճ պատրաստվե­լու:

Կարճ ասած՝ աղքա­տությունը Հայաստա­նին ծնկի բերած այն անդեմ վիշապն է, որը շարունա­կում է բարգա­վա­ճել նաև այսօր:

Եվ այս ֆոնին աչքի է զարնում ՀՀ քաղա­քա­կան դաշտում առաջ քաշվող հարցերն ու պատասխաննե­րը, որոնցում տնտե­սությունը մղված է հետին պլան: Այն տպա­վո­րությունն է, որ հայկա­կան կուսակցություննե­րին չի հետաքրքրում աղքա­տության այդ սարսա­փե­լի մակարդա­կը: Նրանք հիմնա­կա­նում զբաղված են անվտանգա­յին և Արցա­խը տարբեր ձևա­չա­փե­րով ծախե­լու, միմյանց թուրքա­կան և ռուսա­կան գործա­կալներ անվա­նե­լով: Նրանց գործունեությունից դուրս է մնում հենց այս պահին Հայաստա­նում ծաղկող աղքա­տությունը, որը շարունա­կում է սպա­նել Հայաստա­նը, որովհետև մի բան է ինչ որ երկնիշ թիվը, մեկ այլ բան է կիսա­դա­տարկ սառնա­րաննե­րը, ուսման վարձի վճա­րե­լու հաճա­խա­ցած անհնա­րի­նությունը:

Կուսակցություններն իրենց ծրագրե­րում իհարկե ունեն կետեր, որ վերա­բե­րում է տնտե­սության զարգացմա­նը, բայց լրիվ անհասկա­նա­լի է, թե ինչպես են նրանք փորձե­լու դրանք իրա­կա­նացնել եթե նրանց գործունեության տրա­մա­բա­նությունը գոնե տեսա­նե­լի մակարդա­կում ներկա-նախկին շրջա­նա­կից այն կողմ չի անցնում: 

Աղքա­տության հաղթա­հա­րումը ոչ թե պիտի լինի թվե­րի մանի­պուլյա­ցիա, այլ հստակ գործունեություն, այլա­պես ապա­գան մեզ համար շարունա­կե­լու է մնալ նույն դողդո­ջուն ու անհաստատ անո­րո­շությունը, ուր ամեն պատա­հա­կան քամի մեզ տապա­լե­լու է:

Ժան-Ժակ Ռուսոն ասում էր. «Ինչ վերա­բերվում է հարստությա­նը, ապա ոչ մի քաղա­քա­ցի չպետք է այնքան հարուստ լինի, որ ի վիճա­կի լինի գնե­լու մյուսին, և ոչ մի քաղա­քա­ցի չպետք է այնքան աղքատ լինի, որ ստիպված լինի ինքն իրեն վաճա­ռել։»

Առնչվող Հոդվածներ