23.3 C
Yerevan

Ալիևի “Նապո­լեոնյան” Համախտա­նի­շը

Ֆրանսիան հետեւո­ղա­կա­նո­րեն չտեսնե­լու է տալիս Ալիեւի «ծամածռություննե­րը» եւ չի արձա­գանքում նրա մտա­վարժանքնե­րին: Ֆրանսիա­յի եւ Ադրբե­ջա­նի, Մակրո­նի եւ Ալիեւի «քաշա­յին» տարբե­րությունը հսկա­յա­կան է։

Վահրամ Աթա­նեսյան

«Ամբողջա­կան Ադրբե­ջա­նի Բոնա­պարտը» եւ Ֆրանսիա­յի «Ղարա­բա­ղը»

Ադրբե­ջա­նի Միլլի մեջլի­սի գարնա­նա­յին նստաշրջա­նի երկրորդ օրը ձեւա­վորվել է «Կորսի­կա­յի ժողովրդի աջակցության» խումբ, որի ընդունած հայտա­րա­րությունը տարա­ծել են Բաքվի լրատվա­մի­ջոցնե­րը: Հեղի­նակնե­րը Ֆրանսիա­յի իշխա­նություննե­րին եւ նախա­գահ Մակրո­նին մեղադրում են «միայն թղթի վրա մարդու իրա­վունքնե­րը հարգե­լու» մեջ եւ վկա­յա­կո­չում Կորսի­կա­յի «անկա­խության համար պայքա­րի մի քանի առա­ջա­տա­մարտիկնե­րի ձերբա­կա­լությունը եւ որպես ահա­բե­կիչներ Փարիզ տեղա­փո­խումը»: Ադրբե­ջանցի խորհրդա­րա­նա­կաննե­րի գնա­հատմամբ՝ Ֆրանսիան «սահմա­նա­փա­կում է Կորսի­կա­յի ժողովրդի ազատ հավաքնե­րի եւ կամարտա­հայտության իրա­վունքը»: Նրանք պաշտո­նա­կան Փարի­զից պահանջում են «անհա­պաղ ազատ արձա­կել ձերբա­կալվածնե­րին, ապա­հո­վել մարդու հիմնա­րար իրա­վունքնե­րը, երաշխա­վո­րել Կորսի­կա­յի ժողովրդի ազատ հավաքնե­րի իրա­վունքը»:

Ավե­լի վաղ Բաքուն հյուրընկա­լել էր Կանարյան կղզի­նե­րի «անկա­խության պայքա­րի» մի խումբ ներկա­յա­ցուցիչնե­րի, ինչին հաջորդել էր Կանարյան կղզի­ներ «Ազերթաջ» պետա­կան լրատվա­կան գործա­կա­լության թղթակցի մուտքն արգե­լե­լու՝ ֆրանսիա­կան իշխա­նություննե­րի որո­շումը: Ֆրանսիա­յի հետ «ամբողջա­կան Ադրբե­ջա­նի Բոնա­պարտի» դիմա­կա­յությունն, այսպի­սով, նոր դրսեւո­րումներ է ունե­նում: Ալիեւը հայտա­րա­րել է, որ Հարա­վա­յին Կովկա­սում «հաստատվե­լու Ֆրանսիա­յի նկրտումնե­րը սին են»: Ո՞վ է նրան Հարա­վա­յին Կովկաս Ֆրանսիա­յի մուտքն արգե­լա­փա­կե­լու լիա­զո­րությամբ օժտել՝ կարե­լի է մի քանի ենթադրություն անել: Ամե­նա­հա­վա­նա­կան բացատրությունը, թերեւս, Միլլի մեջլի­սի պատգա­մա­վոր Ագիլ Աբասն է տվել. «Ռուսաստա­նը Ֆրանսիա­յին դուրս է մղել Աֆրի­կա­յից, Ֆրանսիան ԱԷԿ-երի վառե­լի­քի աղբյուներն է որո­նում Ղազախստա­նում, բայց ճանա­պարհն անցնում է Ադրբե­ջա­նով»:

Նախօ­րե­րին Եվրա­միության երկրնե­րը որո­շել են առա­ջի­կա չորս տարի­նե­րի կտրվածքով Ուկրաի­նա­յին հիսուն միլիարդ եվրո ֆինանսա­կան աջակցություն հատկացնել: Ամփո­փիչ գնա­հա­տա­կան Ֆրանսիա­յի նախա­գահն է հնչեցրել. «Եվրո­պան Ուկրաի­նա­յից չի հոգնել, Պուտի­նը թող նման հույսեր չփայփա­յի»: Ռուսաստանյան եւ ադրբե­ջա­նա­կան մամուլը Ֆրանսիա­յի վերա­բերյալ հրա­պա­րա­կումնե­րում որդեգրել է «ՏԱՍՍ‑ը լիա­զորված է հայտա­րա­րել» ոճը: Ի մասնա­վո­րի՝ ֆերմերնե­րի բողո­քի ակցիան ներկա­յացվում է այնպես, ասես Ֆրանսիան վաղը չէ մյուս օրը փլուզվե­լու է: Հստակ թիրա­խա­վորվում է նաեւ նախա­գահ Մակրո­նը, ում Բաքվի լրատվա­մի­ջոցնե­րից մեկն անվա­նել է «ձախողված տղեկ»:

Միլլի մեջլի­սի նախա­գահ Գաֆա­րո­վան գարնա­նա­յին նստաշրջա­նի բացման ներա­ծա­կան խոսքում ընդգծել է, որ եվրո­պա­կան «որոշ շրջա­նակներ չեն հաշտվում Ադրբե­ջա­նի հաղթա­նա­կի հետ»: Սա անուղղա­կի խոստո­վա­նություն է, որ եվրո­պա­կան հանրությունը չի ընդունում հատկա­պես սեպտեմբե­րի 19‑ի «հակաա­հա­բեկչա­կան լոկալ ռազմա­գործո­ղության» օրի­նա­կա­նությունը: Կորսի­կա­յի մի քանի անջա­տո­ղա­կա­նի ձերբա­կա­լությունը, ընդ որում՝ հայտնի չէ, թե խոսքն ում եւ ինչի մասին է, անհա­մե­մա­տե­լի է Արցա­խում իրա­կա­նացված էթնիկ զտումնե­րի եւ պատմա-քաղա­քա­կան ժառանգության ոչնչացման կամ յուրացման քաղա­քա­կա­նության հետ:

«Ամբողջա­կան Ադրբե­ջա­նի Բոնա­պարտը» քաղա­քա­կա­նության վերջին երկտա­րե­ցին չէ, որպեսզի չիմա­նա, որ Ֆրանսիան Ալժի­րին անկա­խություն է շնորհել՝ հարգե­լով հանրաքվեի արդյունքնե­րը: Եւ եթե Կորսի­կա­յի խնդիրն իրոք առարկա­յա­նա, ապա Փարի­զը կգտնի կարգա­վորման քաղա­քա­կիրթ եղա­նակներ: Ինչպես Մեծ Բրի­տա­նիան հանրաքվե անցկացրեց Շոտլանդիա­յում, եւ թեման փակեց: Ալիեւը քաջ գիտի, որ ոչ մի կորսի­կա­ցի Բաքվի աջակցության կարի­քը չունի: Եւ դեռ հարց է՝ կորսի­կա­ցի­նե­րի ո՞ր մասն է «անկա­խության պայքա­րի» ձգտում, որը՝ գերա­դա­սում լինել Եվրա­միության առա­ջա­տար երկրի քաղա­քա­ցի: Միլլի մեջլի­սի «Կորսի­կա­յի ժողովրդի աջակցության» խումբը ստեղծվել է «նյարդե­րի պատե­րազմ» հրահրե­լու եւ պաշտո­նա­կան Փարի­զի ուշադրությունը գրա­վե­լու միտումով:

Ֆրանսիան հետեւո­ղա­կա­նո­րեն չտեսնե­լու է տալիս Ալիեւի «ծամածռություննե­րը» եւ չի արձա­գանքում նրա մտա­վարժանքնե­րին: Ֆրանսիա­յի եւ Ադրբե­ջա­նի, Մակրո­նի եւ Ալիեւի «քաշա­յին» տարբե­րությունը հսկա­յա­կան է: Ալիեւը, հավա­նա­բար, առաջնորդվում է «երբեք մի ասա երբեք» սկզբունքով. իսկ եթե Կորսի­կա­յում իրա­վի­ճակ փոխվի՞: Միլլի մեջլի­սի «կորսի­կա­կան խումբը» զուտ Ալիեւի նախաձեռնությու՞նն է: Չկա՞ շահագրգիռ կենտրոն, որ կցանկա­նար Ֆրանսիա­յում անջա­տո­ղա­կա­նություն հրահրել: Ո՞վ է կանխածրագրել կամ կանխածրագրում ֆրանսիա­կան «Ղարա­բաղ»: Շահա­ռուներ կարող են մի քանի­սը լինել: Համե­նայն դեպս, Ալիեւի հնա­րա­վո­րություններն ու «մանդատն» այն չեն, որպեսզի իրեն «Ամբողջա­կան Ադրբե­ջա­նի Բոնա­պարտ» կարգի եւ Ելի­սե­յան պալա­տին «ղարա­բաղյան ական մատուցի»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3382633.html

Առնչվող Հոդվածներ