20.6 C
Yerevan

Ո՞վ Է «Խանգա­րում» Էրդո­ղա­նին

Թուրքիան հետեւում է Կովկա­սի իրա­դարձություննե­րին եւ ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմին: Այստե՞ղ է, որ փորձ է արվում խոչընդո­տել Անկա­րա­յի ամրապնդմա­նը։

Վահրամ Աթա­նեսյան

Թուրքիա­յի նախա­գահ Էրդո­ղա­նը, ինչպես եւ խոստա­ցել էր, անձամբ է գլխա­վոր տեղա­կան ընտրություննե­րում իշխող «Արդա­րություն եւ զարգա­ցում» կուսակցության քարո­զարշա­վը: «Միլլիե­թի» փոխանցմամբ, ելույթ ունե­նա­լով Իզմի­րում, նա հայտա­րա­րել է, թե որոշ ուժեր մտա­դիր են խոչընդո­տել Թուրքիա­յի ամրապնդմա­նը եւ զարգացմա­նը՝ «ահա­բեկչության, հեղաշրջման փորձե­րի եւ քաոս ստեղծե­լու միջո­ցով»:

Նա սպառնա­ցել է, որ «բոլոր առնչվածնե­րը համարժեք պատասխան կստա­նան»: Էրդո­ղանն ասել է, որ Թուրքիան ուշադրությամբ հետեւում է Կովկա­սում իրա­դարձություննե­րին եւ Ուկրաի­նա­յում պատե­րազմին եւ ամփո­փել, որ «փորձում են խոչընդո­տել, որ Թուրքիան լինի տարա­ծաշրջա­նա­յին դերա­կա­տար»:

Ո՞վ եւ ինչպես է խոչընդո­տում, որ Թուրքիան տարա­ծաշրջա­նա­յին դերա­կա­տար լինի՝ կարե­լի է մի քանի ենթադրություն անել կամ վարկած առա­ջադրել: Այս դեպքում, կարծես, ավե­լի ակտուալ է հարցադրում անել. «Իսկ Թուրքիան տարա­ծաշրջա­նա­յին դերա­կա­տար չէ՞»: Այս դիտանկյունից եթե գնա­հա­տե­լու լինենք, ապա կստացվի, որ Էրդո­ղա­նը նկա­տի ունի ավե­լի ազդե­ցիկ դերա­կա­տա­րություն: Այդ դեպքում «խոչընդո­տողնե­րի» շրջա­նա­կը չափա­զանց լայն է կամ ցանկության դեպքում շատե­րին կարե­լի է «խոչընդոտ նշա­նա­կել» եւ խնդիրներ հարուցել: Բայց դա Թուրքիա­յի «քաշին» եւ Էրդո­ղա­նի հավակնո­տությա­նը չէր պատշա­ճի:

ՄՆում է ենթադրել, որ նա նկա­տի ունի կամ ուժա­յին կենտրոննե­րից մեկին, կամ՝ տարա­ծաշրջա­նում ազդե­ցիկ որեւէ երկրի, որ վայե­լում է արտա­քին բավա­րար աջակցություն: Թուրքիան հետեւում է Կովկա­սի իրա­դարձություննե­րին եւ ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմին: Այստե՞ղ է, որ փորձ է արվում խոչընդո­տել Անկա­րա­յի ամրապնդմա­նը: Մի քանի օր առաջ Թուրքիա է այցե­լել Իրա­նի նախա­գա­հը: Էրդո­ղա­նի հետ համա­տեղ մամուլի ասուլի­սին նա ասել է, որ Հարա­վա­յին Կովկա­սի երկրնե­րի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը պետք է հարգվի:

Դա նշա­նա­կում է Կովկա­սում Թուրքիա­յի ամրապնդմա­նը խոչընդո՞տ: Գուցե խոչընդոտ է, որ Մոսկվան պնդում է հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման իր միջնորդությու՞նը կամ այն, որ ԱՄՆ փոխպետքարտուղար Օ՛Բրայանը հայտա­րա­րել է Արեւմտյան Բալկաններ- Հարա­վա­յին Կովկաս-Կենտրո­նա­կան Ասիա տնտե­սա-կոմունի­կա­ցիոն ինտեգրա­ցիա­յի եվրո­պա­կան ծրագրին Վաշինգտո­նի աջակցության մասի՞ն: Իսկ գուցե Էրդո­ղա­նը նկա­տի ունի, որ Ռուսաստա­նը եւ Իրա­նը պատրաստվում են ռազմա­վա­րա­կան գործընկե­րության նոր պայմա­նա­գիր ստորագրե՞լ: Էրդո­ղա­նը զգուշա­վո­րություն ունի, որ Ուկրաի­նա­յի հարցում Ռուսաստա­նը եւ Միացյալ Նահանգնե­րը «սեպա­րատ համաձայնությա՞ն են գնում»:

Հարցադրումնե­րից յուրա­քանչյուրը, երեւի, գոյության իրա­վունք ունի, բայց Էրդո­ղա­նի դիտարկումը, որ խոչընդո­տողներն իրենց նպա­տա­կին հասնե­լու համար գործի են դնում «ահա­բեկչությունը, հեղաշրջմամբ քաոս ստեղծե­լու փորձե­րը»՝ զգա­լիո­րեն սահմա­նա­փա­կում է «կասկածյալնե­րի» շրջա­նա­կը: Ահա­բեկչություն ասե­լիս նա, անկասկած, նկա­տի ունի Իրա­քի եւ Սիրիա­յի հյուսի­սում քրդա­կան ուժե­րին, իսկ ո՞վ Թուրքիա­յում հեղաշրջման փորձ եւ քաոս ստեղծե­լու հնա­րա­վո­րություն ունի: Վերջերս Թուրքիան հայտա­րա­րել է երկրում «Մոսա­դի» գործա­կա­լա­կան ցանց բացա­հայտե­լու մասին:

Մի՞թե Էրդո­ղա­նը «հեղաշրջման փորձ կազմա­կերպե­լու» մեջ Իսրա­յե­լին է կասկա­ծում: Դա չափա­զանց վտանգա­վոր զարգա­ցումնե­րի անոնսա­վո­րում է թվում: Մանա­վանդ որ նա հավաստիացնում է, որ Թուրքիա­յի ազդե­ցության սահմա­նա­փակման բոլոր մասնա­կիցնե­րը «համարժեք պատասխան կտասնան»: Անհա­վա­կան չէ, որ Էրդո­ղա­նի սպառնա­լիքնե­րը նախընտրա­կան քարոզչության բեմագրի շրջա­նակնե­րում են, բայց ոչինչ չպետք է բացա­ռել:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3379779.html

Առնչվող Հոդվածներ