15.8 C
Yerevan

Սխալ Մուտք, Տխուր Վախճան

Նույնիսկ այս օրե­րին, ԱԺ-ում, Քոչարյա­նի գլխա­վո­րած ընդդի­մա­դիր դաշինքում մեծա­մասնություն կազմող դաշնակցա­կան պատգա­մա­վո­րությունը չի համարձակվում բարձրա­ձայնել Հայաստա­նի ինքիշխա­նության վտանգվա­ծությունը, Մեղրիի միջանցքի անսա­կարկե­լիությունը, ռուսա­կան Արցա­խա­վա­ճառքը։

Յարութ Գալայճեան

Վերնագրի առա­ջին բաժի­նը պատկա­նում է վաստա­կա­վոր դաշնակցա­կան մտա­վո­րա­կան Վահէ Օշա­կա­նին, իսկ նրա այդ խոսքից 30 տարի հետո, այսօր՝ 134-ամյա կազմա­կերպությունն արդեն բազմա­պատկել է իր սխալնե­րը՝ առանց ինքզինք վերաքննե­լու ոչ մի լուրջ փորձ կատա­րե­լով․․․
Այդ սխալնե­րի մեջ ամե­նից ճակա­տագրա­կա­նը եղավ այն, որ ՀՅԴ‑ը պատասխա­նատվություն վերցրեց ԿԱՐԵՎՈՐ նախա­րա­րություննե­րում մասնա­կի­ցը լինել (կրթական/ընկերային/գյուղատնտեսական/առողջապահական) քոչա­սերժա­կան մաֆիա­յա­կան գործա­դիրնե­րի մեջ՝ առանց այդ ոլորտնե­րից թեկուզ մեկի մեջ ժողովրդանպաստ արդյունք և աշխա­տանք արձա­նագրե­լով։

Նույնիսկ այս օրե­րին, ԱԺ-ում, Քոչարյա­նի գլխա­վո­րած ընդդի­մա­դիր դաշինքում մեծա­մասնություն կազմող դաշնակցա­կան պատգա­մա­վո­րությունը չի համարձակվում բարձրա­ձայնել Հայաստա­նի ինքիշխա­նության վտանգվա­ծությունը, Մեղրիի միջանցքի անսա­կարկե­լիությունը, ռուսա­կան Արցա­խա­վա­ճառքը։

Ավելի՜ն, շուրջ 3 տարի է ի վեր դաշնակցա­կան նույն այդ խմբակցությունը մեր ժողովրդին հուզող ոչ մի օրենքի նախա­գիծ չի ներկա­յացրել, այլ կերպ ասած՝ ՀՅԴ ԸԺ-ների ռազմա­վա­րա­կան Հարյուրամյա առա­ջադրանքնե­րը (ընկե­րա­յին արդա­րություն, ժողովրդա­վա­րություն, պետա­կան և բարո­յա­կան արժեքներ) կալա­նա­վորվել են ԾՐԱԳՐԱՅԻՆ ԳՐՔՈՒԿՆԵՐՈՒՄ և դրանց փոխա­րեն առաջ է քշվում միայն ու միայն՝ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ 30-ամյա աղմկոտ ու լպրծուն օրա­կարգը։

Արդ, այս գրառման վերնագրի 2‑րդ բաժի­նը արժի եզրա­փա­կել Հայաստա­նի քաղա­քա­կան մի շարք փորձա­գետնե­րի այն նախա­տե­սությամբ, որ 2026‑ի ԱԺ‑ի ընտրություննե­րում՝ ՏԽՈՒՐ ՎԱԽՃԱՆ է սպասվում Դաշնակցությանն ու նրա առաջնորդ՝ Քոչարյա­նին։

Եւ իբրև հետ գրություն, դժվար չէ կանխա­տե­սել նաև, որ այդ վախճա­նը ծանրա­գույն հարվա­ծի ազդե­ցություն է ունե­նա­լու Սփյուռքի դաշնակցա­կան ԲՈԼՈՐ շրջաննե­րի կազմա­կերպա­կան (արդեն իսկ որո­շա­կիո­րեն ջլատված) էության վրա։

Առնչվող Հոդվածներ