31.2 C
Yerevan

Իրա­նի Անհա­մա­ձայնությունը

Այդ առումով, Թեհրա­նը իր անհա­մա­ձայնությունն է հայտնում ոչ միայն Ադրբե­ջա­նին ու փաստա­ցի նաեւ Թուրքիա­յին, այլ՝ Հայաստա­նին էլ: Հայաստա­նի պաշտոնյա­նե­րը՝ ԱԽ քարտուղա­րը, ԱԳ նախա­րա­րը վերջին օրե­րին խոսել են այն մասին, որ դիտարկե­լի է Նախի­ջեւան-Ադրբե­ջան հաղորդակցության դյուրացված ռեժի­մի հնա­րա­վո­րությունը: Թե ինչ է նշա­նա­կում դյուրացված ռեժիմ, չի մանրա­մասնվում, թեեւ Իրա­նին գուցե մանրա­մասներ հայտնի են, ու անհա­մա­ձայնությունը, որ հայտնում է Թեհրա­նը, առնչվում է թերեւս նաեւ Հայաստա­նի մոտե­ցումնե­րին:

Հակոբ Բադալյան

Իրա­նի անհա­մա­ձայնությունը Բաքվին եւ ակնարկը Երեւա­նին

Այն, ինչ կլի­նի Հայաստա­նի ինքնիշխա­նության ու տարածքա­յին ամբողջության խախտում, մենք դրա հետ համա­ձայն չենք, Երեւա­նում պատասխա­նե­լով լրագրողնե­րի հարցին հայտա­րա­րել է Հայաստա­նում Իրա­նի դեսպա­նը: Իսկ հարցը վերա­բե­րել է Ադրբե­ջա­նի նախա­գահ Ալիեւի հայտա­րա­րություննե­րին՝ այսպես կոչված «Զանգե­զուրի միջանցքի» առնչությամբ: Ինչպես հայտնի է, Ալիեւը նշել էր, թե Նախի­ջեւա­նից Ադրբե­ջան բեռնա­փո­խադրումը պետք է իրա­կա­նացվի առանց սահմա­նա­յին վերահսկո­ղության, ավե­լացնե­լով, որ Ադրբե­ջա­նի համար ընդունե­լի է կապի միայն այդ ճանա­պարհը: Իրա­նի դեսպա­նը հայտա­րա­րում է, որ Թեհրա­նի համար ընդունե­լի չէ առանց սահմա­նա­յին հսկո­ղության կապը:

Նա չի ասում այդ մասին ուղիղ, սակայն հայտա­րա­րությունը, որ Հայաստաննի ինքնիշխա­նության ու տարածքա­յին ամբողջության խախտումն ընդունե­լի չէ, նշա­նա­կում է հենց դա: Ի՞նչ է ինքնիշխա­նությունը՝ նաեւ սեփա­կան տարածքում գոյություն ունե­ցող ռեժիմնե­րի վերահսկո­ղություն: Եթե Ադրբե­ջա­նը առանց Հայաստա­նի վերահսկո­ղության, Հայաստա­նի տարածքով կապ է իրա­կա­նացնում Նախի­ջեւա­նի հետ, եթե Հայաստա­նի սահմմա­նին չի արձա­նագրվում այդ կապի բովանդա­կությունը, ապա դա Հայաստա­նի ինքնիշխա­նության սահմա­նա­փա­կում է՝ հոգուտ Ադրբե­ջա­նի եւ Թուրքիա­յի: Իրա­նի համար դա ընդունե­լի չէ, Թեհրանն ասում է պարզ: Այսինքն, հարցը լոկ տարածքա­յին ամբողջությունը չէ:

Այն պահպանվում է, եթե նույնիսկ իրա­կա­նացվում է առանց սահմա­նա­յին հսկո­ղության կապ, սակայն նվա­զում է ինքնիշխա­նությունը, այսինքն չի պահպանվում ինքնիշխա­նությունը, եթե այդ կապը լինում է առանց Հայաստա­նի սահմա­նի վերահսկո­ղության: Այդ առումով, Թեհրա­նը իր անհա­մա­ձայնությունն է հայտնում ոչ միայն Ադրբե­ջա­նին ու փաստա­ցի նաեւ Թուրքիա­յին, այլ՝ Հայաստա­նին էլ: Հայաստա­նի պաշտոնյա­նե­րը՝ ԱԽ քարտուղա­րը, ԱԳ նախա­րա­րը վերջին օրե­րին խոսել են այն մասին, որ դիտարկե­լի է Նախի­ջեւան-Ադրբե­ջան հաղորդակցության դյուրացված ռեժի­մի հնա­րա­վո­րությունը: Թե ինչ է նշա­նա­կում դյուրացված ռեժիմ, չի մանրա­մասնվում, թեեւ Իրա­նին գուցե մանրա­մասներ հայտնի են, ու անհա­մա­ձայնությունը, որ հայտնում է Թեհրա­նը, առնչվում է թերեւս նաեւ Հայաստա­նի մոտե­ցումնե­րին: Հարց է առա­ջա­նում, թե ինչու՞ է Թեհրա­նը դրան անհա­մա­ձայն, եթե չի խախտվում Հայաստա­նի տարածքա­յին ամբողջությունը, այլ կերպ ասած՝ չի փակվում Հայաստան-Իրան սահմա­նը: Նախ, Թեհրա­նի համար անկասկած ցանկա­լի է Հայաստա­նի տարածքով Նախի­ջեւան-Ադրբե­ջան կապի բացա­կա­յություն, քանի որ այդ դեպքում առա­վել նախընտրե­լի ցամա­քա­յին կապը լինում է միայն Իրա­նի տարածքը, որը բնա­կա­նա­բար Թեհրա­նի համար խաղա­քարտ է Բաքվի եւ Անկա­րա­յի հետ հարա­բե­րություննե­րում:

Նաեւ ավե­լի մեծ եւ մասշշտա­բա­յին նշա­նա­կության խաղա­քարտ՝ հաշվի առնե­լով հաղորդակցա­յին այն մոտիվնե­րը, որ «միջին միջանցքի» առնչությամբ ունեն արեւմտյան խոշոր դերա­կա­տարնե­րը եւ բարձրա­ձայնել են այդ մասին: Միեւնույն ժամա­նակ, Հայաստա­նի տարածքով «դյուրացված ռեժի­մով» հաղորդակցությունը կարող է պարունա­կել հեռանկա­րա­յաին անվտանգա­յին ռիսկեր, երբ Բաքուն ու Անկա­րան կարո­ղեն ստեղծել սադրանքի հիմքեր, իսկ հետո որո­շա­կի հարմար պահի դիմել դրանց վրա ռազմա­կան որեւէ «կառուցվածքի» արկա­ծախնդրության, ինչի հետեւանքով կարող է փոխվել հայ-իրա­նա­կան սահմա­նի «աշխարհա­քա­ղա­քա­կան» ռեժի­մը, որի անընդունե­լիության մասին Իրա­նը պարբե­րա­բար հայտա­րա­րում է ամե­նա­բարձր մակարդա­կով:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3372875.html

Առնչվող Հոդվածներ