16.8 C
Yerevan

Նոր Տարում՝ Նոր Հայաստան

Մեր ժողովրդի առաջ դրված պարտա­կա­նություննե­րը և մարտահրա­վերնե­րը ոչ միայն չեն անհե­տա­ցել, այլև ավե­լի են շատա­ցել ու խտա­ցել, այնպես, որ մենք բոլորս շատ շատ բան ունենք անե­լու: Շուտով կավարտվի 2023‑ը և 2024‑ը մեզ 365 նոր հնա­րա­վո­րություն կտա ինչ որ բան անե­լու, փոխե­լու, կանխե­լու, կառուցե­լու համար: Թանկ գնա­հա­տենք ու իմաստա­լից օգտա­գործենք մեր ժամա­նա­կը՝ հանուն Հայաստա­նի Հանրա­պե­տության:

Մեր Ուղին

Անցնող տարին հակա­սություննե­րի տարի էր: Ընդ որում ամեն ինչով: Մենք գրանցե­ցինք նոր հաջո­ղություններ, ունե­ցանք անհա­վա­տա­լի դժբախտություններ: 2020-ից սկսված լարվա­ծությունն ու աղետնե­րի փունջը դեռևս չի ավարտվել և մտա­հո­գիչ է, որ հաջորդ տարին ևս լի է լինե­լու անակնկալնե­րով, քանի որ, աշխարհում կատարվող ամե­նօրյա իրա­դարձություններն են աղա­ղա­կում այն մասին, որ խաղա­ղության ու հանգստության հույսը միա­միտ մի բան է:

«Մեր Ուղին‑ը, որ իր ուշադրությունը պահեց ամե­նա­կարև­որ իրա­դարձություննե­րի հենց զարկե­րա­կին, մշա­կեց ու ներկա­յացրեց տասնյակ վերլուծություններ, հոդվածներ, հարցազրույցներ, անդրա­դարձ կատա­րեց հայ և համաշխարհա­յին իրո­ղություննե­րին՝ փորձե­լով տալ սեփա­կան մեկնա­բա­նություննե­րը և հնա­րա­վո­րություն ընձե­ռեց ընթերցո­ղին անմի­ջա­պես տեղյակ լինել Հայաստա­նում և աշխարհում կատարվող ամե­նա­կարև­որ իրա­դարձություննե­րին: Մենք, լինե­լով ազատ, միա­ժա­մա­նակ անա­չառ խոսքի կողմնա­կիցներ, անցնող տարում փորձե­ցինք ևս մեկ քար ավե­լացնել հայաստանյան մամուլի երե­րուն պատե­րին և ամրապնդել այն, փորձե­ցինք լայն հանրությա­նը ծանո­թացնել նույն երև­ույթի շուրջ գործող տարբեր մոտե­ցումնե­րին ու կարծիքնե­րին՝ հնարվո­րություն տալով սեփա­կան տեսա­կե­տը զարգացնել, սեփա­կան համոզմունքը կայացնել: Եվ որ ամե­նա­կարև­որն է, մեր բոլոր նյութե­րում՝ կարմիր թելի նման դրված է ամե­նա­կարև­ո­րը՝ պետության գաղա­փարն ու դրան նպաստող ոգև­ո­րությունը: Մենք այս տարի կենտրո­նա­ցանք առա­վե­լա­պես Հայաստա­նի արտա­քին ճակա­տում, փորձե­լով լայն հանրությա­նը տեղյակ պահել կատարվող իրա­դարձություննե­րի մասին, միա­ժա­մա­նակ չանտե­սե­լով նաև ներհա­յաստանյան գործընթացներն ու դրանց կարև­ո­րությունը:

Քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության կայա­ցումն ու պետա­կա­նա­մետ սկզբունքնե­րը եղան այն հիմնա­կան թեմա­նե­րը, որոնց առանցքի շուրջ կենտրո­նա­ցավ մեր 2023թ. գործունեության հիմնա­կան նպա­տա­կը և դրանք եղան «Մեր Ուղին»-ի կողմից պաշտպանվող հիմնա­կան ուղղություննե­րը: 

Ցավով պիտի նշենք, որ այս տարի հայ ժողո­վուրդը չկա­րո­ղա­ցավ մի շարք կարև­ո­րա­գույն հարցե­րի լուծումնե­րը գտնել: Մեզ պատած դժբախտություննե­րից ամե­նա­ծանրն իհարկե Արցա­խի վերջնա­կան կորուստն էր՝ իր երկօրյա մարտե­րով ու ծանր զոհե­րով, 100 հազա­րից ավել հայե­րի բռնի տեղա­հա­նությունը, բենզի­նի պահեստի չաբաստիկ պայթունը, որին զոհ գնա­ցին երկու հարյուրից ավել մարդ: 

Միա­ժա­մա­նակ տարին լի էր մանր ու մեծ այլ փորձանքնե­րով ևս՝ ինչպես օրի­նակ սահմա­նա­յին միջա­դե­պե­րը, որոնք ուղեկցվում էին ցավա­լի կորուստնե­րով, հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րի կտրուկ, բայց տրա­մա­բա­նա­կան վատա­ցումն ու ճահճա­ցումը, քաղա­քա­կան դաշտի վերջնա­կան ձևա­խե­ղումը, հասա­րա­կության անտարբե­րությունը և օրենսդիր մարմնի բացա­ռիկ անպա­տասխա­նա­տու պահվածքը:

Տարին զարմա­նա­լիո­րեն աշխույժ էր քաղա­քա­կան-դիվա­նա­գի­տա­կան առումով: Այն կարե­լի է պատմա­կան համա­րել ՀՀ-Արևմուտք հարա­բե­րություննե­րի տեսա­կե­տից: Տասնամյակնե­րով Արևմուտքի հետ զգույշ հեռա­վո­րություն պահպա­նած ՀՀ‑ը այս տարի ոչ միայն սերտացրեց կապը Արևմուտքի հետ, այլև հասավ Ֆրանսիա­յի, Մեծ Բրի­տա­նիա­յի ու ԱՄՆ հետ ռազմա­կան հարա­բե­րություննե­րի մակարդակ, ինչը էական նշա­նա­կություն ունի, եթե ոչ այդ պահին մատա­կա­րարվող ռազմամթերքի ու զենքի, ապա գոնե երկխո­սության գոյության ու զարգացման առումով, ինչը հնա­րա­վո­րություն է տալիս, որ Հայաստա­նը կարո­ղա­նա շփվել ոչ միայն նախկին ԽՍՀՄ ճամբա­րի, այլև դրա­նից դուրս գտնվող աշխարհի հետ: Այդ հարա­բե­րություննե­րը Արմուտքի հետ գրգռե­ցին ռուսա­կան զայրույթը, որի հետև­անքով Մոսկվան ոչ մեկ անգամ անդրա­դարձավ Հայաստան-Ռուսաստան հարա­բե­րություննե­րին՝ հայտա­րա­րե­լով, որ դրանք ենթարկվում են փորձության և մեղա­վո­րը Արևմուտքն է: Միա­ժա­մա­նակ Ռուսաստանն այդպես էլ չընդունեց իր հանցա­վոր անտարբե­րությունն ու համա­գործակցությունը ադրբե­ջա­նա-թուրքա­կան գործոննե­րի հետ, որին զոհ գնաց նաև հայոց Արցա­խը:

Ինչ վերա­բե­րում է բանա­կին, ապա, կարող ենք ասել, որ տարին բավա­կան հաջող կարող ենք համա­րել: Հայաստա­նը ոչ միայն մեծացրեց Հնդկաստա­նից մատա­կա­կարվող սպա­ռա­զի­նության քանա­կը, այլև սկսեց ներմուծել նաև ֆրանսիա­կան զենք: Հուսանք, որ այդ միտումը կշա­րունակվի և Հայաստա­նը ոչ միայն զենք կներմուծի, այլև կկա­րո­ղա­նա բանա­կի արմա­տա­կան-գաղա­փա­րա­կան հայե­ցա­կարգի փոփո­խումներ և նորա­մուծություններ կատա­րել, որով հայկա­կան բանա­կը իր էությամբ կսկսի անջատվել խորհրդա­յին հնա­ցած բարո­յա­մե­թո­դա­կան վիճա­կից և անցում կկա­տա­րի ավե­լի նոր ու կարև­որ մակարդա­կի, և մենք մոտ ապա­գա­յում կունե­նանք այն բանա­կը, որտեղ ոչ թե կիշխեն անտե­րությունը, իմի­տա­ցիան և քրեա­կան մտա­ծե­լա­կերպը, այլ գաղա­փա­րով ու տեխնի­կա­յով զինված պետա­կան կարև­ո­րա­գույն ինստի­տուտի կայացման քայլե­րը կկա­տարվեն:

Այս տարվա, համաշխարհա­յին մակարդա­կով անակնկա­լը արա­բա-իսրա­յե­լա­կան՝ մինչև օրս շարունակվող պատե­րազմն է: Այն սպանդը, որ տեղի է ունե­նում Գազա­յում, ցույց է տալիս, որ խաղաղ ու լուսա­վոր ապա­գա ասվա­ծը դեռևս շարունա­կում է մնալ երա­զանք: Գոնե հայե­րը, պիտի որ ամե­նից լավ իմա­նան խաղա­ղության գինը: Ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմը ևս դեռ ավարտված չէ ու շարունակվում է՝ քամե­լով երկու երկրնե­րին էլ ու շարունա­կե­լով տառա­պանք պատճա­ռել պատե­րազմի մշտա­կան զոհին՝ սովո­րա­կան մարդուն:

Մենք ավարտում ենք աշխա­տանքա­յին տարին և կվե­րա­դառնանք 2024թ. հունվա­րի 5‑ին:

Մնում է առողջություն և խաղա­ղություն մաղթել աշխարհին՝ ցանկա­նա­լով, որ գալիք 2024թ. մարդիկ ավե­լի շատ հիշեն հիմնա­կան արժեքնե­րի ու մարդկության մասին, քանի որ աշխարհը, առանց այն էլ շատ է տառա­պել մինչև օրս: Լիա­հույս ենք, որ 2024թ. հայ քաղա­քա­կան ու հասա­րա­կա­կան միտքն ավե­լի սթափ կլի­նի, անտարբե­րությունը կնա­հանջի՝ իր տեղը զիջե­լով ողջա­միտ պահանջկո­տությա­նը, ռացիո­նա­լիզմին: Հիշենք, որ մեր ժողովրդի առաջ դրված պարտա­կա­նություննե­րը և մարտահրա­վերնե­րը ոչ միայն չեն անհե­տա­ցել, այլև ավե­լի են շատա­ցել ու խտա­ցել, այնպես, որ մենք բոլորս շատ շատ բան ունենք անե­լու: Շուտով կավարտվի 2023‑ը և 2024‑ը մեզ 365 նոր հնա­րա­վո­րություն կտա ինչ որ բան անե­լու, փոխե­լու, կանխե­լու, կառուցե­լու համար: Թանկ գնա­հա­տենք ու իմաստա­լից օգտա­գործենք մեր ժամա­նա­կը՝ հանուն Հայաստա­նի Հանրա­պե­տության:

«Մեր Ուղին»-ը շնորհա­վո­րում է համայն հայության ԱՄա­նորն ու Սուրբ ծնունդը: Բարին ընդ ձեզ:

Առնչվող Հոդվածներ