15.8 C
Yerevan

Գիտության Զարգացման Հրա­մա­յա­կա­նը

Տեխնի­կա­կան հետամնա­ցությունը գիտությա­նը անկա­րող է դարձնում, անուժ։ 

Մեր Ուղին

Գիտության զարգացման մասին Հայաստա­նում խոսել և շարունա­կում են խոսել, բայց խոշոր հաշվով շատ քիչ բան է  փոխվել։ Խոսքը գնում է Գիտության զարգացման մասին որպես սկզբունք, որպես տրա­մա­բա­նություն։ Ոչ թե աշխա­տա­վարձի տասը տոկոս բարձրա­ցում և եղած իրա­վի­ճա­կի յոլա տանե­լու մոտե­ցում, այլ ընդունում, որ փաստա­ցի միայն Գիտության շնորհիվ է  հնա­րա­վոր դուրս գալ այս իրա­վի­ճա­կից։ Միայն Գիտության շնորհիվ է հնա­րա­վոր որևէ զարգացման հասնել։

Բայց Հայաստա­նում դեռևս չկա Գիտության ընկալման գիտա­կան մոտե­ցում։ Գիտությունն առա­վե­լա­պես ընդունվում է որպես անհասկա­նա­լի ու ծախսա­տար, թեև շատ խելա­ցի մի բան։ Ու երբ խոսքը գնում է Գիտության զարգացման մասին, հիմնա­կա­նում հասկացվում է աշխա­տա­վարձի բարձրա­ցում և ոչ ավե­լին։ Աշխա­տա­վարձի բարձրա­ցումը կարև­որ, բայց ոչ, միակ էական նշա­նա­կությունն ունի։ Աշխա­տա­վարձի բարձրա­ցումը կարող է միայն մասնա­կիո­րեն թեթև­ացնել գիտնա­կաննե­րի սոցիա­լա­կան վիճա­կը, բայց ոչ ավե­լին։ Հայաստա­նում առայժմ չկան հնա­րա­վո­րություններ գիտնա­կաննե­րի աշխա­տա­վարձը բարձր սահմա­նել կամ պարբե­րա­բար բարձրա­ցումնե­րը այն մակարդա­կում պահել, որ դա էակա­նո­րեն ազդե­ցություն ունե­նա։ Տասը կամ քսան հազար դրա­մի չափով բարձրա­ցումը էական նշա­նա­կություն չունի և չի էլ կարող ունե­նալ։ Իսկ գիտա­կան կարգե­րի բարձրա­ցումը լի է չափա­զանց դժվար ընթա­ցա­կարգե­րով։

Բայց, ինչպես արդեն նշե­ցինք, խոսքը միայն աշխա­տա­վարձի բարձրա­ցումը չէ։ Չափա­զանց մեծ նշա­նա­կություն ունի ողջ հանրա­պե­տության տարածքում գիտա­կան լաբո­րա­տո­րիա­նե­րի բացումը, դրանց տեխնի­կա­կան ապա­հո­վումը։ Որովհետև եթե գիտնա­կաննե­րը չունեն համա­պա­տասխան աշխա­տանքա­յին հնա­րա­վո­րություններ, նրանք չեն կարող ամե­նա­սո­վո­րա­կան առա­ջադրանքը կատա­րել։ Ավե­լին, նրանք չեն կարող նաև խնդիրնե­րը նորմալ ձևա­կերպել, առանձնացնել։ Տեխնի­կա­կան հետամնա­ցությունը գիտությա­նը անկա­րող է դարձնում, անուժ։ 

Հաջորդ կարև­որ երև­ույթը, որ պարտա­դիր է, գիտա­կան ներուժը չափելն է, հասկա­նալ, թե պահի դրությամբ ինչ գիտա­կան կարգա­վի­ճակ կա, ինչ խնդիրներ, ինչ հնա­րա­վո­րություններ։ Առանց վիճա­կը հասկա­նա­լու, գնա­հա­տե­լու, հնա­րա­վոր չէ որևէ մոտե­ցում, ցուցա­բե­րել։

Գիտությունը պետք է մրցունակ լինի։ Հայ գիտնա­կա­նը պետք է կարո­ղա­նա մրցել արտա­սահմա­նի հետ, պետք է կարո­ղա­նա այնպի­սի արդյունք և առա­ջարկ անել, որ դրսում չկա­րո­ղա­նան հաշվի չառնել։ Հայաստա­նը պետք է գիտա­կա­նո­րեն գրա­վիչ լինի բոլո­րի համար։ Հայաստա­նը պետք է ունե­նա իր գիտա­կան միջազգա­յին ամսագրե­րի, լիցենզա­վորման մասնա­գետնե­րը, լինի այն կարգա­վի­ճա­կով, որ արտա­սահմանյան ցանկա­ցած գիտա­կան համայնքի ներկա­յա­ցուցիչ լրջո­րեն վերա­բերվի Հայաստա­նին, որովհետև կտեսնի ոչ միայն ուժ, այլև հնա­րա­վո­րություններ հենց իր համար։ Կարո՞ղ է Հայաստանն այնքան գրա­վիչ լինել գիտա­կան առումով, որ արտա­սահմանյան գիտնա­կաննե­րը իր պոտենցիալն իրա­կա­նացնի այստեղ, ստա­նա համարժեք վարձատրություն և Հայաստա­նին տա իր գիտա­կան ուժը։ Այո, բայց դրա համար Հայաստա­նում պիտի կայա­նա այն գիտա­կան միջա­վայրը, որը տրա­մադրող է, կանչով ու խոստումնա­լից։

Որակյալ և ուժեղ գիտությունը լուսա­վոր և կայուն ապա­գա­յի գրա­վա­կան է։

Հայաստա­նի այսօրվա մարտահրա­վերնե­րի, գիտա­կան պոտենցիալ իրացման, հնա­րա­վո­րություննե­րի, ինչպես նաև Գիտության զարգացման մասին կարև­ո­րա­գույն հարցազրույց քննարկումը Արա Աբգարյան և Հակոբ Փանոսյա­նի միջև‘

Առնչվող Հոդվածներ