18.7 C
Yerevan

Ռուսաստա­նը Խանդում Է

Ռուսաստա­նը զգուշա­նում է, որ Հայաստա­նը կարող է ունե­նալ ՀՕՊ միջոցներ, որոնց վերահսկումը ռուսնե­րի ձեռքում չի լինի, չեն կարո­ղա­նա իրենց ուզած ժամա­նակ միացնել-անջա­տել, չեն կարո­ղա­նա վերահսկել Հայաստա­նի ռազմա­կան հնա­րա­վո­րություննե­րը և այլևս չեն կարո­ղա­նա «անվտանգա­յին հովա­նա­վո­րի» դեր տանել, մի բան, որին այլևս ոչ ոք չի հավա­տում:

Արա­յիկ Մկրտումյան

Հայաստա­նը վերջնա­կա­նա­պես վերածվել է տեղե­կատվա­կան-քարոզչա­կան ազատ գոտու: Ով ինչ ուզում գալիս խոսում գնում է: Ով ինչ ուզում քարո­զում է, ով ինչպես կարո­ղա­նում, իր ուզածն առաջ է գցում ու պարտադրում իրե­նը: Ընդ որում ոչ միայն ներքա­ղա­քա­կան առումով: Հարցը դուրս է եկել ներքա­ղա­քա­քա­կան կուսակցա­կան շրջա­նայկնե­րից:

Հավա­նա­բար շատե­րը տեսան ֆոտոլրագրող Ալեքսանդր Պատրի­նի հրա­պա­րա­կումն այն մասին, որ ինքը դեկտեմբե­րի 31-ին կեսգի­շե­րից կես ժամ առաջ դուրս է եկել ու տեսել, որ Նոր տարվա գիշե­րը պատկա­նում է օտա­րերկրա­ցի­նե­րին, որ հրա­պա­րա­կը լի է ագրե­սիվ ու ոչ սթափ հնդիկնե­րով, փողո­ցում միայն այն հայերն են, որոնց համար փողո­ցը տունն է: Դրա­նից առաջ ու հետո այսպես կոչված, կես բերան հակահնդկա­կան տրա­մադրություններ են ծագել հասա­րա­կա­կան դաշտում: Ինչ որ տեղե­րից անընդհատ խոսում են այն մասին, որ հնդիկնե­րը շուտով կգան, կլցվեն Հայաստան, մեզնից շատ կլի­նեն և կսե­փա­կա­նեցնեն Հայաստա­նը: Ոմանք նաև ինչ որ հրե­շա­վոր թվեր են բարձրա­ձայնում, որ Հայաստա­նում կան հարյուր հազա­րա­վոր հնդիկներ(ինչը միանշա­նակ այդպես չէ), և ընդհա­նուր մտա­վա­խության պատկեր է ստեղծվում, որ Հայաստա­նը մեր ձեռքից գնում է:

Ինչ որ առումով այդ անհանգստությունը հասկա­նա­լի է, որովհետև խոսքը վերա­բե­րում է մեկ ու կես միլիարդա­նոց Հնդկաստա­նին: Կենցա­ղով ու կենսա­կերպով, սոցիա­լա­կան այլ չափա­նիշնե­րով և ընդհա­նուր մշա­կութա­յին այլա­կերպության հետև­անքով հնդիկնե­րը փոքր ինչ ավե­լի օտար են ընկալվում, քան ասենք նույն ռուսնե­րը: Բայց այն, որ ռուսներն են անհանգստա­նում, առա­ջին հայացքից անհասկա­նա­լի է: Մանա­վանդ, որ Հայաստա­նում մեծ քանա­կությամբ ռուսներ կան, որոնք եկել ու ապրում են այստեղ, ընդ որում նրանց թիվը մի քանի անգամ ավե­լի շատ է քանի հնդիկնե­րի­նը: Ընդ որում զարմա­նա­լի է, որ ռուսնե­րը բողո­քում են հնդիկնե­րի ոչ սթափ պահվածքից այն դեպքում, երբ առա­վել հաճախ հենց ռուսներն են աչքի ընկնում անա­դեկվատ պահվածքով: Հավա­նա­բար Պատրի­նը չի հիշում կամ չի ուզում հիշել, որ հենց ռուսներն էին պոռնոֆիլմ նկա­րա­հա­նել Էրե­բունու ամրոց-թանգա­րա­նում ու այն տեղադրել համա­ցանցում, ռուսներն են հարբել ու հարձակվել սուրճի վաճա­ռո­ղի վրա, ջարդել բաժակներ, այլ վաճա­ռողնե­րին ծաղրել, նրանց վրա մրգեր շպրտել և բացա­հայտ վիրա­վո­րել, հայհո­յել  մարդկանց, ռուս զինվորն է մի ողջ ընտանքի գնդա­կա­հա­րել Գյումրիում…մի խոսքով հիշե­լու շատ բան կա, ընդ որում սա դեռ առանց որևէ քաղա­քա­կա­նության: Անհատ մադկանց անհա­տա­կան գործո­ղություններ են: Եվ այս պարա­գա­յում երբ ռուսնե­րը վրդո­վում են, թե տեսեք հնդիկնե­րը եկել լցվել են ու իրենց ադեկվատ չեն պահում, զարմա­նում ես:

