Հայաստան

Կառավարելի՞, Թ՞ե Անկառավարելի «Քաոսի» Ուրվականը

Ռեգիոնում կա հակամարտություն ԱՄՆ եւ դիմադրության ուժերի միջեւ, որոնք էլ հարված են հասցնում ռեգիոնում ամերիկյան օբյեկտներին, պահանջելով դադարեցնել աջակցությունն Իսրայելին եւ կասեցնել ռազմական գործողությունները Գազայի բնակչության դեմ:

Հակոբ Բադալյան

Մենք կպատասխանենք մեր ընտրած ժամանակին եւ ձեւով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ի պատասխան Իսլամական դիմադրության հարվածների, որ հասցվել են Հորդանանում եւ Սիրիայում ամերիկյան ռազմակայաններին: Դրանց հետեւանքով զոհվել է երեք ամերիկացի զինվոր, մի քանի տասնյակը վիրավորվել են: ԱՄՆ նախագահը այդ հարվածների համար գրեթե ուղիղ պատասխանատվություն է դրել Իրանի վրա, ասելով, որ հարված հասցնող խմբավորումները վայելում են Իրանի հովանավորությունը: Իրանը հայտարարել է, որ ոչ մի կապ չունի հարվածների հետ:

Թեհրանը հայտնել է, որ ռեգիոնում կա հակամարտություն ԱՄՆ եւ դիմադրության ուժերի միջեւ, որոնք էլ հարված են հասցնում ռեգիոնում ամերիկյան օբյեկտներին, պահանջելով դադարեցնել աջակցությունն Իսրայելին եւ կասեցնել ռազմական գործողությունները Գազայի բնակչության դեմ: Մերձավոր Արեւելքում 2023-ի հոկտեմբերին բռնկված հակամարտությունը դրսեւորում է լարման նոր միտումներ:

Ասել, որ իրավիճակը դուրս է գալիս կառավարումից, թերեւս վաղ է, բայց ամբողջ հարցն այն է, որ նկատելլիորեն ավելանում են ռիսկերը: Ավելինն, առանձնակի մեծ ռիսկ է այն, որ իրավիճակը կարող է լարվել ոչ թե կառավարումից դուրս գալու, այլ հենց կառավարելիության շրջանակում, այսինքն լարվել միտումնավոր՝ որոշակի հաշվարկներով, որ կարող են լինել առանցքային խաղացողների օրակարգում, հատկապես հաշվի առնելով այն, թե ինչ այլ մարտահրավերներ ունեն այդ խաղացողներն ուրիշ ուղղություններով: 

Այդ՝ «կառավարելի լարման» համատեքստում Հայաստանի համար առանցքային ուշադրոության առարկան այն է, թե արդյո՞ք Ադրբեջանին կմղեն Իրանի հյուսիսը ապակայունացնելու, ինչը բնականաբար տեղի է ունենալու Հայաստանի սահմանների «հաշվին», եթե դրվի այդպիսի խնդիր եւ գործադրվեն դրան հասնելու մեծ ջանքեր: Իրանի նախագահի այցը Թուրքիա, ըստ երեւույթին որպես առանցքային հարցերից մեկը դիտարկում են նաեւ այդ խնդիրը եւ ուներ դրան ուղղված կանխարգելիչ իմաստ: 

Դատելով այցի արդյունքում հնչած երկուստեք հայտարարություններից, Թեհրանն Անկարայի հետ այդ հարցում հասել է որոշակի պայմանավորվածության: Միեւնույն ժամանակ, տվյալ համատեքստում ուշադրության է արժանի հանգամանքը, որ ամմերիկյան ռազմակայաններին հարվածին գրեթե «զուգահեռ», հունվարի 28-ին ահաբեկություն է տեղի ունեցել Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում, որտեղ ահաբեկիչները մուտք են գործել, կրակ բացել եւ հեռացել: Ահաբեկության հետեւանքով զոհվել է երկու մարդ: Թուրքական Հյուրիեթը անդրադառննալով դրան գրել է, որ այդ ահաբեկությունը նախազգուշացում է քրիստոնեական Եվրոպային:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *