31.2 C
Yerevan

Երբ Գալիս Է …Ահա­զանգը

Տարա­ծաշրջա­նում լարվա­ծությունն աճում է: Փետրվա­րի 7 –ին Ադրբե­ջա­նում՝ արտա­հերթ, մարտի 17-ին՝ Ռուսաստա­նում նախա­գա­հի հերթա­կան, մարտի 31-ին Թուրքիա­յում տեղա­կան ինքնա­կա­ռա­վարման մարմիննե­րի ընտրություններ են:

Վահրամ Աթա­նեսյան

Արցա­խի դեմ պատե­րազմից մեկ տարի առաջ՝ 2019թ. հոկտեմբե­րի 11-ին ԱՊՀ Աշգա­բա­դի գագաթնա­ժո­ղո­վում Ռուսաստա­նի նախա­գահ Պուտի­նի բացման խոսքից հետո առա­ջին ձայնի իրա­վունքը տրվեց Իլհամ Ալիեւին, որի ելույթն ամբողջա­պես կառուցված էր ֆաշիզմի դեմ ԽՍՀՄ պայքա­րին Ադրբե­ջա­նի «մատուցած բացա­ռաիկ ծառա­յություննե­րի» շեշտադրման վրա, ինչից հետո նա ափսո­սանք հայտնեց, որ ԱՊՀ-ում կան երկրներ, որ «հերո­սացնում են ֆաշիզմի գործա­կալնե­րին» եւ կոնկրե­տա­ցավ, որ Հայաստա­նի նախկին իշխա­նություննե­րը Երեւա­նի կենտրո­նում կանգնեցրել են Գարե­գին Տեր-Հարությունյա­նի արձա­նը, որ «Գերե­գին Նժդեհ ծածկանվան տակ ֆաշիստա­կան գենե­րալ էր»: Ալիեւը շեշտեց, որ Հայաստա­նի նոր իշխա­նություններն այդ «արձանն ապա­մոնտա­ժե­լու ուղղությամբ ոչ մի քայլ չեն անում»:

Հետեւեց Հայաստա­նի վարչա­պե­տի պատասխա­նը: Նա ասաց, որ Հայաստա­նում Նժդե­հը հերո­սացվում է որպես թուրքե­րի դեմ պատե­րազմի մասնա­կից, Նժդե­հը մահա­ցել է Վլա­դի­մի­րի բանտում, որտեղ պատիժ են կրել շատ այլա­խոհներ, ռուս գրող Սոլժե­նի­ցի­նը ԳՈՒԼԱԳ է տեսել, եւ մենք չենք կարող խորհրդա­յին իշխա­նություննե­րի կողմից բռնա­դատվածնե­րին «ժողովրդի թշնա­մի» անվա­նել: Մինչ այդ Ալիեւը Ադրբե­ջա­նի պետա­կան համալսա­րա­նի հարյուրամյա­կի միջո­ցառմա­նը ելույթում խոսել էր Երեւա­նում Նժդե­հի արձանն ապա­մոնտա­ժե­լու «անհրա­ժեշտությունից»: ԱՊՀ գագաթնա­ժո­ղո­վում հարցի վերա­րարծարծումն ակնհայտո­րեն համա­ձայնեցված էր Ռուսաստա­նի նախա­գահ Պուտի­նի հետ:

Այսօր Բաքվի «Թուրան» գործա­կա­լությունը կրկին անդրա­դարձել է Հայաստա­նում «ֆաշիզմի հերո­սացման» թեմա­յին: Առի­թը Նժդե­հի արձա­նի մոտ մի քանի երի­տա­սարդնե­րի ակցիան է, ինչին, ըստ Բաքվի լրատվա­մի­ջո­ցի՝ չափա­զանց «կոշտ պատասխան է տվել Հայաստա­նում եւ Մոլդո­վա­յում Իսրա­յե­լի դեսպա­նը»: Ադրբե­ջա­նա­կան լրատվա­մի­ջո­ցը մեջբե­րել է X սոցիա­լա­կան ցանցում Իսրա­յե­լի դեսպա­նի գրառման այս տեքստը. «Հայաստա­նի իշխա­նություննե­րը պետք է հստակ հանդես գան նացիզմի եւ հակա­սե­մի­տիզմի ցանկա­ցած դրսեւորման դեմ»: Ընդսմին, հրա­պա­րակման հեղի­նակն իր կողմից նշում է, որ Իսրա­յե­լը «շատ փափուկ դիրք ընդունեց, երբ Երեւա­նում հրկիզվեց Հայաստա­նում միակ սինա­գո­գը»:

