31.2 C
Yerevan

Ալիեւը Դանդա՞ղ Է Շտա­պում

Որդուն ներգրա­վե­լով նման մթնո­լորտի եւ այդ իրո­ղությունը հրա­պա­րա­կայնացնե­լով՝ Ալիեւը բացա­հայտ ուղերձ է հղում, որ Ադրբե­ջա­նում, այո, հաստատվում է դինաստիա­կան իշխա­նություն: Նախա­գա­հի արտա­հերթ ընտրություններն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, կծա­ռա­յեն կրտսեր Հեյդար Ալիեւի քաղա­քա­կան բենեֆի­սին:

Վահրամ Աթա­նեսյան

Հունվա­րի 7‑ին Ադրբե­ջա­նի նախա­գա­հը կազմա­կերպել է Ճապո­նիա­յի, Պերուի եւ Լյուքսենբուրգի դեսպաննե­րի հավա­տարմագրի ընդունման պաշտո­նա­կան արա­րո­ղություն: ASNA վերլուծա­կան կենտրո­նի գնա­հատմամբ՝ սա առա­ջին դեպքն է, երբ ԱՄՆ նորանշա­նակ դեսպանն ավե­լի քան մեկ ամիս սպա­սում է Ադրբե­ջա­նի նախա­գա­հին իր հավա­տարմագրի հանձնմա­նը: Մեկնա­բա­նի կարծի­քով՝ դա միայն մեկ պատճառ կարող է ունե­նալ՝ Ալիեւի անձնա­կան քինախնդրությունը:

Այդ դիսկուրսի շրջա­նակնե­րում «Թուրան» գործա­կա­լությունը հիշեցրել է 2008 թվա­կա­նը, երբ «Ռուսաստա­նը ռմբա­կո­ծում էր Բաքու-Ջեյհան նավթա­մուզը, խողո­վա­կա­շա­րի մի հատված Թուրքիա­յում քրդերն էին պայթեցրել, եւ Ալիեւին օգնեց միայն Միացյալ Նահանգնե­րի միջամտությունը» եւ սարկազմով ամփո­փել. «Բաքվում հիմա երեւի կարծում են, թե ինչ-որ բան պատա­հե­լու դեպքում Լյուքսենբուրգը կշտա­պի օգնել»:

Ի՞նչ է ակնարկում Բաքվի բավա­կան հեղի­նա­կա­վոր լրատվա­մի­ջո­ցը՝ բարդ է ենթադրել: Համա­տեքստը, թերեւս, այն է, որ Ալիեւը ոչ թե սեփա­կան որոշմամբ է ձգձգում ԱՄՆ դեսպա­նի հավա­տարմագրի ընդունումը, այլ երրորդ երկրի ցանկությունն է կատա­րում: Հավա­նա­կան է՝ հեղի­նակն ակնարկում է Մոսկվա­յից Ալիեւի կախվա­ծությունը, բացառված չէ, սակայն, որ դժգո­հության հասցեա­տե­րը Թուրքիան է, որ Միացյալ Նահանգնե­րի հետ դիվա­նա­գի­տա­կան շատ բարդ «նյարդե­րի պատե­րազմի մեջ է»:

Այս համա­պատկե­րին ընդգծվեց Արա­բա­կան միացյալ էմի­րություննե­րի նախա­գա­հի այցը Բաքու: Մանա­վանդ որ նույն օրվա առա­ջին կեսին նա ընդունել էր ԱՄՆ պետքարտուղար Բլինքե­նին, որ մինչ այդ այցե­լել էր Ստամբուլ եւ բանակցություններ վարել Թուրքիա­յի արտքա­յին գործե­րի նախա­րա­րի եւ նախա­գա­հի հետ: ԱՄԷ նախա­գահ Մոհա­մեդ բեն-Զիա­դի հետ բանակցություննե­րից հետո Բլինքե­նը հայտա­րա­րել է, որ ԱՄՆ‑ը Պաղեստի­նի անկախ պետության ստեղծման հարցում շարունա­կում է հանձնա­ռու մնալ:

Հունվա­րի 8‑ի օրվա երկրորդ կեսին Էմի­րություննե­րի նախա­գահն արդեն Բաքվում էր: Նա հարգանքի տուրք է մատուցել Հեյդար Ալիեւի եւ պատե­րազմի զոհե­րի հիշա­տա­կին: Երե­կո­յան բեն-Զիա­դի եւ պատվի­րա­կության անդամնե­րի պատվին կազմա­կերպվել է հանդի­սա­վոր ընդունե­լություն: Այստեղ արձա­նագրվել է Էմի­րություննե­րի նախա­գա­հի այցի , թերեւս, ինտրի­գը. Իլհամ Ալիեւն առա­ջին անգամ պաշտո­նա­կան կարգով որդուն ներկա­յացրել է բարձրաստի­ճան հյուրին, ով փաստա­ցի միա­պետ է:

Ադրբե­ջա­նի նախա­գա­հի պաշտո­նա­կան կայքը ընդունե­լությունից լուսանկարներ է հրա­պա­րա­կել: Առանձին սեղա­նի կողք-կողքի նստած են Իլհամ Ալիեւը եւ Մոհա­մեդ բեն-Զիա­դը՝ ինչպես, հավա­նա­բար, արեւելյան արա­րո­ղա­կարգն է պահանջում: Երկրորդ սեղա­նին ադրբե­ջա­նա­կան կողմը ներկա­յացնում են արտգործնա­խա­րար Ջեյհուն Բայրա­մո­վը, նախա­գա­հի արտա­քին քաղա­քա­կան հարցե­րով օգնա­կան Հիքմեթ Հաջիեւը եւ նախա­գա­հի որդին՝ կրտսեր Հեյդար Ալիեւը:

Սա արդեն ճանա­չո­ղա­կան հանդի­պումից բարձր մակարդա­կի ներկա­յացվա­ծություն է: Պաշտո­նա­կան ընդունե­լություննե­րի ընթացքում ոչ միայն անձնա­կան սիրա­լի­րություններ, այլեւ դիվա­նա­գի­տա­կան ուղերձներ են փոխա­նակվում: Որդուն ներգրա­վե­լով նման մթնո­լորտի եւ այդ իրո­ղությունը հրա­պա­րա­կայնացնե­լով՝ Ալիեւը բացա­հայտ ուղերձ է հղում, որ Ադրբե­ջա­նում, այո, հաստատվում է դինաստիա­կան իշխա­նություն: Նախա­գա­հի արտա­հերթ ընտրություններն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, կծա­ռա­յեն կրտսեր Հեյդար Ալիեւի քաղա­քա­կան բենեֆի­սին:

Ի՞նչն է Ալիեւին դրդել, որ որդուն ներկա­յացնի որպես իրա­վա­հա­ջորդի: Ադրբե­ջա­նա­կան վտա­րանդիության աղբյուրնե­րը բազմիցս նշել են, որ կրտսեր Հեյդա­րը «տառա­պում է ծանր հիվանդությամբ եւ տարվա զգա­լի մասն անցկացնում է Հայֆա­յի առանձնա­տա­նը՝ իսրա­յելցի բժիշկնե­րի հսկո­ղության տակ»: Դա արտա­քին աշխարհին ուղղված ազդա՞կ է, թե՝ ներիշխա­նա­կան խմբա­վո­րումնե­րին արված զգուշացու՞մ: Միացյալ Նահանգնե­րի պետքարտուղա­րի այցը Էմի­րություններ, եւ նախա­գահ բեն-Զիա­դի նույն օրվա երկրորդ կեսին Բաքու մեկնե­լը պատա­հա­կան զուգադիպությու՞ն է: Ալիեւը, կարծես, դանդաղ շտա­պում է:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3371444.html

Առնչվող Հոդվածներ