Հայաստան

Համակարգել Ցրված Ուժերը

Իսրայելը, որտեղ ընդամենը մի քանի օրում մոտ 300 հազար մարդ մոբիլիզացվեց, իսկ այստեղ մոբիլիզացիան այնքան վատ և անորակ էր, որ ավելի շատ վնաս տվեց, քան թե օգուտ:

Լեոնիդ Ներսիսյան

Պետրոս Ղազարյանի հյուրն էր  Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի հետազոտող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը:

Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի ռազմական վերականգնման, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության վերականգնման և բանակի վերազինմանը վերաբերվող հարցեր:

Լ. Ներսիսյանն իր խոսքում նշեց, որ բանակի վերազինում ասվածը շատ կարևոր է, բայց նաև կարևոր է այդ վերազինման քաղաքականության կարգավորումը, այսինքն ոչ միայն զենք գնել, այլև հասկանալ, թե ինչ գնել, ինչքան և ումից՝ հաշվի առնելով իհարկե առաջարկ-պահանջարկ հնարավորությունները: Այս պահին մենք բավական մեծ քանակությամբ զենք և տեխնիկա ենք գնում, հատկապես եթե հավատանք Հնդկաստանի մամուլին, ապա մենք նրանց ամենամասշտաբանյին գնորդն ենք: Դա կարևոր է նրանով, որ հնդկական զենքը, լինելով հնդկական արտադրանք, ունի եվրոպական, արմտյան կառուցվածք ու մեխանիզմ, այսինքն դրանք մանրամասն մշակված ու լրացված միջոցներ են: Միաժամանակ պետք է հասկանալ, որ Հնդկաստանից զենք գնելով մենք նաև պիտի փորձենք տեղում լրացնել այն մանեը, ինչը հնարավոր է: Օրինակ արկերը բավական թանկ արժեն: ԱՅն արկերը, որոնք մենք օգտագործում ենք, կարելի է գնել 4-5 հազար դոլարով, ինչ աբսուրդ է: Չարժե այդքան թանկ վճարել մի բանի համար, որը կարող ենք տեղում արտադրել: Լ. Ներսիսյանն ասաց, որ ռազմաարդյունաբերական ոլորտը և հատկապես զինամթերքի արտադրությունը շատ կարևոր և միաժամանակ ֆինանսապես շահույթ տվող է և զարմանում է, թե ինչու պետությունը ներդրումներ չի անում այդտեղ: Ինչը կարող ենք՝ մենք արտադրենք, ինչը չենք կարող, ապա պետք է Հնդկաստանի հետ այնպես պայմանավորվեն, որ նրանք այստեղ մեզ համար դա անեն: 

Լ. Ներսիսյանը հիշեցրեց, որ այսօր ռազմամթերքը շատ թանկարժեք և դեֆիցիտ է: Օրինակ Ուկրաինան գնում է շատ մեծ քանակի զինամթերք, արկեր և դրանց շուկայական գինը երբեմն չորս-հինգ անգամ աճում է: 

Անդրադարձ կատարվեց նաև Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությանը և դրա շուրջ բարձրացված աղմուկին: Ներսիսյանի խոսքերով ֆրանսիական զրահամեքենաները բավական լավն ու որակով են և ուկրաինացիները ոչ թե չեն հավանել դրանք, այլ պարզապես Ֆրանսիան չի ցանկացել դրանք նվեր տալ Կիևին: Հայաստանին տվել է, որովհետև հայերը պատրաստակամ են գումար վճարել: Իսկ այդ փոքր հոդվածը, որ տարածվեց հենց Ֆրանսիայում, կարող էր լինել քաղաքական քայլ, որովհ փոքր ինչ ավելի մեղմ կերպով բացատրվեր այդ մեքենաներիէ՝ Ուկրաինայում չհայտնվելը:

Լ. Ներսիսյանը անդրադարձավ նաև մոբիլիզացիայի խնդրին: Որպես օրինակ բերեց Իսրայելը, որտեղ ընդամենը մի քանի օրում մոտ 300 հազար մարդ մոբիլիզացվեց, իսկ այստեղ մոբիլիզացիան այնքան վատ և անորակ էր, որ ավելի շատ վնաս տվեց, քան թե օգուտ: Լ. Ներսիսյանը մի շարք խնդիրներ առաջ քաշեց, ինչպես օրինակ ռեսուրսի արդյունավետ կառավարումը: Նա տարակուսեց, թե ի՞նչով են զբաղված ռազմական կոմիսարիատներում: Ինչո՞ւ է մինչև հիմնա հնացած ու անարդյունավետ կերպով աշխատանք կատարվում, եթե կարելի է անպիտան թղթաբանության փոխարեն թվայնացնել բոլոր տվյալներն ունենալ և ողջ աշխատանքը կատարել մի քանի պարզ կոճակների սեղմումով ու խուսափել ժամանակի անիամստ վատնումից ու ճակատագրական սխալներից: Դեպքեր շատ են եղել, երբ պահանջված զինապարտը պարզապես չի հայտնաբերվել, հրետանավորին տարել են հետևազոր կամ հակառակը, եղել են դեպքեր, երբ ռազմաարդյունաբերական ոլորտի աշխատողին են տարել ու այդպիսով կանգնեցրել կարևոր աշխատանք: Այսինքն մեր ամենամեծ խնդիրը ռեսուրսների արդյունավետ կառավարումն է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *