18.7 C
Yerevan

ՀՅԴ-Քոչարյան Պարա­դոքսը

Կասկա­ծից դուրս է, որ Դաշնակցության ժողովրդա­կա­նության վարկա­նի­շի ահա­վոր անկումը Հայաստանում/Սփյուռքում՝ գլխա­վո­րա­բար այդ «անհասկա­նա­լի» գործակցության բնա­կան արդյունքն է։

Յարութ Գալայճեան

Քաղա­քա­կան որևե գործակցություն/դաշինք ընդգրկում է հետևյալ նախադրյալնե­րը, գոնե դրանցից երկուսը կամ առնվազն մեկը իբրև սկզբունքա­յին հասա­րա­կա­կան գիծ.
1- Գաղա­փա­րա­խո­սա­կան համընկնում
2- Պետա­կան շահ
3- Ժողովրդի պահանջ

Հիմա հարց. ի՞նչ նպա­տակ է հետապնդում ՀՅԴ‑ի 1998-ից մինչև այսօր սողա­ցող սերտ գործակցությունը՝ դաշնակցական/այլ քաղա­քա­կան գործիչներ ահա­բե­կած, ժողովրդի ընտրություննե­րը կեղծած, պետա­կան գանձա­րա­նը թալա­նած, երկրի ինքնիշխա­նությունը անձնիշխա­նության զոհա­բե­րած, պետա­կան հարստություննե­րը պարտքի դիմաց «ռազմա­վա­րա­կան դաշնակցին» վաճա­ռած ՀՀ 2‑րդ նախա­գա­հի հետ։

Եվ կասկա­ծից դուրս է, որ Դաշնակցության ժողովրդա­կա­նության վարկա­նի­շի ահա­վոր անկումը Հայաստանում/Սփյուռքում՝ գլխա­վո­րա­բար այդ «անհասկա­նա­լի» գործակցության բնա­կան արդյունքն է։

Թեև երերսնամյա այդ տխու՜ր վերջնարդյունքը հեղաշրջե­լու հավա­նա­կա­նության շուրջ կա հանրա­յին մեծ թերա­հա­վա­տություն, ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ, հանուն հարյուրամյա փառա­պանծ պատմության սիրույն‘ արժի սպա­սել, որ 2024‑ի ամռան, ՀՅԴ Արտա­հերթ 35-րդ ԸԺ‑ը գերբնա­կան ճիգով՝ փորձի ՄԵԿ ԱՆԳԱՄ ԸՆԴՄԻՇՏ ձերբա­զատվել Քոչարյա­նա­կա­նության Արա­տից, արմա­տա­կան վերա­կազմա­կերպման ենթարկել Հայաստանյան Կառույցը և 21-րդ դարի պահանջնե­րի համա­հունչ՝ վերամշա­կել Դաշնակցության Կանոնագիր/Ծրագիրը ու
այդ հեղա­փո­խա­կան օրենսդրությունից անմի­ջա­պես հետո՝ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ քաղա­քա­կա­նությամբ և ՆՈՐ/ԱՆԲԻԾ ԴԵՄՔԵՐՈՎ լծվել ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ։

30 Դեկտեմբեր 2023
Մուղնի

Առնչվող Հոդվածներ