Կարե­լի է չնկա­տե­լու տալ ադրբե­ջա­նա­կան մամուլի հրա­պա­րա­կումը: Ինչպես 2019-ին ոչ ոք չտագնա­պեց, թե ԱՊՀ գագաթնա­ժո­ղո­վում Ալիեւն ինչու՞ է բանա­վեճ հրահրում Նժդե­հի շուրջ կամ ինչու՞ նա մեկուկես ամիս պաուզա պահեց եւ միայն Սոչիում Վլա­դի­միր Պուտի­նի հետ հանդի­պումից հետո պատասխա­նեց Նիկոլ Փաշինյա­նին. «Ղարա­բա­ղը Ադրբե­ջան է եւ՝ բացա­կանչության նշան»,- բայց «Թուրա­նի» մեկնա­բա­նը դիտարկումներն ամփո­փում է այսպես. «Իսրա­յելն ինչու՞ էր լռում Հայաստա­նում ֆաշիզմի ակնհայտ դրսեւո­րումնե­րի դեմ՝ չնա­յած ադրբե­ջա­նա­կան մամուլի բազմա­թիվ հրա­պա­րումնե­րին, որ աշխարհի աչքե­րը բացում էին հայկա­կան ֆաշիզմի դիմաց: Հարցը հռե­տո­րա­կան է, բայց լիո­վին կոնկրետ պատասխան տվեց Ադրբե­ջա­նը՝ Իսրա­յե­լին եւ քաղաքկիրթ մարդկությա­նը ապա­ցուցե­լով հայկա­կան ֆաշիզմի սանձման արդա­րա­ցիությունը»:

Ակնարկն, անկասկած, սեպտեմբե­րի 19‑ի ահա­բեկչա­կան պատե­րազմի մասին է, որի «անխուսա­փե­լիությունը» Բաքուն վերջին օրե­րին սկսել է «հիմնա­վո­րել Լեռնա­յին Ղարա­բա­ղում Ադրբե­ջա­նի դեմ նոր ագրե­սիան կանխե­լու անհրա­ժեշտությամբ»: Ո՞վ է կազմա­կերպել Նժդե­հի արձա­նի մոտ ակցիան, ո՞վ է փորձել հրկի­զել Երեւա­նում հրեա­կան սինա­գո­գը: Ի՞նչ կապ ունեն այդ ակցիա­նե­րը Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդրի, հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վորման բանակցություննե­րի հետ: Ո՞վ է ամա­նորյա կեսգի­շե­րա­յին Երեւա­նում «տագնա­պել» հնդիկնե­րի ներկա­յությունից: Այս «մանրուքնե­րից» է հյուսվում քաղա­քա­կա­նությունը կամ, ավե­լի ճիշտ, դրանք մշակված ուղեգծի դրսեւո­րումներ են:

Տարա­ծաշրջա­նում լարվա­ծությունն աճում է: Փետրվա­րի 7 –ին Ադրբե­ջա­նում՝ արտա­հերթ, մարտի 17-ին՝ Ռուսաստա­նում նախա­գա­հի հերթա­կան, մարտի 31-ին Թուրքիա­յում տեղա­կան ինքնա­կա­ռա­վարման մարմիննե­րի ընտրություններ են: Մարտին նաեւ Իրա­նում կանցկացվեն խորհրդա­րա­նա­կան ընտրություններ: Փորձա­գետնե­րի մեծ մասը դրանք «վճռո­րոշ նշա­նա­կության» է գնա­հա­տում: Հայաստա­նի շուրջ մթնո­լորտը բացա­սա­կան լիցքեր է կուտա­կում:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3370046.html

Առնչվող Հոդվածներ