31.2 C
Yerevan

Ազգա­յին Գաղա­փա­րի Ալիեւյան Մարտահրա­վե­րը

Ալիեւի այդ թեզը սկզբունքո­րեն հակա­սում է ադրբե­ջա­նա­կան ինքնության հեյդա­րա­լիեւյան ձեւա­կերպմա­նը՝ «ադրբե­ջանցին էթնիկ հասկա­ցություն չէ, քաղա­քա­կան, քաղա­քա­ցիա­կան է»: Այդ հիմնա­րար սկզբունքից Իլհամ Ալիեւը հրա­ժարվե­լու՞ է:

Վահրամ Աթա­նեսյան

Վերջին հարցազրույցում Իլհամ Ալիեւը խոստո­վա­նեց, որ «պատմա­կան հաղթա­նա­կի» շարունա­կա­կան ֆետի­շա­ցումը հանրայյին մեծ աջակցություն չի ստա­նում: Փորձա­գետներն ավե­լի վաղ ձեւա­կերպել էին կրտրուկ՝ նա «սպա­ռել է հաղթա­նա­կի վստա­հության քվեն»: Ալիեւն ասաց, թե կուզե­նար, որ ազգա­յին նոր գաղա­փա­րի շուրջ բանա­վեճ սկսվեր, ներգրավվեին քաղա­քա­կան գործիչներ, քաղա­քա­գետներ, գիտնա­կաններ, մտա­վո­րա­կաններ՝ պարզե­լու, թե ապա­գա­յի ինչ պատկե­րա­ցումներ կան: Ճիշտ է, նա ամփո­փեց, որ իր պատկե­րա­ցումնե­րը «վճռո­րոշ են լինե­լու»- բայց նույնիսկ այդ պարա­գա­յում ուշագրավ է, որ Ալիեւը հայտա­րա­րում է պատմա-քաղա­քա­կան էպո­խա փակե­լու եւ նոր փուլ սկսե­լու հրա­մա­յա­կա­նի մասին:

Ադրբե­ջա­նի պետա­կա­նության գաղա­փա­րա­կան հիմքը սահմանվել է Հեյդար Ալիեւի կողմից եւ հանգում է նրան, որ Ադրբե­ջա­նը «քաղա­քա­ցու պետություն է»: Այդ իմաստով՝ «ադրբե­ջանցին» ոչ թե էթնիկ, այլ քաղա­քա­ցիա­կան ինքնություն է: Այս կոնցեպտի վրա է կառուցված Ադրբե­ջա­նի՝ որպես «բազմազգ, բազմամշա­կութա­յին եւ բազմա­դա­վան աշխարհիկ» պետության կերպա­րը, որ նախա­գա­հության քսան տարի­նե­րին Իլհամ Ալիեւը, պետք է խոստո­վա­նել, բավա­կան հաջող ներկա­յացրել է արտա­քին աշխարհին եւ շատ որո­շա­կիո­րեն փոխըմբռնման հասել: Իրա­կա­նում պետա­կա­նո­րեն սնուցվել է այլատյա­ցություն, ընդգծված եւ հաճախ շիզոֆրե­նիա­յի հետ սահմաանկցող հակա­հայկա­կա­նություն, որի առանցքում դրվել է մի թեզ. «Կովկա­սում հայկա­կան էթնո-քաղա­քակրթա­կան ինքնություն պատմա­կա­նո­րեն չի եղել, հայկա­կան պետա­կա­նությունը ռուսա­կան իմպե­րիա­լիստա­կան պրո­յեկտ է, որի իրացման միջո­ցով մասնատվել է Ադրբե­ջա­նի միասնա­կա­նությունը»:

Քառա­սունչորսօրյա պատե­րազմին նախորդած շրջա­նում ազգա­յին գաղա­փար է քարոզվել ոչ միայն «օկուպացված տարածքնե­րի եւ Լեռնա­յին Ղարա­բա­ղի ազա­տագրումը» եւ «տրորված արժա­նա­պատվության» վերա­կանգնումը, այլեւ «պատմա­կան հայրե­նի­քի ամբողջա­ցումը»: Ալիեւի «մրցա­կիցնե­րից» մեկը գլխա­վո­րում է «Մեծ Ադրբե­ջան» կուսակցությունը, մյուսը՝ «Միասնա­կան Ադրբե­ջա­նի ժողովրդա­կան ճակա­տը»: Վերջինս, որ խորհրդա­րա­նի պատգա­մա­վոր է, «Թուրան» գործա­կա­լության հարցին՝ ո՞րն է համա­րում Ադրբե­ջա­նի ազգա­յին նոր գաղա­փա­րը, պատասխա­նել է . «Հարեւան բոլոր երկրնե­րի ադրբե­ջանցի­նե­րի հետ միասնությունը»: Կասկած չկա, որ «մեծ» եւ «միասնա­կան» Ադրբե­ջա­նի գաղա­փա­րա­կան ապո­լո­գետնե­րը Միլլի մեջլի­սի պատգա­մա­վոր չէին լինի, եթե պետա­կան եւ անձամբ Իլհամ Ալիեւի հովա­նա­վո­րություն չունե­նա­յին: Տարե­մուտի ելույթում նա ասել է, որ պատե­րազմի խորհրդա­նիշ «երկա­թե բռունցքը» պետք է այսուհե­տեւ «խորհրդանշի բոլոր ադրբե­ջանցի­նե­րի միասնա­կա­նությունը»:

Ալիեւի այդ թեզը սկզբունքո­րեն հակա­սում է ադրբե­ջա­նա­կան ինքնության հեյդա­րա­լիեւյան ձեւա­կերպմա­նը՝ «ադրբե­ջանցին էթնիկ հասկա­ցություն չէ, քաղա­քա­կան, քաղա­քա­ցիա­կան է»: Այդ հիմնա­րար սկզբունքից Իլհամ Ալիեւը հրա­ժարվե­լու՞ է: Ռազմա­վա­րա­կան ուսումնա­սի­րություննե­րի ազգա­յին կենտրո­նի տնօ­րեն Իսա Գամբա­րը, որ «Մուսա­վաթ» կուսակցության փաստա­ցի առաջնորդն է, շատ կտրուկ հայտա­րա­րել է, որ իշխա­նությունը, որքան էլ ջանա, ավե­լի օպտի­մալ լուծում չի գտնե­լու, քան՝ «մուսա­վա­թա­կա­նությունն է»: Իսկ դա ձեւա­կերպված է այսպես՝ «թուրքա­կա­նություն, իսլամ, դեմոկրա­տիա»: Հեղի­նա­կը Մամեդ Էմին Ռաուլզա­դեն է:

Նախա­գա­հա­կան արտա­հերթ ընտրություններ նշա­նա­կե­լուց հետո Իլհամ Ալիեւը Մամեդ Էմին Ռասուլզա­դեի ծննդյան 140-ամյա­կը պետա­կա­նո­րեն նշե­լու կարգադրություն է ստո­րագրել: Ռասուլզա­դեի որեւէ հոբելյան ալիեւյան իշխա­նության երե­սուն տարի­նե­րին Ադրբե­ջա­նում չի նշվել: Ռասուլզա­դեի կերպա­րի ռեինկառնա­ցիա­յից հետեւու՞մ է, արդյոք, որ Ադրբե­ջա­նի նոր ազգա­յին գաղա­փար է լինե­լու դեռեւս 1911թ.-ին նրա ձեւա­կերպած կարգա­խո­սը: Ըստ էության, Ռասուլզա­դեի հռչա­կած առա­ջին թեզն իրա­կա­նություն է՝ Ադրբե­ջա­նը պետա­կա­նո­րեն թուրքա­կան ինքնություն է: Ինչպե՞ս է լուծվե­լու քաղա­քա­կան իսլա­մի եւ, մանա­վանդ, դեմոկրա­տիա­յի հարցը: Եւ արդյոք ազգա­յին գաղա­փա­րի փոխա­կերպումը միայն ներքի՞ն գործի­քա­կազմ է պահանջե­լու, թե՞ Ալիեւը փորձե­լու է ներգրա­վել արտա­քին աջակցություն:

Քաղա­քա­գետ Զարդուշտ Ալի­զա­դեն գտնում է, որ Հեյդար Ալիեւի «ադրբե­ջանցիա­կա­նությունը» պարզա­պես պատճենված է Ռուսաստա­նից, որտեղ բոլո­րը քաղա­քա­ցիությամբ ռուսաստանցի են, բայց էթնիկ ինքնության սահմա­նադրա­կան երաշխիքներ ունեն: Ըստ երեւույթին, Իլհամ Ալիեւը մտա­դիր է հաղթա­հա­րել իշխա­նության հարցում Ռուսաստա­նից պորտա­լա­րա­յին կախվա­ծությունը, հաստատվել որպես ինքնա­բավ դերա­կա­տար, Ադրբե­ջա­նը միջազգայնո­րեն լեգի­տի­մացնել որպես ռեգիո­նալ «տերություն»: Թուրքա­կան իքնության հիմքով հանրա­յին համե­րաշխությունը նրան կարող է օժտել «ազգի առաջնորդի» մանդա­տով: Տարա­ծաշրջա­նում կարող են արմա­տա­կան փոխա­կերպումներ սկսվել: Ալիեւը մարտահրա­վեր է նետում արդեն ոչ միայն Հայաստա­նին:

Առնչվող Հոդվածներ