31.7 C
Yerevan

Ալիեւը Քաղա­քա­կան Պահու՞ստ Է Ստեղծում

Նախա­գա­հա­կան արտա­հերթ ընտրություննե­րի եւ «ազգա­յին նոր գաղա­փա­րի» շուրջ քաղա­քա­կան ու հանրա­յին քննարկումնե­րի փուլում Ազգա­յին-դեմոկրա­տա­կան կամ «Ադրբե­ջա­նի գորշ գայլեր» կուսակցության վերա­հիմնադրումը։

Վահրամ Աթա­նեսյան

Հունվա­րի 13-ին գումարվել է Ադրբե­ջա­նի Ազգա­յին-դեմոկրա­տա­կան կուսակցության հիմնա­դիր խորհրդա­ժո­ղո­վը: Քաղա­քա­կան այդ կառույցը Գերա­գույն դատա­րա­նի վճռով կասեցվել է 1996 թ.-ին: 1995թ. մարտի 31-ին Բաքվում, ըստ պաշտո­նա­կան վարկա­ծի, տեղի է ունե­ցել ռազմա­կան հեղաշրջման փորձ, որ գլխա­վո­րել է ՆԳՆ հատուկ նշա­նա­կության ստո­րա­բա­ժանման հրա­մա­նա­տար Ռովշան Ջավա­դո­վը: Ապստամբության ճնշմա­նը ներգրավվել են բանա­կա­յին ուժեր: Փոխհրաձգության ժամա­նակ Ռովշան Ջավա­դո­վը սպանվել է: Որոշ տեղե­կություննե­րով՝ նրան անձամբ գնդա­կա­հա­րել է գենե­րալ Սաֆար Աբիեւը, ինչի դիմաց Հեյդար Ալիեւը նրա պաշտպա­նության նախա­րար է նշա­նա­կել:

Պետա­կան հեղաշրջման փորձի գործով ձերբա­կալվել է ՆԳ նախկին նախա­րար Իսկանդեր Համի­դո­վը: Նրա նկատմամբ կայացված դատավճռի հիմքով էլ Գերա­գույն դատա­րա­նը կասեցրել է Ազգա­յին-դեմոկրա­տա­կան կուսակցության գործունեությունը: Քաղա­քա­կան այդ կառույցը, որ ոչ պաշտո­նա­պես կոչվում էր «Ադրբե­ջա­նի գորշ գայլեր» ստեղծել է Համի­դո­վը: Նա մեկ տարի ՆԳ նախա­րար է պաշտո­նա­վա­րել Աբուլֆազ Էլչի­բե­յի նախա­գա­հության շրջա­նում: Համի­դո­վը դատա­պարտվել է 14 տարվա ազա­տազրկման: 2008թ.-ին նա հայտա­րա­րել է Մեքքա ուխտագնա­ցության մեկնե­լու, կուսակցության առաջնորդությունը թողնե­լու եւ քաղա­քա­կա­նությունից հեռա­նա­լու մասին: Համի­դո­վը մահա­ցել է 2020 թվա­կա­նին:

Նախա­գա­հա­կան արտա­հերթ ընտրություննե­րի եւ «ազգա­յին նոր գաղա­փա­րի» շուրջ քաղա­քա­կան ու հանրա­յին քննարկումնե­րի փուլում Ազգա­յին-դեմոկրա­տա­կան կամ «Ադրբե­ջա­նի գորշ գայլեր» կուսակցության վերա­հիմնադրումը, իսկ խորհրդա­ժո­ղովն անցկացվել է համա­գումար հրա­վի­րե­լու եւ պետա­կան գրանցման անհրա­ժեշտ գործընթաց մեկնարկե­լու նպա­տա­կով, քաղա­քա­կան լուրջ իրա­դարձություն է: Ըստ տեղե­կություննե­րի, խորհրդա­ժո­ղո­վում հնչել է Իսկանդեր Համի­դո­վի գաղա­փարնե­րին հավա­տա­րիմ մնա­լու հավաստիա­ցում:

Նախա­գա­հա­կան ընտրություննե­րի քարո­զարշավ կիրա­կա­նացնեն «Միասնա­կան Ադրբե­ջան» եւ «Միացյալ Ադրբե­ջա­նի ժողովրդա­կան ճակատ» կուսակցություննե­րը, որոնց առա­ջադրած թեկնա­ծունե­րը ԿԸՀ կողմից օրի­նա­կան գրանցում են ստա­ցել: Իլհամ Ալիեւը հայտա­րա­րել է, որ ինքն ունի «ազգա­յին նոր գաղա­փա­րի» սեփա­կան պատկե­րա­ցումնե­րը, որ «որո­շիչ կլի­նեն»: Միա­ժա­մա­նակ նա քննարկումնե­րի կոչ է արել: «Գորշ գայլե­րի» կուսակցության վերա­հիմնադրումը կամ քաղա­քա­կա­նություն վերա­դարձի հայտը համաձայնեցվա՞ծ է իշխա­նության հետ: Թուրքիա­յում այդ կառույցը, ինչպես դիտարկված է, Էրդո­ղա­նի ներքին եւ արտա­քին քաղա­քա­կան «պահուստն է». Ազգայնա­կա­նությունը, համա­թուրքա­կա­նությունը նա գործարկում է, երբ խնդիրներ է ունե­նում Արեւմուտքի հետ:

Արեւմուտքի հետ գոնե առե­րեւույթ խնդիրներ ունի նաեւ Իլհամ Ալիեւը: Ադրբե­ջա­նի «Գորշ գայլե­րի» խորհրդա­նիշ Իսկանդեր Համի­դովն այն աշխարհում է, անձնա­կան քինախնդրություն, հավա­նա­բար, նրա իրա­վա­հա­ջորդնե­րի նկատմամբ Իլհամ Ալիեւը չունի: Իսկ եթե ինչ-որ տարա­ձայնություններ կան, ապա հանուն քաղա­քա­կան նպա­տա­կա­հարմա­րության կարե­լի է չնկա­տե­լու տալ: Խնդիրն այն է, թե Ալիեւն ինչու՞ է ներքին եւ արտա­քին քաղա­քա­կան «պահուստ» ստեղծում: Նա կրկնօ­րի­նա­կում է Էրդողանի՞ն, ազդակ է հղում տարա­ծաշրջա­նի երկրների՞ն, թե՞՝ միջազգա­յին դերա­կա­տարնե­րին:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3376512.html

Առնչվող Հոդվածներ