Իսկ հիմա անցնենք ռուսնե­րի մտա­հո­գության քաղա­քա­կան հատվա­ծին: Բոլո­րին հայտնի է, որ Հայաստանն ու Հնդկաստա­նը ռազմա­քա­ղա­քա­կան խորա­ցող հարա­բե­րություններ են կառուցում: Հնդկաստա­նը միակ երկիրն է, որ ակտիվ զենք է վաճա­ռում Հայաստա­նին, ցուցա­բե­րում է քաղա­քա­կան-դիվա­նա­գի­տա­կան աջակցություն: Հնդիկնե­րը տալիս են այն զենքը, որը ռուսնե­րը չեն տալիս կամ այլևս չեն կարո­ղա­նում տալ: Հնդկաստա­նը գոնե զենքի առումով մոտ ապա­գա­յում կարող է լիո­վին փոխա­րի­նել Ռուսաստա­նին, ինչը բնա­կա­նա­բար Մետրո­պո­լիա­յի դուրը չի գալիս: Հարցը միայն զենքի վաճառքի օգուտը չէ, այլ այն, որ քանի դեռ Հայաստա­նը ռուսա­կան զենքի դաշտում է, նշա­նա­կում է Ռուսաստանն է հսկում, թե Հայաստա­նը ինչ զենք ունե­նա, ինչքան ունե­նա: Ռուսաստա­նը զգուշա­նում է, որ Հայաստա­նը կարող է ունե­նալ ՀՕՊ միջոցներ, որոնց վերահսկումը ռուսնե­րի ձեռքում չի լինի, չեն կարո­ղա­նա իրենց ուզած ժամա­նակ միացնել-անջա­տել, չեն կարո­ղա­նա վերահսկել Հայաստա­նի ռազմա­կան հնա­րա­վո­րություննե­րը և այլևս չեն կարո­ղա­նա «անվտանգա­յին հովա­նա­վո­րի» դեր տանել, մի բան, որին այլևս ոչ ոք չի հավա­տում: Բացի ռազմա­կան հարցե­րից, կա նաև Հնդկաստա­նից դեպի Եվրո­պա գնա­ցող մեծ առևտրա­յին ճանա­պա­հի նախա­գի­շը, որը գուց եև անցնի Հայաստա­նով: Թեև դեռևս պարզ չէ, թե ինչ ճակա­տա­գիր կունա­նա ճանա­պարհը, բայց Ռուսաստա­նի համար պարզ է, որ եթե Հայաստա­նը դուրս եկավ իր տնտե­սա­կան ու ռազմա­կան, էներգե­տիկ լծի տակից, ապա ինքն այստեղ այլևս անե­լիք չունի:

Ահա, թե ինչու է ռուս լրագրողն անհանգստա­նում, որ Երև­ա­նում հնդիկնե­րը ամա­նոր են նշում ու իրենց «լավ չեն պահում»: Ահա, թե ինչն է ռուսա­կան անհանգստության իրա­կան պատճա­ռը: Թե չէ տարօ­րի­նակ է, որ մոլո­րա­կի ամե­նա­բազմազգ երկրնե­րից մեկը հանկարծ անհասկա­նա­լի հետաքրքրություն է ցույց տալիս, թե Երև­ա­նում հնդիկներն ինչ արե­ցին, ինչ չարե­ցին:

Այնպես, որ պետք չէ ընկնել ռուսա­կան այս «հայա­սեր» անհանգստության ծուղա­կը, ազգայնա­կա­նություն խաղալ ռուսա­կան սցե­նա­րով և Հայաստա­նի գլխին եկած բոլոր փորձանքնե­րի զայրույթն ուղղել դրանց հետ ոչ մի կապ չունե­ցող հնդիկնե­րի գլխին: Եթե Հայաստա­նում անի­մաստ նեղացնեն հնդիկնե­րին, ապա Հնդկաստա­նը կարող է նեղացնել Հայաաստա­նին: Սա ևս հասկա­նալ է պետք: 

Անշուշտ սա չի նշա­նա­կում, որ հնդիկներրին իրա­վունք  է տրվում Հայաստա­նում անել ինչ ուզում են: Նրանք, ինչպես և ցանկա­ցած այլ ազգի ներկա­յա­ցուցիչ, պարտա­վոր են հարգել ՀՀ Սահմա­նադրությունը և օրենքի խախտման դեպքում անհա­պաղ ենթարկվեն  պատասխա­նատվության: Այդպես է բոլոր երկրնե­րում: Եվ պետք չէ հնդիկնե­րի նկատմամբ կեղծ ատե­լություն գենե­րացնել և հարա­բե­րություննե­րը փչացնել մի ժողովրդի հետ, որը միշտ բարի է տրա­մադրված եղել հայե­րի հանդեպ: Պատմությա­նը շատ թե քիչ մարդիկ լավ գիտեն, հնդկա­հայ գաղթօ­ջա­խի, նշա­նա­կության մասին: Ի վերջո հայերն ու հնդիկնե­րը իրար հետ առևտուր էին անում ու հարա­բե­րություններ ունեին դեռևս այն  ժամա­նակնե­րում, երբ «ռուս» հասկա­ցո­ղություն դեռևս գոյություն էլ չուներ: Այնպես, որ պետք չէ ռեալ ու հավա­նա­կան գործընկե­րոջ ոտքե­րը անհարկի տրո­րել, որովհետև ռուսներն այդպես են ուզում:

Իսկ այն հարցով, որ հնդիկնե­րը կգան, կշա­տա­նան, կսկսեն այստեղ հարցեր լուծել, ապա ի՞նչ է պետք անել, որ օտա­րերկրա­ցին իրեն հյուրի փոխա­րեն տանտեր չզգա: Ամե­նից առաջ ունե­նալ իրոք ազգա­յին հասա­րա­կություն, ոչ թե կեղծ ու ագրե­սիվ պաթոս: Պետք է ունե­նալ այնպի­սի կրթություն և այնպի­սի գիտակցություն, որը տանտի­րո­ջը կտարբե­րի հյուրից և ոչ ոք չի կարո­ղա­նա խլել մեր տունը՝ լինեն հնդիկնե­րը կամ ռուսնե­րը:

Իսկ վերջում հիշենք ևս երկու բան: Այն, որ հնդիկներն այստեղ կատա­րում են հիմնա­կա­նում սպա­սարկման ստո­րին օղակնե­րի աշխա­տանք, դա նրանց ավե­լի ցածր ու վատը չի դարձնում: Աշխա­տե­լը ամոթ չէ, աշխա­տե­լը պատիվ է: Ամո­թը ծուլությունն ու ուրի­շից հաց խնդրելն է: Պետք չէ ռասիստա­կան ու քամահրա­կան վերա­բերմունք ունե­նալ նրանց նկատմամբ, քանի որ հայե­րից շատ շատերն են արտա­սահմա­նում նման կարգա­վի­ճա­կում ու նույնիսկ ավե­լի ցածր: Հնդիկնե­րը կգան ու կգրավե՞ն Հայաստա­նը: իսկ ինչո՞ւ հայե­րը չեն  գալիս ու ապրում Հայաստա­նում: Դժվա՞ր է այստեղ: Չգիտե՞ք, որ հողը պարապ չի մնում: Եթե հայե­րը այստեղ չապրեն, ապա կապրի մեկ ուրի­շը ու այս դեպքում խնդի­րը մեր մեջ է, ոչ թե այլ ազգե­րի:

Ու նաև հիշենք, որ հայերն այն ժողո­վուրդն են, ովքեր առա­վել քան որևէ մեկը գիտե, թե ինչ է նշա­նա­կում գաղթ ու օգնության խնդրանք: Հայե­րը շատ շատ երկրներ են մահա­պուրծ գնա­ցել ու հաճախ ստա­ցել են ջերմ ու բարի վերա­բերմունք: Ապե­րախտ չլի­նենք, չմո­ռա­նանք անցյա­լը:  Տարբե­րենք մեր բարե­կա­մին ու թշնա­մուն:  

Առնչվող Հոդվածներ