32.4 C
Yerevan

Ալիևն Ու Մոսկվան Պատրա՞ստ Են Վճա­րել Միմյանց

Բաքվում Ռուսաստա­նի դեսպա­նի հարցազրույցն այս իմաստով պարզ առա­ջարկություն է Անկա­րա­յին, որ Մոսկվան պատրաստ է նույնիսկ իր միջոցնե­րով վերա­կանգնել Հայաստա­նի հարա­վում խորհրդա­յին ժամա­նակնե­րի երկա­թուղա­գի­ծը: ԴԵսպա­նը Հայաստա­նին «կշտամբում է» իրեն անհասկա­նա­լի պատճա­ռով «բանակցություննե­րը ձգձգե­լու» համար: Պետք է հասկա­նալ, որ Մոսկվան Անկա­րա­յին խոստա­նում է «բավա­րար ազդե­ցություն գործել» Երեւա­նի նկատմամբ:

Վահրամ Աթա­նեսյան

Մոսկվան Բաքվին «Զանգե­զուրի միջանցք» է խոստա­նում. Ալիեւը պատրա՞ստ է վճա­րել ԼՂ-ում ռուսա­կան զորախմբի ներկա­յությամբ

Բաքվում Ռուսաստա­նի դեսպան Եվդո­կի­մո­վը հարցազրույց է տվել «Իսվեստիա­յին» եւ ասել, որ «Ադրբե­ջա­նի հիմնա­կան մասից դեպի Նախի­ջեւան տրանսպորտա­յին միջանցքի հարցն ադրբե­ջա­նա­կան կողմի համար շատ կարեւոր է»: Դեսպա­նը փորձա­գետ չէ, ոչ էլ ազատ ոճի լրագրող, որ իրեն թույլ տա էքստա­վա­գանտ ձեւա­կերպումներ անել: Նա պաշտո­նի բերումով պարտա­վոր է ստո­րա­կե­տի ճշտությամբ հավա­տա­րիմ մնալ իրա­վա­կան ուժ ունե­ցող փաստաթղթի սահմա­նումնե­րին, որ, ի դեպ, ինչպես ինքն է խոստո­վա­նել՝ անձամբ Ռուսաստա­նի նախա­գահ Պուտինն է հեղի­նա­կել եւ վավե­րացրել իր ստո­րագրությամբ:

Նոյեմբե­րի 9‑ի եռա­կողմ Հայտա­րա­րության 9‑րդ կետով Հայաստա­նը երաշխա­վո­րում է Ադրբե­ջա­նի արեւմտյան շրջաննե­րի եւ Նախի­ջեւա­նի միջեւ հաղորդակցությունը: Բաքվում Ռուսաստա­նի դեսպանն ինչու՞ է խմբագրում իր նախա­գա­հի կազմած եւ երեք կողմե­րի առաջնորդի մակարդա­կով վավե­րացված տեքստը: Ընդ որում՝ անոնսա­վո­րե­լով, որ Թուրքիան դեպի Նախի­ջեւան երկա­թուղի է կառուցում, ինչը թույլ կտա, որ Ռուսաստա­նը բեռնա­փո­խադրումներ իրա­կա­նացնի Թուրքիա՝ «Ադրբե­ջա­նի եւ Նախի­ջեւա­նի տարածքով»:

Այս ձեւա­կերպումը հիմնո­վին փոխում է Ադրբե­ջա­նի արեւմտյան շրջաններ-Նախի­ջեւան հաղորդակցության իմաստը: Հասկացվում է, որ Հայաստա­նի հարա­վում երկա­թուղա­յին հաղորդակցություն ստեղծե­լու գլխա­վոր շահա­ռում Ռուսաստանն է կամ Մոսկվան Բաքվից առնվազն ոչ պակաս է հետաքրքրված այսպես կոչված «Զանգե­զուրի միջանցքի» գործարկմամբ: Բաքվում Ռուսաստա­նի դեսպա­նի հարցազրույցը կազմա­կերպվել է մի փուլում, երբ հետաձգվել է ՌԴ նախա­գահ Պուտի­նի Թուրքիա այցը:

Թուրքիա­յի հետ հարա­բե­րություններն Ռուսաստա­նի համար չափա­զանց էական են: ԱՄՆ Կոնգերսը համա­ձայնություն է տվել, Թուրքիան ամե­րիկյան F‑16 կործա­նիչներ կստա­նա: Թուրքիան հայտա­րա­րել է Կիեւի մոտ ԱԹՍ-երի արտադրության ձեռնարկություն ստեղծե­լու մասին: Թուրքա­կան մամուլը գրում է, որ Անկա­րան «չի հրա­ժարվի անվտանգության գլխա­վոր երաշխիք ՆԱՏՕ‑ի անդա­մակցությունից»: Թուրքիա­յի ԱԳՆ աղբյուրնե­րը մամուլին բացա­հայտել են, որ եկող տարի ռուսա­կան զորա­խումբը Լեռնա­յին Ղարա­բա­ղից կհե­ռա­նա:

Բաքվում Ռուսաստա­նի դեսպա­նի հարցազրույցն այս իմաստով պարզ առա­ջարկություն է Անկա­րա­յին, որ Մոսկվան պատրաստ է նույնիսկ իր միջոցնե­րով վերա­կանգնել Հայաստա­նի հարա­վում խորհրդա­յին ժամա­նակնե­րի երկա­թուղա­գի­ծը: ԴԵսպա­նը Հայաստա­նին «կշտամբում է» իրեն անհասկա­նա­լի պատճա­ռով «բանակցություննե­րը ձգձգե­լու» համար: Պետք է հասկա­նալ, որ Մոսկվան Անկա­րա­յին խոստա­նում է «բավա­րար ազդե­ցություն գործել» Երեւա­նի նկատմամբ:

Այդ հարցը «համա­ձայնեցնե­լու» համա՞ր է փոխարտգործնա­խա­րար Գալուզի­նը եռա­կողմ հանդիպման հարթակ առա­ջարկում: Ըստ երեւույթին, Բաքուն Մոսկվա­յին նախա­պայման է առա­ջարկել՝ կապա­հո­վի Ռուսաստան-Իրան տրանզի­տը, եթե Ռուսաստա­նը Երեւա­նին «համո­զի բացել «Զանգե­զուրի միջանցքն» այն պայմաննե­րում, որ ադրբե­ջա­նա­կան կողմի համար չափա­զանց կարեւոր են»:

Բաքվում Ռուսաստա­նի դեսպա­նի հարցազրույցը հաջորդում է Եվրո­պա­յի խորհրդի նախա­գահ Շառլ Միշե­լի եւ Իլհամ Ալիեւի հեռա­խո­սազրույցին, որի մասին հաղորդագրությունից նախնա­կան տպա­վո­րություն կա, որ Ալիեւը «համա­ձայն է եվրո­պա­կան հարթակնե­րում հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րի վերսկսմա­նը»: Մոսկվան փաստա­ցի Ալիեւին ավե­լի նախընտրե­լի պայմաններ է առա­ջարկում: Ըստ երեւույթին՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղում իր զորախմբի ներկա­յությունը երկա­րաձգե­լու դիմաց:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