Հայաստան

Իշխանությունների Մտահոգությունը ՀՀ Անվտանգության Ապահովումն է

Իշխանությունները երբեք Արցախ հանձնելու թեզ կամ մտադրություն չեն ունեցել։ Իշխանության միակ մտահոգությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովումն է և ի տարբերություն նախկինների, որոնք ընկած են պատմության սրբադասման հետևից և մոռանում են ապրել այս օրվա օրով, իրենք ցանկանում են, որ Հայաստանը ոչ թե փորձի անցյալի անհետացած կյանքով ապրել, այլ ապրի իր այսօրվա կյանքը։

Հայկ Կոնջոյան

Պետրոս Ղազարյանի հյուրն էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, պատգամավոր Հայկ Կոնջորյանը։ Զրույցն ընթացել է Հայաստանի անվտանգության ապահովման տարբերակների մասին։

Պետրոս Ղազարյաննը հետաքրքրվել է, թե արդյո՞ք այն, որ Ադրբեջանը մեկ տարով հեռացվել է Եվրախորհրդի խորհրդարանից որևէ լավ նշանակություն ունի հայերի համար, թե ոչ։ Պատգամավորի խոսքով պետք չէ չափազանցեցված սպասելիքներ ունենալ։ Դա քաղաքական իրադարձություն է, որը պետք է արձանագրել և առաջ անցնել։ Ադրբեջանը վերջին շրջանում բավական լարված հարաբերություններ ունի Արևմուտքի հետ, այս տարի Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն հսկվի եվրոդիտորդների կողմից։ Հարկավոր է ուշադրությամբ արձանագրել տեղի ունեցածը, բայց դրանք չներկայացնել որպես մեծագույն կամ ցնցող հաղթանակ։ 

Այնուհետև, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի գնում Մոսկվա խաղաղության պայմանագիր ստորագրելու, Կոնջորյանը պատասխանեց, որ հիմնական պատճառն այն է, որ պայմանագիր ստորագրելու համար նախ և առաջ հարկավոր է ունենալ երկու երկրների կողմից ընդունված տեքստ, որն ամբողջությամբ կարտահայտի խաղաղության պայմանագիր ասվածը, իսկ քանի դեռ դա չկա, պայմանագրի ստորագրման մասին խոսք չի կարող լինել։ Պետրոս Ղազարյանն այնուամենայնիվ կրկնեց հարցը, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիր Մոսկվայում։ Ինչո՞ւ Հայաստանը թեկուզ բանակցելու համար Մոսկվա չի գնում։ Հայկ Կոնջորյանի խոսքերով երկու երկրների միջև բանակցությունները շարունակվում են, առաջարկությունների փաթեթներ են տրվում միմյանց և հետ վերադարձվում՝ նոր առաջարկներով կամ լրացուցիչ հավելումներով։ Երբ պատրաստ լինի խաղաղության կնքման համար անհրաժեշտ տեքստը, այսինքն կողմերը լիովին ընդունեն միմյանց պահանջները, այդ ժամանակ կլուծվի նաև պայմանագրի կնքման տեխնիկական, վայրային և արարողակարգային մյուս հարցերը։ 

Պետրոս Ղազարյանն ասաց, որ ՀՀ քաղաքական ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունների «Արցախը հանձնենք՝ հանգիստ ապրենք» թեզը ձախողվել է և իշխանությունների մեղքով Հայաստանը հայտնվել է մի երկընտրանքի առաջ, երբ կամ պիտի Բելառուս դառնա կամ Ուկրաինա։ Հայկ Կոնջորյանը անհեթեթություն որակեց այդ թեզը և ասաց, որ իշխանությունները երբեք Արցախ հանձնելու թեզ կամ մտադրություն չեն ունեցել։ Իշխանության միակ մտահոգությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովումն է և ի տարբերություն նախկինների, որոնք ընկած են պատմության սրբադասման հետևից և մոռանում են ապրել այս օրվա օրով, իրենք ցանկանում են, որ Հայաստանը ոչ թե փորձի անցյալի անհետացած կյանքով ապրել, այլ ապրի իր այսօրվա կյանքը։ 

Հայկ Կոնջորյանը նաև անդրադարձավ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի այն մտքին, որ եթե բանակցողը իշխանության փոխարեն եկեղեցին լիներ, ապա այս վիճակը չէինք ունենա, ասելով, որ եթե բանակցում է եկեղեցին, ուրեմն պետություն գոյություն չունի։ Պատմության մեջ այդպես էլ եղել է, եկեղեցին բանակցել է պետության չգոյության պայմաններում, բայց մենք ունենք պետություն, իսկ եկեղեցին թող զբաղվի նրանով, ինչն իր պատասխանատվության տակ է վերցրել։ Հայկ Կոնջորյանն ասաց, որ իր համար բարդ է Աջապահյանին պատասխանելը, քանի որ ինքը չի հասկանում, թե ում է պատասխանում՝ քաղաքական գործչի, թե հոգևորականի։ Մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել, որ բանակցելու մասին խոսող հոգևորականը ժամանակին իր վրա քաղաքական պատասխանատվություն չի վերցրել։

Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *