15.8 C
Yerevan

2023‑ի Օրի­նա­կե­լի ՀՀ Գործիչնե­րը

Անցնող 2023-ին Մեր Ուղի­նը փորձեց իր գնա­հա­տա­կա­նը տալ ՀՀ հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան կյանքին և առանձացնել մի քանի գործիչնե­րի, որոնք մշտա­պես ակտիվ են եղել, մշտա­պես բարձրա­ձայնել են կարև­որ հարցե­րի մասին, նշել են հաճախ անտեսվող թերություններ, վրի­պումներ: Այդ մարդիկ(ինչպես նաև նրանց նման շատ ուրիշնե­րը) իրա­կա­նում մեծ աշխա­տանք են կատա­րում՝ ապա­հո­վե­լով հասա­րա­կության ոչ ֆորմալ կրթությունը, բարձրացնում տեղե­կատվության շրջա­նառման մակա­դակն ու ընդհա­նուր առմամբ բարձրացնում խոսքի դերն ու արժե­քը:

Մեր Ուղին

Ցանկա­ցած հասա­րա­կության շարժիչ ուժը կրթությունն է: Կրթությունն այն սուրը և միա­ժա­մա­նակ վահանն է, որը թույլ է տալիս հաջո­ղությամբ հաղթա­հա­րել ամեն տեսակ արգելքներն ու պաշտպանվել ամե­նա­տարբեր հարձա­կումնե­րից: Կրթությունը լույս և բարո­յա­կա­նություն է, որի դերի թերագնա­հա­տումը մի ողջ ժողովրդի կարող է բարո­յազրկել այն աստի­ճա­նի, որ նա չտարբե­րի սևը սպի­տա­կից, բարին՝ չարից: Եվ կիրթ հասա­րա­կությունն առանձնա­նում է նաև նրա­նով, որ իր մեջ ունի բազմա­թիվ ու բազմա­տե­սակ խմբեր, որոնք իրենց վրա են վերցնում հասա­րա­կության ամե­նօրյա կյանքը տաշե­լու, այն հղկե­լու և կեղտից մաքրե­լու գործը: Այդ խմբե­րը կարող են լինել որևէ մասնա­գի­տա­կան, մտավորական(ինչպես օրի­նակ Վերնա­տունը) կամ այլ, բայց նրա ներկա­յությունը չափա­զանց կարև­որ է: Քանի որ կրթությունն ինքն իրե­նով չի կարող տարածվել որպես երև­ույթ, հասա­րա­կությո­նը կարիք ունի տարբեր ոլորտնե­րի գործիչնե­րի, որոնք նրան խավա­րի մեջ չեն թողնի, նրան կեղծ արժեքնե­րով չեն կերակրի և դրախտի խոստումնե­րով դժոխք չեն առաջնորդի:

Հայաստա­նում անթիվ պատճառնե­րով չկա և դեռևս չի կարող լինել երջանկա­հի­շա­տակ, մեծ մտա­վո­րա­կան Հովհաննես Թումանյա­նի հիմնադրած Վերնա­տան նման մի եզա­կի երև­ույթ, բայց Հայաստա­նում, բարե­բախտա­բար կան բազմա­թիվ անհատներ, որոնք իրենց ամե­նօրյա աշխա­տանքով ի վիճա­կի են մասնա­կիո­րեն կատա­րե­լու այն գործը, որն իր ժամա­նա­կին կատա­րում էր Վերնա­տունը կամ  որը հիմա կատա­րում են նմա­նօ­րի­նակ խմբակնե­րը կայուն և նպա­տա­կասլաց հասա­րա­կություննե­րում:

Իր հիմնադրման պահից Մեր Ուղին‑ը ուշի ուշով հետև­ել է Հայաստա­նի հասա­րա­կա­կան և քաղա­քա­կան դաշտում գործունեություն ծավա­լող գործիչնե­րին: Բացի նրա­նից, որ նպա­տակ կար նրանց միջո­ցով հասա­րա­կությա­նը գրա­գետ և կիրթ տեղե­կատվություն տալու, նաև էապես կարև­որ էր այսպես ասած ծաղկա­քաղ անել և առանձնացնել այն գործիչնե­րին, որոնց խոսքն արժա­նի է լսվե­լու և ընդհա­կա­ռա­կը՝ ոչ մի բառով չհի­շա­տա­կել նրանց, որոնք ընդա­մե­նը սեփա­կան կամ մասնա­վոր այլ շահ են սպա­սարկել:

