31.2 C
Yerevan

Ի՞նչ Արժե Արցա­խի Հայա­թա­փումը

Բաքվում մինչ օրս ոչ միայն արվարձա­նա­յին ավաննե­րը, այլեւ նախկին բանվո­րա­կան թաղա­մա­սե­րից շատերն առայսօր չունեն ջրա­մա­տա­կա­րարման-ջրա­հե­ռացման կենտրո­նացված համա­կարգ:

Վահրամ Աթա­նեսյան

Ադրբե­ջա­նի վարչա­պետ Ասա­դո­վը վավե­րացրել է Բաքու քաղա­քի մինչեւ 2040թ զարգացման գլխա­վոր նախա­գի­ծը: Այն ենթադրում է 93,6 միլիարդ մանա­թի կապի­տալ ներդրումներ: Նույնիսկ ադրբե­ջանցի փորձա­գետներն են տարա­կուսում, թե ի՞նչ աղբյուրնե­րից իրակնացվե­լու այդ մեգա-ծրագրի ֆինանսա­վո­րումը: Ըստ հաշվարկնե­րի՝ այդքան գումար կուտակված է «Նավթա­յին հիմնադրա­մում»: Բայց դա իշխող ընտա­նի­քի փաստա­ցի սեփա­կա­նությունն է: Ոչ ոք չգի­տի՝ տասնյակ միլիարդա­վոր դոլարներն իրա­կա­նում «նստած են» Ադրբե­ջա­նում, թե՞՝ շրջա­նառվում են օֆշորնե­րում:

Իշխա­նա­մերձ աղբյուրնե­րին հայտնի է դարձել, որ Բաքվի զարգացման ծրա­գիրն իրա­կա­նացվե­լու է կառա­վա­րության եւ մասնա­վոր ներդրումնե­րի հաշվին. ծախսե­րի երկու երրորդը կիրա­կա­նացնի պետա­կան, մեկ երրորդը՝ արտա­քին ֆինանսա­կան միջոցնե­րի հաշվին: Խոսքը ոչ միայն քաղա­քա­շի­նա­կան, այլեւ ինժե­նե­րա-տեխնի­կա­կան ենթա­կա­ռուցվածքնե­րի, բնա­պահպա­նա­կան գոտի­նե­րի, մարզա-մշա­կութա­յին եւ ուսումնա-գիտա­կան կենտրոննե­րի կառուցման ծրագրե­րի մասին է:

Ընդհա­նուր գումա­րի մեկ երրորդը 31,2 միլիարդ մանաթ կամ 17–18 միլիարդ դոլար է կազմում: Խոստո­վա­նենք, որ բավա­կան պատկա­ռե­լի գումար է: Ոզնուն էլ հասկա­նա­լի է, որ ոչ մի ներդրող Ադրբե­ջա­նի մայրա­քա­ղա­քում բարե­գործա­կան ծրագրեր չի իրա­կա­նացնե­լու: Փաստա­ցի Ալիեւը միջազգա­յին բիզնես-շրջա­նակնե­րին գայթակղիչ առա­ջարկություն է անում: Ադրբե­ջա­նում էներգե­տիկ եւ կոմունալ ծառա­յություննե­րը ֆորմալ առումով պետա­կան են: Բաքվում մինչ օրս ոչ միայն արվարձա­նա­յին ավաննե­րը, այլեւ նախկին բանվո­րա­կան թաղա­մա­սե­րից շատերն առայսօր չունեն ջրա­մա­տա­կա­րարման-ջրա­հե­ռացման կենտրո­նացված համա­կարգ:

Մասնա­վոր օրի­նակ է, բայց, կարծես, պատկե­րա­ցում է տալիս, որ որեւէ արտա­սահմանյան ընկե­րություն մեծ պատրաստա­կա­մությամբ կվերցնի այդ ծրագրի ֆինանսա­վո­րումը՝ պայմա­նով, որ շահա­գործման հանձնե­լուց հետո մատուցած ծառա­յություննե­րի դիմաց վճա­րումնե­րից շահույթ ապա­հո­վող մասնա­բա­ժին կունե­նա: Կես միլիո­նից ավե­լի ընտա­նիք ունե­ցող քաղա­քում ջրա­մա­տա­կա­րարման-ջրա­հե­ռացման համար տարե­կան վճա­րումներն ինչ գումա­րի կհասնեն՝ պատկե­րացնե­լի է:

Նույնը վերա­բե­րում է բնա­կա­րա­նա­շի­նությա­նը, տրանսպորտա­յին միջոցնե­րի արդիա­կա­նացմա­նը, այլ ծրագրե­րի: Կարճ ասած՝ Ալիեւը Բաքուն «աճուրդի է հանում»: Դա ռիսկա­յին որո­շում է, բայց ինչ-որ ձեւով պետք է գրա­վել համաշխարհա­յին «շնաձկնե­րին»: Այսպես կոչված «ազա­տագրված տարածքնե­րում վերա­կանգնո­ղա­կան աշխա­տանքնե­րի ծրա­գի­րը» արդեն բաժանված է Թուրքիա­յի եւ Ռուսաստա­նի, մի փոքր մասով էլ՝ Իսրա­յե­լի միջեւ: Իսկ «պարտա­մուրհակ» ներկա­յացնողնե­րը շատ են:

Ըստ երեւույթին, այդ 17–18 միլիարդ դոլա­րի ներդրումնե­րից ենթադրվող շահույթն այն գինն է, որ արտա­քին ներդրողնե­րին վաստա­կե­լու հնա­րա­վո­րություն է տալիս Ալիեւը: Դա, հավա­նա­բար, Արցա­խի պետա­կա­նության ոչնչացման, էթնիկ զտումնե­րի, ԼՂ-ում հայ ինքնության բացառման դիմաց լռության գին է: Ռուսաստա­նի եւ Իրա­նի պարա­գա­յում Ալիեւը քաղա­քա­կան «պարտա­մուրհա­կը» մասամբ մարել է: Բաքվի զարգացման ծրագրին մասնակցության հրա­վերն, ըստ երեւույթին, արվում է Արեւմուտքին, Չինաստա­նին, մասամբ էլ, երեւի, Պարսից ծոցի արա­բա­կան միա­պե­տություննե­րին:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3371919.html

Առնչվող Հոդվածներ