ՄԵՐ ՈՒՂԻՆ

2023-ի Օրինակելի ՀՀ Գործիչները

Անցնող 2023-ին Մեր Ուղինը փորձեց իր գնահատականը տալ ՀՀ հասարակական-քաղաքական կյանքին և առանձացնել մի քանի գործիչների, որոնք մշտապես ակտիվ են եղել, մշտապես բարձրաձայնել են կարևոր հարցերի մասին, նշել են հաճախ անտեսվող թերություններ, վրիպումներ: Այդ մարդիկ(ինչպես նաև նրանց նման շատ ուրիշները) իրականում մեծ աշխատանք են կատարում՝ ապահովելով հասարակության ոչ ֆորմալ կրթությունը, բարձրացնում տեղեկատվության շրջանառման մակադակն ու ընդհանուր առմամբ բարձրացնում խոսքի դերն ու արժեքը:

Մեր Ուղին

Ցանկացած հասարակության շարժիչ ուժը կրթությունն է: Կրթությունն այն սուրը և միաժամանակ վահանն է, որը թույլ է տալիս հաջողությամբ հաղթահարել ամեն տեսակ արգելքներն ու պաշտպանվել ամենատարբեր հարձակումներից: Կրթությունը լույս և բարոյականություն է, որի դերի թերագնահատումը մի ողջ ժողովրդի կարող է բարոյազրկել այն աստիճանի, որ նա չտարբերի սևը սպիտակից, բարին՝ չարից: Եվ կիրթ հասարակությունն առանձնանում է նաև նրանով, որ իր մեջ ունի բազմաթիվ ու բազմատեսակ խմբեր, որոնք իրենց վրա են վերցնում հասարակության ամենօրյա կյանքը տաշելու, այն հղկելու և կեղտից մաքրելու գործը: Այդ խմբերը կարող են լինել որևէ մասնագիտական, մտավորական(ինչպես օրինակ Վերնատունը) կամ այլ, բայց նրա ներկայությունը չափազանց կարևոր է: Քանի որ կրթությունն ինքն իրենով չի կարող տարածվել որպես երևույթ, հասարակությոնը կարիք ունի տարբեր ոլորտների գործիչների, որոնք նրան խավարի մեջ չեն թողնի, նրան կեղծ արժեքներով չեն կերակրի և դրախտի խոստումներով դժոխք չեն առաջնորդի:

Հայաստանում անթիվ պատճառներով չկա և դեռևս չի կարող լինել երջանկահիշատակ, մեծ մտավորական Հովհաննես Թումանյանի հիմնադրած Վերնատան նման մի եզակի երևույթ, բայց Հայաստանում, բարեբախտաբար կան բազմաթիվ անհատներ, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով ի վիճակի են մասնակիորեն կատարելու այն գործը, որն իր ժամանակին կատարում էր Վերնատունը կամ  որը հիմա կատարում են նմանօրինակ խմբակները կայուն և նպատակասլաց հասարակություններում:

Իր հիմնադրման պահից Մեր Ուղին-ը ուշի ուշով հետևել է Հայաստանի հասարակական և քաղաքական դաշտում գործունեություն ծավալող գործիչներին: Բացի նրանից, որ նպատակ կար նրանց միջոցով հասարակությանը գրագետ և կիրթ տեղեկատվություն տալու, նաև էապես կարևոր էր այսպես ասած ծաղկաքաղ անել և առանձնացնել այն գործիչներին, որոնց խոսքն արժանի է լսվելու և ընդհակառակը՝ ոչ մի բառով չհիշատակել նրանց, որոնք ընդամենը սեփական կամ մասնավոր այլ շահ են սպասարկել:

Հատկապես 2023թ.-ի ընթացքում Մեր Ուղինը փորձեց հասկանալ, թե ՀՀ հասարակական-քաղաքական կյանքում ովքեր են գործունեություն ծավալում, ինչ են նրանք ասում և ինչ նշանակություն ունեն նրանց խոսքերը և ինչպես կարելի է կիրառել այդ ամենը:

Հասկանալի պատճառներով մենք չենք կարող ամբողջական կամ կատարյալ ցանկ ներկայացնել մի քանի օբյեկտիվ պատճառներով: Նախ՝ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը, լինելով անհավանական խայտաբղետ գործիչներով լեցուն, հնարավորություն չի տալիս ծանոթանալու նրանց բոլորի գործունեությանը և շատ ու շատ արժանի մարդիկ պարզապես դուրս են մնում լրահոսից՝ ոչ արդյունավետ գովազդի կամ մատուցման պատճառով: Բացի դրանից, հայ հասարակությունն անընդհատ իր մեջ աճեցնում է տարբեր գործիչների, որոնց գործունեությունը  սակայն, ժամանակի և իրականության առաջ պետք է քննություն բռնի, այդ իսկ պատճառով էլ ոչ բոլոր նորեկ գործիչներին կարելի է որպես օրինակ մատուցել:

Հասկանալի է, որ խոսելով հասարակությանը օրինակ ծառայող և նրանց խոսքերը արժեքավոր լինելուն մենք նկատի ունենք յուրատեսակ էլիտայի, որի կայացումը օր առաջ է պետք հայ հասարակությանը: Հայ հասարակությունը օդի ու ջրի պես կարիք ունի կիրթ ու գիտակից մարդկանց: Կարիք ունի նաև, որ այդ կիրթ ու գիտակից մարդիկ չլռեն և խոսեն, գործեն, քանի որ լռությունը միշտ չէ, որ պատվո լրջության գիտակցում է: Լռությունը կարող է նաև համաձայնության ու անտարբերության նշան ընկալվել, մի բան, որն այսօր ախտահարում է հայ հասարակությանը:

