Անտրամաբանական է իշխանությունների պահվածքն այն առումով, որ Սահմանադրության փոփոխությամբ հնարավոր է խաղաղության հասնել, մանավանդ, որ Ադրբեջանը ունի պատերազմական կեցվածք։
Դավիթ Ստեփանյան
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը 1in TV-ի եթերում անդրադարձել է Սահմանադրական փոփոխություններին ու դրանց առնչվող մի շարք իրադարձությունների։ Մասնավորապես Ստեփանյանն անդրադարձավ այն բանին, որ ՀՀ վարչապետ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Ալիևը գրեթե համաժամանակյա ելույթներ ունեցան ՀՀ Սահմանադրական փոփոխությունների մասին ու երկուսն էլ ըստ էության նույն բանն ասացին։ Վարչապետ Փաշինյանն ասաց, որ Հայաստանին սահմանադրական փոփոխություններ են անհրաժեշտ հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու, մասնավորապես Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևն իր խոսքում ընդգծել էր, որ երկու երկրների մեջ դե ֆակտո կա խաղաղություն, բայց այն կարող է իր վերջնական փաստաթղթային ձևակերպումը ստանալ, եթե Հայաստանը օրենսդրական մակարդակով ընդունի, որ Ադրբեջանից տարածքային պահաջներ չունի և չի ցանկանում խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հասկանալի նէ, որ խոսքը գնում է Արցախի մասին։
Դավիթ Ստեփանյանը նաև նշեց, որ Սահմանադրության ու դրա փոփոխությունների մասին չափազանց ակտիվ է ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը և նրանք Ալիևի հետը գրեթե նույն բանն են ասում։ Ստեփանյանի համար անտրամաբանական է իշխանությունների պահվածքն այն առումով, որ Սահմանադրության փոփոխությամբ հնարավոր է խաղաղության հասնել, մանավանդ, որ Ադրբեջանը ունի պատերազմական կեցվածք։
Ըստ Ստեփանյանի, Բաքուն առաջիններից մեկն է, ով իրականում չի ցանկանում, որ ՀՀ Սահմանադրությունը փոփոխության ենթարկվի։ Նա դա իրեն հիմք է տալիս լեգիտիմ կերպով շարունակել Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը և երկրորդ՝ Բաքուն, ով սպասարկում է նաև Մոսկվայի շահերը, ամեն ինչ անում է, որ տարածաշրջանում խաղաղություն չհաստատվի։ Խաղաղության հաստատման դեպքում Մոսկվան զրկվելու է ԴԱԾ-ի միջոցով Սյունիքը վերահսկելու հնարավորությունից, որը նրան ձեռնտու չէ։
Հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունը ևս ամեն կերպ փորձում է տաքացնել Սահմանադրական փոփոխությունների թեման՝ ի վերջո ցանկանալով հասնել իշխանափոխության։
Դավիթ Ստեփանյանի կարծիքով գուցե իշխանությունները փորձում են այս եղանակով Հայաստանը դուրս բերել մոսկովյան հսկողությունից և փորձել քաղաքականապես անկախ դարձնել, բայց այս քայլում բավական շատ հարցականներ կան։
Մանրամասները տեսանյութում՝