28.2 C
Yerevan

Նոր Մտա­ծո­ղության Հրա­մա­յա­կա­նով

(Մաս առա­ջին)

Հայաստա­նը խոշոր հաշվով նոր-նոր է սկսում անկա­խա­նալ: Եթե իշխա­նություննե­րը մի քանի տարի առաջ առա­ջարկեին միա­նալ Ռուսաստան-Բելա­ռուս միությա­նը, ապա մեծ կասկած կա, որ հասա­րա­կության մեծ մասը կհա­մա­ձայնվեր դրան: 

Հովսեփ Խուրշուդյան

Ներկա­յացնում ենք Ազատ քաղա­քա­ցի ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի՝ Նոյյան Տապան-ին տված հարցազրույցի առա­ջին մասը:

Հովսեփ Խուրշուդյանն իր խոսքի սկզբում խոսեց ուժե­րի գնա­հատման կարև­ո­րության, ներուժի պոտենցիա­լը չափե­լու սկզբունքի մասին: Հայաստա­նը, որ թվում էր թե 2020թ. պատե­րազմից հետո պիտի ինչ որ առումով վերա­թարմա­նար, նոյեմբե­րի 9‑ով ավարտվեր ամեն ինչ, ոչինչ էլ չավարտվեց: Այսօր վտանգ է սպառնում հենց Հայաստա­նի Հանրա­պե­տության գոյությա­նը, և մենք այսօր  հստա­կո­րեն պիտի հասկա­նանք, որ մեզ նոր մտա­ծո­ղություն ու կենսա­կերպ է պետք: Խուրշուդյա­նի խոսքով՝ դրան պիտի ուղղված լինի ողջ հասա­րա­կության գործը՝ բոլոր ոլորտնե­րով հանդերձ:

Հովսեփ Խուրշուդյա­նը խոսեց այն մասին, որ Հայաստա­նի առա­ջին և երրորդ հանրա­պե­տություննե­րը որպես այդպի­սին անկա­խության պայքար չեն մղել և անկա­խությունը նվեր ենք ստա­ցել: Իհարկե երկու դեպքում էլ ունե­ցել ենք նվիրյալներ, բայց նրանք մարգի­նալ են եղել ու հասա­րա­կության ճնշող մեծա­մասնության համակրանքն ու աջակցությունը չեն վայե­լել: Նվեր տրված անկա­խության համար ևս պայքա­րը չի ընթա­ցել այնպես, ինչպես դա կլի­ներ, եթե այդ ամե­նը ոչ թե իներցիոն գործո­ղություններ լինեին, այլ հստա­կո­րեն գիտակցված քաղա­քա­կա­նություն: Ինչո՞ւ Ղարսն ընկավ, որովհետև պայքար չտարվեց, գաղա­փա­րա­կան առումով մեծ բացեր կային, բացի դրա­նից էլ հայե­րը կարծես թե չէին հավա­տում, որ իրենք անկախ են:

Նույնն էլ խոշոր հաշվով երրորդ հանրա­պե­տությանն է վերա­բե­րում: Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ մենք ոչ միայն պետք է հասկա­նանք, որ միասնա­կան պայքար է անհրա­ժեշտ, բայց նաև սառը և սթափ հաշվարկ անել, թե ինչին ինչ է հակադրվե­լու: Պարզից էլ պարզ է, որ այսօր մենք գործ ունենք մոտ 100 մլն-ոց թուրքա­կան աշխարհի հետ: Ինչպե՞ս ենք փորձե­լու լուծել այդ հարցե­րը: Մենք այսպես, թե այնպես չենք կարո­ղա­նա­լու միայն մեր ուժե­րով կանգնեցնել նրանց: Այսինքն պայքա­րը չպի­տի տարվի միայն ներհա­յաստանյան քաղա­քա­կա­նության մասշտա­բով:

Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց, որ Հայաստա­նը խոշոր հաշվով նոր-նոր է սկսում անկա­խա­նալ: Եթե իշխա­նություննե­րը մի քանի տարի առաջ առա­ջարկեին միա­նալ Ռուսաստան-Բելա­ռուս միությա­նը, ապա մեծ կասկած կա, որ հասա­րա­կության մեծ մասը կհա­մա­ձայնվեր դրան: Հիմա կա Ռուսաստա­նից մեծ դժգո­հություն և այդ դժգո­հությունը ոչ միայն պետք է Հայաստա­նի անկա­խա­նա­լու գծե­րից մեկը լինի, այլ հստակ գիտակցում: Գիտակցում այն մասով, որ Ռուսաստա­նից անկա­խությունը ոչ թե նշա­նա­կում է անտե­րություն և նոր հովա­նա­վո­րի փնտրտուք, այլ հնա­րա­վո­րություն նոր ու իրա­կան դաշնակցի որո­նում և սեփա­կան ներուժի հաշվում: Մենք Ռուսա­կան Կայսրությունից ենք պահանջում, որ նա ապա­հո­վի մեր անվտանգությունը, ինչը ֆանտաստի­կա է: Ռուսաստա­նը, որ պատրաստ է սահմա­նադրո­րեն իր մասը ճանաչված Խերսո­նից նահանջել, ինչ որ սակարկություններ անե­լու համար ու մի քանի հարյուր հազար մարդ է տանում Ուկրաի­նա և կոտո­րում, նա չի գա ու հենց այնպես մեզ պաշտպա­նի: Իհարկե կարող ենք խոսել այն  մասին, որ Ռուսաստա­նը կարող է պաշտպա­նել մեզ իր շահե­րի համար, որովհետև մենք խանգա­րում ենք թուրքա­կան աշխարհի միա­ցումը և սպառնա­լի­քը դեպի ռուսա­կան թուրքա­կան փորո­տիք՝ Թաթարստան: Բայց մենք պետք է հասկա­նանք իրա­դարձություննե­րի գլո­բալ մակարդա­կը: Մենք պիտի հասկա­նանք, որ ցանկա­ցած իրա­դարձություն ունի շատ ավե­լի մեծ նշա­նա­կություն, քան այն կարե­լի է պատկե­րացնել առա­ջին հայացքից: Որպես օրի­նակ՝ Խուրշուդյա­նը բերեց Մայիսյան հերո­սա­մարտե­րը և Բաքվի Կոմունան և խոսեց այդ իրա­դարձություննե­րի ոչ միայն ու ոչ թե տեղա­յին նշա­նա­կության, այլ թաքնված գլո­բալ իմաստի մասին:

[շարունա­կե­լի]

Հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