Էականորեն կարևոր է նաև, որ Հայաստանում գրագիտությունը, քաղաքակրթությունը հաղթեն քրեա-օլիգարխիկ նստվածքին ու դիլետանտ-զվարճամոլ սկզբունքին: Եթե դրանցից առաջնայինը հասարակությանը դարձնում է ագրեսիվ և հանցագործ, ապա երկրորդը՝ անբարոյական, անգրագետ և անընկալունակ:

Անցնող 2023-ին Մեր Ուղինը փորձեց իր գնահատականը տալ ՀՀ հասարակական-քաղաքական կյանքին և առանձացնել մի քանի գործիչների, որոնք մշտապես ակտիվ են եղել, մշտապես բարձրաձայնել են կարևոր հարցերի մասին, նշել են հաճախ անտեսվող թերություններ, վրիպումներ: Այդ մարդիկ(ինչպես նաև նրանց նման շատ ուրիշները) իրականում մեծ աշխատանք են կատարում՝ ապահովելով հասարակության ոչ ֆորմալ կրթությունը, բարձրացնում տեղեկատվության շրջանառման մակադակն ու ընդհանուր առմամբ բարձրացնում խոսքի դերն ու արժեքը:

 Մենք ցանկանում ենք նշել, մեր կարծիքով, տվյալ ոլորտում անցած տարի աչքի ընկած մասնագետներին, քանի որ նրանք մշտապես ուշադրության կենտրոնում են պահել գրեթե բոլոր կարևոր հարցերը, տվել սպառիչ մեկնաբանություն, ինչով էլ օգնել են հասարակությանը՝ կողմնորոշվելու կամ պարզապես մտածելու:

Եվ այսպես, Մեր Ուղին-ի կարծքով 2023թ.-ի հասարակական-քաղաքական ոլորտի տարբեր անվանակարգերում իրենց գործունեությամբ առանձնանում են հետևյալ գործիչները՝

Վերլուծաբան՝ Հակոբ Բադալյան 

Քաղաքագետ՝ Դավիթ Ստեփանյան

 Հասարակակական գործիչ՝ Հովսեփ Խուրշուդյան

 Ընդդիմադիր քաղաքական գործիչ՝ Արամ Սարգսյան

Մտավորական՝ Հակոբ Մովսես

 Մշակութային գործիչ՝ Ռուբեն Բաբայան

Ռազմական փորձագետ՝ Արծրուն Հովհաննիսյան:

Անշուշտ այս ցանկը կարելի էր շատ ավելի լայնացնել, սակայն, ինչպես արդեն նշեցինք, հնարավոր չէ առանձնացնել նրանց բոլորին, մենք պարզապես մեր կողմից փորձեցինք ներկայացնել այն մարդկանց անունները, որոնք անտարբեր չեն եղել Հայաստանի հետ կատարվող իրադրություններին և խոսել են դրանց մասին՝ միաժամանակ նաև իրենց աշխատանքով օգնելով լայն հասարակությանը՝ ինքնակողմնորոշվեու և ավելի մատչելի մակարդակով իրականությունը հասկանալու համար:

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր անցած տարվա ընթացքում չեն զզվել ու հիասթափվել Հայաստանից, քաջաբար են ընդունել իրականությունը, չեն մեղադրել բոլորին իրենցից բացի և պատրաստակամորեն շարունակել են իրենց գործունեությունը: Նրանց մեջ կան բոլոր ոլորտների ներկայացուցիչներ: Այդ մարդիկ, որոնց բոլորի անունը դժբախտաբար չգիտենք, առաձին-առաձին իրականացնում են այն, ինչը միասնաբար անելու դեպքում կարող են մի ողջ ժողովրդի ոտքի կանգնեցնել:

Մենք շատ ենք օգտագործում մտավորական և էլիտա բառերը, ընդ որում դրանք բավական լղոզված են ու անորոշ, շատ դեպքերում հնարավոր չէ հասկանալ, թե ով է էլիտա և ինչու:

Էլիտան ու մտավորականը, մեր համոզմամբ այն մարդիկ են, ովքեր անհանգստանում են Հայաստանի համար, ազնիվ են իրենց մտահոգության մեջ, փորձում են ինչ որ տեղ ինչ որ բան անել, ուղղել: Ոմանք դա անում են հասարակական գործունեությամբ, ոմանք՝ քաղաքականությամբ, գիտությամբ, կրթությամբ, արվեստով, մշակութով և հենց այդ գործուենությունն է նրանց առանձնացնում անձնական շահը ամենից վեր դասող և դեմագոգ պատվեր կատարողներից: Մեր Ուղին-ի կարծիքով, ներկայացված մարդիկ լավագույնս են արտացոլում այն հսկա բանակը, որն անտեսանելիորեն, օր ու գիշեր է ծավալում իր ոչ հաշվելի գործունեությունը՝ հանուն ամենապարզ ու հասկանալի իրականության:

Մենք հաջողություն և բեղուն աշխատանքային տարի ենք մաղթում Հայաստանի համար աշխատող ու Հայաստանով ապրող բոլոր մարդկանց: Թող որ նրանք քաջ առողջություն ունենան և թող խաղաղությունն ու հաջողությունը լինի մեր բոլորի մեծագույն արժեք Հայաստանի ամենօրյա ուղեկիցը: Թող որ նրանք միայն արդյունավետ, դրական ու բարի առիթներ ունենան վերլուծելու, խոսելու, բացատրելու և սովորեցնելու համար: 

Բոլորին արդյունավետ և խաղաղ աշխատանքային տարի ենք մաղթում: 

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *