20.6 C
Yerevan

Կարև­որ Այց Եւ Հետաքրքիր Վերա­դա­սա­վո­րումներ

Սա առա­ջին հայացքից կարող է թվալ դետալ, սակայն ըստ էության այդ դետա­լը թերեւս առա­ջի­կա­յում էական նշա­նա­կություն է ստա­նա­լու թե Վրաստա­նի, թե հայ-վրա­ցա­կան հարա­բե­րության, թե ռեգիո­նալ իրո­ղություննե­րի համա­տեքստում:

Հակոբ Բադալյան


Փաշինյա­նի այց՝ Թբի­լի­սիում կարեւոր վերա­դա­սա­վո­րումնե­րի ֆոնին

Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը հունվա­րի 26-ին աշխա­տանքա­յին այց է կատա­րում Վրաստան, որտեղ կլի­նի հայ-վրա­ցա­կան միջկա­ռա­վա­րա­կան հանձնա­ժո­ղո­վի նիստ, նաեւ հանդի­պում Վրաստա­նի վարչա­պետ Իրակլի Ղարի­բաշվի­լիի հետ: Իսկ Նիկոլ Փաշինյա­նը Վրաստա­նում կունե­նա՞ հնա­րա­վո­րություն եւ առիթ շփվել Վրաստա­նի իշխող՝ Վրա­ցա­կան երա­զանք կուսակցության փաստա­ցի առաջնորդ Բիձի­նա Իվա­նիշվի­լու հետ: Խոսքն իհարկե նաեւ հնա­րա­վոր ոչ ֆորմմալ, նաեւ ոչ հրա­պա­րա­կա­յին շփման մասին է:

Սա առա­ջին հայացքից կարող է թվալ դետալ, սակայն ըստ էության այդ դետա­լը թերեւս առա­ջի­կա­յում էական նշա­նա­կություն է ստա­նա­լու թե Վրաստա­նի, թե հայ-վրա­ցա­կան հարա­բե­րության, թե ռեգիո­նալ իրո­ղություննե­րի համա­տեքստում: Բանն այն է, որ Բիձի­նա Իվա­նիշվի­լին, որը 2020 թվա­կա­նին հայտա­րա­րել էր քաղա­քա­կա­նությունից հեռա­նա­լու մասին, նախորդ տարա­վերջին՝ Վրա­ցա­կան երա­զանքի հավա­քի ժամա­նակ ելույթում հայտա­րա­րել էր կուսակցության Պատվա­վոր նախա­գա­հի պաշտո­նում ակտիվ քաղա­քա­կա­նություն վերա­դառնա­լու մասին:

Իհարկե քաղա­քա­կա­նությունից «հեռա­ցած» Իվա­նիշվի­լին միեւնույն է դիտվում էր Վրաստա­նի դե ֆակտո ղեկա­վար՝ ստվե­րա­յին կարգա­վի­ճա­կում, եւ կարե­լի է պատկե­րացնել, թե ակտիվ քաղա­քա­կա­նություն վերա­դարձի նրա որո­շումը ինչ նշա­նա­կություն ունի վրա­ցա­կան քաղա­քա­կա­նության, հետեւա­բար նաեւ Վրաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի իմաստով: Սա անշուշտ չի նշա­նա­կում, որ ներկա­յիս վարչա­պետ Ղարի­բաշվի­լին մղվում է երկրորդ պլան:

Բնա­կա­նա­բար, խոսքն այն մասին է, որ ըստ էության առաջնա­յին պլան է գալիս Իվա­նիշվի­լու հետ կոմունի­կա­ցիա­յի հանգա­մանքը, որովհե­տեւ նրա որո­շումը թերեւս վկա­յում է այն մասին, որ այսօր պաշտո­նա­կան Թբի­լի­սի ասվածն ըստ էության մի քանի տարբեր խմբա­վո­րումնե­րի պայքար է, որն էլ թերեւս հենց դե ֆակտո առաջնորդ Իվաննիշվի­լուն ստի­պել է վերա­դառնալ իշխա­նության համար հրա­պա­րա­կա­յին պատասխա­նատվության դաշտ՝ այսպես ասած կենտրո­նացման, կոնսո­լի­դացման, վտանգա­վոր ճաքեր թույլ չտա­լու համար:

Ինչպես ռեգիո­նը, այնպես էլ առա­վել եւս Վրաստա­նը մտնում է զարգա­ցումնե­րի բախտո­րոշ փուլ, հաշվի առնե­լով այն, որ այդ երկի­րը մի կողմից առանցքա­յին նշա­նա­կություն ունի սեւծովյան ավա­զա­նի աշխարհա­քա­ղա­քա­կան ստա­տուս-քվո­յի տեսանկյունից, մյուս կողմից՝ ըստ էության «բանա­լի» է Կովկա­սի ստա­տուս-քվո­յի համար, պայմա­նա­վորված նաեւ ավվե­լի լայն աշխարհա­քա­ղա­քա­կան նախագծե­րով, որոնք շոշա­փում են Կովկա­սը որպես աշխարհ-տնտե­սա­կան եւ աշխարհա­քա­ղա­քա­կան երթուղի:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