Հատկա­պես 2023թ.-ի ընթացքում Մեր Ուղի­նը փորձեց հասկա­նալ, թե ՀՀ հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան կյանքում ովքեր են գործունեություն ծավա­լում, ինչ են նրանք ասում և ինչ նշա­նա­կություն ունեն նրանց խոսքե­րը և ինչպես կարե­լի է կիրա­ռել այդ ամե­նը:

Հասկա­նա­լի պատճառնե­րով մենք չենք կարող ամբողջա­կան կամ կատարյալ ցանկ ներկա­յացնել մի քանի օբյեկտիվ պատճառնե­րով: Նախ՝ Հայաստա­նի հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան կյանքը, լինե­լով անհա­վա­նա­կան խայտաբղետ գործիչնե­րով լեցուն, հնա­րա­վո­րություն չի տալիս ծանո­թա­նա­լու նրանց բոլո­րի գործունեությա­նը և շատ ու շատ արժա­նի մարդիկ պարզա­պես դուրս են մնում լրա­հո­սից՝ ոչ արդյունա­վետ գովազդի կամ մատուցման պատճա­ռով: Բացի դրա­նից, հայ հասա­րա­կությունն անընդհատ իր մեջ աճեցնում է տարբեր գործիչնե­րի, որոնց գործունեությունը  սակայն, ժամա­նա­կի և իրա­կա­նության առաջ պետք է քննություն բռնի, այդ իսկ պատճա­ռով էլ ոչ բոլոր նորեկ գործիչնե­րին կարե­լի է որպես օրի­նակ մատուցել:

Հասկա­նա­լի է, որ խոսե­լով հասա­րա­կությա­նը օրի­նակ ծառա­յող և նրանց խոսքե­րը արժե­քա­վոր լինե­լուն մենք նկա­տի ունենք յուրա­տե­սակ էլի­տա­յի, որի կայա­ցումը օր առաջ է պետք հայ հասա­րա­կությա­նը: Հայ հասա­րա­կությունը օդի ու ջրի պես կարիք ունի կիրթ ու գիտա­կից մարդկանց: Կարիք ունի նաև, որ այդ կիրթ ու գիտա­կից մարդիկ չլռեն և խոսեն, գործեն, քանի որ լռությունը միշտ չէ, որ պատվո լրջության գիտակցում է: Լռությունը կարող է նաև համա­ձայնության ու անտարբե­րության նշան ընկալվել, մի բան, որն այսօր ախտա­հա­րում է հայ հասա­րա­կությա­նը:

Էակա­նո­րեն կարև­որ է նաև, որ Հայաստա­նում գրա­գի­տությունը, քաղա­քակրթությունը հաղթեն քրեա-օլի­գարխիկ նստվածքին ու դիլե­տանտ-զվարճա­մոլ սկզբունքին: Եթե դրանցից առաջնա­յի­նը հասա­րա­կությա­նը դարձնում է ագրե­սիվ և հանցա­գործ, ապա երկրորդը՝ անբա­րո­յա­կան, անգրա­գետ և անընկա­լունակ:

Անցնող 2023-ին Մեր Ուղի­նը փորձեց իր գնա­հա­տա­կա­նը տալ ՀՀ հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան կյանքին և առանձացնել մի քանի գործիչնե­րի, որոնք մշտա­պես ակտիվ են եղել, մշտա­պես բարձրա­ձայնել են կարև­որ հարցե­րի մասին, նշել են հաճախ անտեսվող թերություններ, վրի­պումներ: Այդ մարդիկ(ինչպես նաև նրանց նման շատ ուրիշնե­րը) իրա­կա­նում մեծ աշխա­տանք են կատա­րում՝ ապա­հո­վե­լով հասա­րա­կության ոչ ֆորմալ կրթությունը, բարձրացնում տեղե­կատվության շրջա­նառման մակա­դակն ու ընդհա­նուր առմամբ բարձրացնում խոսքի դերն ու արժե­քը:

 Մենք ցանկա­նում ենք նշել, մեր կարծի­քով, տվյալ ոլորտում անցած տարի աչքի ընկած մասնա­գետնե­րին, քանի որ նրանք մշտա­պես ուշադրության կենտրո­նում են պահել գրե­թե բոլոր կարև­որ հարցե­րը, տվել սպա­ռիչ մեկնա­բա­նություն, ինչով էլ օգնել են հասա­րա­կությա­նը՝ կողմնո­րոշվե­լու կամ պարզա­պես մտա­ծե­լու:

Եվ այսպես, Մեր Ուղին‑ի կարծքով 2023թ.-ի հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան ոլորտի տարբեր անվա­նա­կարգե­րում իրենց գործունեությամբ առանձնա­նում են հետևյալ գործիչնե­րը՝

Վերլուծա­բան՝ Հակոբ Բադալյան 

Քաղա­քա­գետ՝ Դավիթ Ստե­փանյան

 Հասա­րա­կա­կա­կան գործիչ՝ Հովսեփ Խուրշուդյան

 Ընդդի­մա­դիր քաղա­քա­կան գործիչ՝ Արամ Սարգսյան

Մտա­վո­րա­կան՝ Հակոբ Մովսես

 Մշա­կութա­յին գործիչ՝ Ռուբեն Բաբա­յան

Ռազմա­կան փորձա­գետ՝ Արծրուն Հովհաննիսյան:

Անշուշտ այս ցանկը կարե­լի էր շատ ավե­լի լայնացնել, սակայն, ինչպես արդեն նշե­ցինք, հնա­րա­վոր չէ առանձնացնել նրանց բոլո­րին, մենք պարզա­պես մեր կողմից փորձե­ցինք ներկա­յացնել այն մարդկանց անուննե­րը, որոնք անտարբեր չեն եղել Հայաստա­նի հետ կատարվող իրադրություննե­րին և խոսել են դրանց մասին՝ միա­ժա­մա­նակ նաև իրենց աշխա­տանքով օգնե­լով լայն հասա­րա­կությա­նը՝ ինքնա­կողմնո­րոշվեու և ավե­լի մատչե­լի մակարդա­կով իրա­կա­նությունը հասկա­նա­լու համար:

Մենք ցանկա­նում ենք շնորհա­կա­լություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր անցած տարվա ընթացքում չեն զզվել ու հիասթափվել Հայաստա­նից, քաջա­բար են ընդունել իրա­կա­նությունը, չեն մեղադրել բոլո­րին իրենցից բացի և պատրաստա­կա­մո­րեն շարունա­կել են իրենց գործունեությունը: Նրանց մեջ կան բոլոր ոլորտնե­րի ներկա­յա­ցուցիչներ: Այդ մարդիկ, որոնց բոլո­րի անունը դժբախտա­բար չգի­տենք, առա­ձին-առա­ձին իրա­կա­նացնում են այն, ինչը միասնա­բար անե­լու դեպքում կարող են մի ողջ ժողովրդի ոտքի կանգնեցնել:

Մենք շատ ենք օգտա­գործում մտա­վո­րա­կան և էլի­տա բառե­րը, ընդ որում դրանք բավա­կան լղոզված են ու անո­րոշ, շատ դեպքե­րում հնա­րա­վոր չէ հասկա­նալ, թե ով է էլի­տա և ինչու:

Էլի­տան ու մտա­վո­րա­կա­նը, մեր համոզմամբ այն մարդիկ են, ովքեր անհանգստա­նում են Հայաստա­նի համար, ազնիվ են իրենց մտա­հո­գության մեջ, փորձում են ինչ որ տեղ ինչ որ բան անել, ուղղել: Ոմանք դա անում են հասա­րա­կա­կան գործունեությամբ, ոմանք՝ քաղա­քա­կա­նությամբ, գիտությամբ, կրթությամբ, արվեստով, մշա­կութով և հենց այդ գործուե­նությունն է նրանց առանձնացնում անձնա­կան շահը ամե­նից վեր դասող և դեմա­գոգ պատվեր կատա­րողնե­րից: Մեր Ուղին‑ի կարծի­քով, ներկա­յացված մարդիկ լավա­գույնս են արտա­ցո­լում այն հսկա բանա­կը, որն անտե­սա­նե­լիո­րեն, օր ու գիշեր է ծավա­լում իր ոչ հաշվե­լի գործունեությունը՝ հանուն ամե­նա­պարզ ու հասկա­նա­լի իրա­կա­նության:

Մենք հաջո­ղություն և բեղուն աշխա­տանքա­յին տարի ենք մաղթում Հայաստա­նի համար աշխա­տող ու Հայաստա­նով ապրող բոլոր մարդկանց: Թող որ նրանք քաջ առողջություն ունե­նան և թող խաղա­ղությունն ու հաջո­ղությունը լինի մեր բոլո­րի մեծա­գույն արժեք Հայաստա­նի ամե­նօրյա ուղե­կի­ցը: Թող որ նրանք միայն արդյունա­վետ, դրա­կան ու բարի առիթներ ունե­նան վերլուծե­լու, խոսե­լու, բացատրե­լու և սովո­րեցնե­լու համար: 

Բոլո­րին արդյունա­վետ և խաղաղ աշխա­տանքա­յին տարի ենք մաղթում: 

Առնչվող Հոդվածներ